Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
7 1 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Published: 7 Փետրվարի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

 Շնորհավորելով պրն. Ջոնաթան Լաքոտին նշանակման առիթով` Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց հայ-ֆրանսիական ջերմ հարաբերություններին և գործակցությանը` դրանց առավել ամրապնդման գործում կարևորելով նաև դեսպանի առաքելությունը:

 Գարեգին Բ Կաթողիկոսը գոհունակությամբ խոսեց Ֆրանսիայի հայ համայնքի մասին, ինչպես նաև երախտագիտություն հայտնեց Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում երկրի իշխանությունների հստակ կեցվածքի առնչությամբ` ընդգծելով, որ միայն նմանատիպ մոտեցումը կարող է նպաստել մարդկության դեմ կատարվող ոճրագործությունների կանխարգելմանը:

 Վեհափառ Հայրապետը դեսպանին փոխանցեց Մայր Աթոռի պատրաստակամությունը` շարունակելու դեսպանատան հետ համագործակցությունը և համատեղ իրականացնելու կրթական, մշակութային տարբեր ձեռնարկներ:

 Դեսպան Ջոնաթան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին հանդիպման կապակցությամբ, նշեց, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շատ խորն է և Ֆրանսիան շարունակելու է իր զորակցությունը բերել Հայաստանին: Խոսելով Ֆրանսիայում հայկական համայնքի մասին՝ պրն. դեսպանը նշեց, որ այն անքակտելի մասն է կազմում ֆրանսիական հասարակության և իր կարևոր ներդրումն ունի Ֆրանսիայի կյանքում:

 Զրույցի ընթացքում խոսվեց երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ֆրանսիայի կարևոր դերակատարության, ինչպես նաև 2018 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասին:

 Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին` ի զորացումն հայ-ֆրանսիական կապերի:

 Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 6 2 1 Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)
Հաջորդ նյութը 7 2 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hayr Serovbe vrd.
Նորություններ

Ընտրուեց Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահը

16 Հունվարի, 2018
Ekexecakan kyanq.124
Նորություններ

Եկեղեցական կյանք 08.04.2016

9 Ապրիլի, 2016
30.12.2019 02
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրքեր (նկարներ)

30 Դեկտեմբերի, 2019
Urax amanor
Նորություններ

Մենք հպարտանում ենք մեր սահմանապահ ու արիասիրտ ժողովրդով. աջակցենք նրանց ուրախ ամանոր ունենալու համար

17 Դեկտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?