Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
13 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արևելյան ծեսի ընկերության 6-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արևելյան ծեսի ընկերության 6-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Published: 13 Սեպտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սեպտեմբերի 11-ից 15-ը Մայր Աթոռում անցկացվող Արևելյան ծեսի ուսումնասիրության ընկերության 6-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցներին:

Ներկայացնելով հյուրերին` ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Զոհրապ և Կլարա տեղեկատվական կենտրոնի տնօրեն, ընկերության համահիմնադիր Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆինդիկյանը, իբրև Մայր Աթոռի միաբան, շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին գիտաժողովը Ս. Էջմիածնում գումարելու հրավերի և ջերմ հյուրընկալության համար:

Իր հերթին խոսք ասաց նաև ընկերության նախագահ Բռայեն Սփինքսը (Յեյլի համալսարան): Վերջինս Նորին Սրբությանը ներկայացրեց ընկերության առաքելությունը և Արևելյան ծեսի ուսումնասիրության նպատակները: Պրոֆ. Սփինքսն երախտագիտությամբ ընդգծեց, որ առաջին անգամ է գիտաժողովը Եկեղեցու պետի հրավերով գումարվում Եկեղեցու հոգևոր կենտրոնում:

Սյնուհետև ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետը կարևորեց գիտաժողովի գումարումը Ս. Էջմիածնում` ընդգծելով, որ նման հավաքները մեծ նպաստում են միմյանց ավելի լավ ճանաչելուն, միմյանց ավանդույթներին, ծեսին և հոգևոր արժեքներին հաղորդակից դառնալուն: Հայոց Հայրապետը գոհունակությամբ նշեց նաև, որ գիտաժողովը յուրահատուկ ներդրում է էկումենիկ շարժման աշխատանքներում` այս կապակցությամբ ուրախությամբ արձանագրելով Եկեղեցիների միջև տիրող այն սիրո ոգին, որ առաջնորդում է նման բարի գործակցության:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց գիտաժողովին մասնակից այն ծիսագետներին, որոնք մեծ ավանդ ունեն Հայոց Եկեղեցու ծեսի ուսումնասիրության և այն հանրայնացնելու գործում:

Իր խոսքում Նորին Սրբությունը հաստատեց, որ ներկա գիտնականների ձեռքբերումներով կրթվում են նաև Հայ Եկեղեցու հոգևորականներ` նրանց հովանու և առաջնորդության ներքո շարունակելով իրենց ուսումնառությունը և գիտական աշխատանքը տարբեր համալսարաններում:

Վերստին Հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցելով ներկաներին` Գարեգին Բ Կաթողիկոսը արդյունավոր աշխատանք մաղթեց գիտաժողովի աշխատանքներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:

Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց ծիսագետների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին և ներկայիս գործունեությանը, Եկեղեցու ծիսական լեզվին և վանական կյանքի վերկանգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

13-1 13-2 13-3 13-4 13-5 13-6 13-7 13-8 13-9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը ekexecakan kyanq 09.11 Եկեղեցական կյանք (12.09.2016)
Հաջորդ նյութը Gender ekegheci Արդյոք ճիշտ չէ՞ նաև Եկեղեցու կողմից կնոջ և տղամարդու միջև հավասարությունը շեշտելն ու հաստատելը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

kazm Tiflis 1
Նորություններ

Նոր հրատարակություն

5 Օգոստոսի, 2016
Haxarcin 1
Նորություններ

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՀԱՂԱՐԾՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱՆ (Օգոստոս 15-21)

12 Օգոստոսի, 2016
Gavit hartak handipum 1
Նորություններ

«Գավիթ» հարթակի մասնակիցների հայտարարությունը (նկարներ)

26 Հոկտեմբերի, 2023
kanadayi chambar 246
Նորություններ

Կանադահայ երիտասարդները՝ «Արարատ» ամառային ճամբարում (տեսանյութ)

5 Սեպտեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?