Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
7 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայորդյաց տների պատասխանատուներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայորդյաց տների պատասխանատուներին (նկարներ)

Published: 7 Սեպտեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանու ներքո գործող հայորդյաց տների տնօրեններին ու փոխտնօրեններին։

 Հանդիպման սկզբում Վանաձորի Հայորդյաց տան հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Մարուքյանը հայորդյաց տների պատասխանատուների անունից իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայորդյաց տների հանդեպ ցուցաբերվող հայրական խնամքի ու հոգածության համար։

 Այնուհետև իր օրհնության և գնահատանքի խոսքը ներկաներին ուղղեց Վեհափառ Հայրապետը՝ մեծապես կարևորելով հայորդյաց տների առաքելությունը։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ արտադպրոցական կրթության այդ կենտրոնների ստեղծման նպատակն էր 1990-ական թվականների դժվարին շրջանում փաղոցի ազդեցություններից կտրել երեխաներին ու պատանիներին և նրանց համար ապահովել ճիշտ խնամք ու դաստիարակություն՝ առիթ ընձեռելով զարգացնելու իրենց ձիրքերն ու շնորհները, հմտությունը արվեստներում, արհեստներում և սպորտում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ ժամանակին այդ տեսլականին վստահեցին ՀՀ իշխանությունները՝ այդ նպատակով Եկեղեցուն հատկացնելով երեք կառույցներ Երևանում, իսկ կենսագործմանը նպաստեց ՀԲԸՄ նախագահ հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնը։ Վեհափառ Հայրապետի խոսքով, 1993 թ․ հաստատված երեք հայորդյաց տները, ՀԲԸՄ-ի համագործակցությամբ ու զորակցությամբ, ամուր հիմք դարձան այսօր արդեն կայացած, արդեն ավանդույթներ ձևավորած ցանցի, որն ընդգրկում է յոթ հայորդյաց տներ Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Աշտարակ քաղաքներում և Մանրանկարչության կենտրոնը Երևանում: Հայոց Հովվապետն ուրախությամբ արձանագրեց, որ հայորդյաց տները, ուր այսօր ուսանում է շուրջ հինգ հազար աշակերտ, իրենց առաքելության ընթացքում կրթել ու դաստիարակել են տասնյակ հազարավոր հայորդիներ։ Այս առումով Հայրապետը հույս հայտնեց, որ ժամանակի մեջ բարերար հայորդյաց աջակցությամբ հնարավոր կլինի նման կրթական կենտրոններ հաստատել նաև այլ քաղաքներում։

 Անդրադառնալով հայորդյաց տների կարևոր առաքելությանը՝ Նորին Սրբությունը հաստատեց, որ հայորդյաց տներում ոչ միայն բացահայտվում ու զորանում են հայորդիների տաղանդներն ու շնորհները, այլ նաև կերտվում է նրանց նկարագիրը՝ խարսխված ազգային և հոգևոր արժեքների վրա։ «Ձեր շրջանավարտ մանուկներն ու պատանիներն են մեր ապագան, որ պիտի կերտեն թե՛ իրենց կյանքի, թե՛ մեր հայրենիքի ու ազգի հաղթանակները։ Այսօրվա աշխարհում ավելի ու ավելի է ընդգծվում կարևորությունը սեփական ակունքների ճանաչողության, ազգային ոգու զորացման։ Ձեր առաքելությունն է նաև զորացնել նրանց սրտերում ազգային-հոգևոր արժեքները», — նշեց Վեհափառ Հայրապետը՝ կարևորելով մանկավարժների աշխատանքը ազգի նվիրյալ զավակներ պատրաստելու գործում։

 Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց հայորդյաց տների տնօրեն կազմերին, մանկավարժներին նախանձախնդիր և հետևողական գործունեության համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագետ զգացումներով իր գնահատանքը փոխանցեց նաև ՀԲԸՄ-ին ու բոլոր այն բարերարներին, որոնք աջակից ու զորակից են Մայր Աթոռին հայորդյաց տների սաների կրթության ու դաստիարակության նվիրական առաքելության մեջ։

 Նորին Սրբությունը հանդիպման մասնակիցներին նաև ներկայացրեց հայորդյաց տների նորանշանակ հոգևոր տեսուչ, Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանին՝ մաղթելով վերջինիս հաջողություններ այս նոր հանգամանքի մեջ։

 Հայր Սուրբն իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին վստահության համար՝ հավաստիացնելով, որ կներդնի բոլոր ջանքերը Նորին Սրբության՝ հայորդյաց տների հետ առնչված իղձերն ու նպատակներն կյանքի կոչելու համար։

 Զրույցի ընթացքում քննարկվեցին համավարակի պայմաններում նոր ուսումնական տարվա կազմակերպման, կրթական գործընթացի արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր։

7 1 7 2 7 3 7 4 7 5 7 6 7 7 7 8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 04 15 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասին (նկարներ)
Հաջորդ նյութը 08.01 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Hayoc Katogikos 1
ՆորություններՏեսանյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով (տեսանյութ)

1 Հունվարի, 2023
30 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին

30 Մարտի, 2017
Hayr Garegin
Նորություններ

Եկեղեցականի նոր նշանակում

15 Սեպտեմբերի, 2015
Mayr Ator 28
Նորություններ

Նոր նշանակումներ

28 Հուլիսի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?