Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
17 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

Published: 17 Հունվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիևային:

 Ողջունելով դեսպանին՝ Նորին Սրբությունը փաստեց, որ հաճելի է հայ ժողովրդի հոգևոր նվիրական կենտրոնում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին ընդունելը: Վեհափառ Հայրապետը հավելեց, որ դեռևս միջնադարից սկսյալ հայ և բուլղար ժողովուրդների միջև հարաբերությունները մշտապես հատկանշված են եղել ջերմությամբ, բարեկամական և գործակցային հարաբերություններով:

 Այնուհետև խոսք ասաց նորանշանակ դեսպանը: Տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիևան անդրադարձավ Բուլղարիայում հայ համայնքի կյանքին, հայորդիների ակտիվ ներգրավվածությանը երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում: Դեսպանն ընդգծեց, որ հայ համայնքը յուրօրինակ կապող կամուրջ է Հայաստանի և Բուլղարիայի միջև: Վերջինս վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում պիտի անի ամենը` նպաստելու երկու երկրների գործակցության և փոխհարաբերությունների առավել զորացմանը:

 Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ շեշտեց, որ բուլղարական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ Բուլղարիայի տարբեր քաղաքներում ձևավորված հայկական համայնքները շարունակում են ապրել իրենց ազգային և հոգևոր կյանքով: Հայոց Հովվապետն ի մասնավորի ընդգծեց, որ այդ հոգածությունը հայ ժողովրդի զավակների` Բուլղարիայի կյանքում ունեցած ազնիվ վաստակի գնահատանքն է:

 Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց իր Հովվապետական այցը Բուլղարիա, անդրադարձ կատարվեց նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և Բուլղար Ուղղափառ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին:

 Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստված աղոթքով դեսպանին մաղթեց բարի առաքելություն և արդյունավետ ծառայություն:
Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hahtanak Ekeheci Օծվել են Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի նորակառույց եկեղեցու զանգերն ու խաչը
Հաջորդ նյութը Qristos prkutyan huys Քրիստոս հույս փրկության

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

garegin 2 2
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

21 Սեպտեմբերի, 2014
28 2
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հանրապետական մաղթանք (նկարներ)

28 Մարտի, 2020
11164181 365650290293615 4411671137293367477 n
Նորություններ

Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման հետ առնչված արարողությունների ժամանակացույց

21 Ապրիլի, 2015
Ter Vahram
Նորություններ

Պարզաբանեմ, որ հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որևէ մեկին մասնակցության հրավեր չի ուղղել

22 Նոյեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?