Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Chaponiayi despan 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ (նկարներ)

Published: 30 Հոկտեմբերի, 2023
Կարդալու տևողություն՝ 1 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ բարձրորեն գնահատելով վերջինիս ներդրած ջանքերն ի նպաստ երկու երկրների միջև սերտ փոխգործակցության և Մայր Աթոռի ու Ճապոնիայի մշակութային կառույցների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին, հայրենազրկված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, գերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային արժեքների պահպանության խնդիրներին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր լավատեսական ոգով, զորեղ հավատքով, ինչպես և բարեկամ երկրների ու միջազգային հանրության գործուն աջակցությամբ կհաղթահարի առկա փորձությունները։

Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր շնորհակալությունը հայտնեց այս դժվարին իրավիճակում Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված զորակցության համար:

Իր հերթին դեսպան Ֆուկուշիման անդրադարձավ Հայաստանում իր ծառայության տարիների ընթացքում ստացած տպավորություններին՝ բարձր գնահատելով հայ ժողովրդի հյուրընկալությունը և հոգևոր-մշակութային ժառանգության յուրօրինակությունը:

Ճապոնիայի դեսպանը նաև իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց Նորին Սրբությանը արցախյան պատերազմի զոհերի ու տեղահանված արցախցիների առնչությամբ։

Chaponiayi despan 1 Chaponiayi despan 2 Chaponiayi despan 3 Chaponiayi despan 4

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Karir khach 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության նախագահին
Հաջորդ նյութը klor seghan mrcuyt 1 ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն ամփոփեց «Աշխարհն իմ պատուհանից» նկարչական մրցույթի արդյունքները (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ter Vahram 2
Նորություններ

Առ այսօր, փառք Աստծո, չի եղել որևէ անձ, որ հրաժարված լինի այդ պատվից. քահանան ամպհովանակիրների մասին

8 Հունվարի, 2014
13.10.01
Նորություններ

Պարգև Սրբազանն այցելել է «Սուրբ Ղազանչեցոց» եկեղեցի ու աղոթել խաղաղության համար

13 Հոկտեմբերի, 2020
Mijazgayin hamajoghov 29
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին

29 Ապրիլի, 2022
Hayravanqi ughti 6
Նորություններ

Խաչափայտի մասունքը Ս. Էջմիածնից բերվեց Հայրավանք՝ ուխտի պատարագի

4 Հուլիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?