Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
04 04
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի երիտասարդական միությունների ատենապետներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի երիտասարդական միությունների ատենապետներին (նկարներ)

Published: 4 Նոյեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 20 թեմի երիտասարդական միությունների ատենապետներին և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի աշխատակազմին՝ գլխավորությամբ ՀԵՀԵՄ-ի հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի:

 Հանդիպումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ Հայր Թովման տեղեկացրեց՝ նախորդ օրերին՝ նոյեմբերի 1-2-ին, Հայաստանում անցկացված ատենադպիրների ժողովում քննարկված մի շարք հարցերի և  ՀԵՀԵՄ-ի հետագա գործունեության առնչությամբ մշակված ծրագրերի վերաբերյալ:

 Հայր Սուրբը նաև ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը օծման և գահակալության 20-րդ տարեդարձի առիթով՝ մաղթելով անսասան և արգասավոր գահակալություն:

 Նորին Սրբությունը, ողջունելով երիտասարդներին, ուրախությամբ հաստատեց, որ Հայ Եկեղեցում գործող երիտասարդական միություններն իրենց ակտիվ ծառայությունն են բերում եկեղեցու առաքելությանը, պայծառացմանն ու բարգավաճմանը: Մեծապես կարևորելով երիտասարդական կառույցների գործունեությունը՝ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նրանք են հայրենիքի և եկեղեցու ապագայի կերտողը, իրենց հայրենաշեն ու եկեղեցաշեն գործերով պետք է նպաստեն Հայաստանի հզորացմանը, առաջընթացին և հայ ժողովրդի բարօր կյանքին:

 Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ նաև անցնող տարիներին ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի ակտիվ և արգասաբեր գործունեությանը՝ կարևոր նկատելով Հայ Եկեղեցու թեմական կառույցների հետ վերջինիս համագործակցության ընդլայնումը, որով առավել մեծ հնարավորություններ են ընձեռնվում երիտասարդական միությունների աշխատանքն արդյունավոր կազմակերպելու և Հայոց Եկեղեցու սրբազան առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար:

 Վերջում Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներին երիտասարդական միությունների հանդեպ հայրական խնամք դրսևորելու և, ըստ ամենայնի, նպաստելու նրանց հայրենաշեն գործունեությանը:                 Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:

01 04 02 03 02 04 04 04

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B 4357 Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)
Հաջորդ նյութը 04.02.03 Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին օծման և գահակալության 20-րդ տարեդարձի առիթով (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Chrag 17.04.18
Նորություններ

Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում (նկարներ)

17 Ապրիլի, 2022
garegin b ef321
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին

23 Մայիսի, 2017
Bagrat eps. 281
Նորություններ

Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում նահատակված զինվորների համար հոգեհանգստյան աղոթք հնչեց (տեսանյութ)

19 Ապրիլի, 2016
Ter Serovbe
Նորություններ

Մահացել է Տ. Սերովբե ավագ քահանա Պետրոսյանը

24 Հունվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?