Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mayr ator 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ հղեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ հղեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին

Published: 21 Հոկտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մեկնեցին Լիբանան՝ մասնակցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի քահանայական ձեռնադրության և օծման 50-ամյակին նվիրված արարողություններին:

Հոկտեմբերի 21-ին Անթիլիասի մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում մատուցված Ս. Պատարագից հետո տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ընթացքում Նաթան արքեպիսկոպոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից շնորհավորեց Արամ Ա Կաթողիկոսին՝ հրապարակելով նրան ուղղված Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորագրում մասնավորապես ասված է.

«Գոհունակությամբ տեղեկացանք, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքի մեջ հանդիսավորապես նշվելու է քահանայական Ձեր ձեռնադրության և օծման 50-րդ տարեդարձը:

Այս առիթով Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձերդ եղբայրությանը Մեր ջերմ շնորհավորանքները և ամենայն բարյաց մաղթանքները:

Հինգ տասնամյակ առաջ Դուք նվիրվեցիք հոգևոր սպասավորությանը, և այսօր Ձեր հոբելյանը դիմավորում եք մեր Եկեղեցու անդաստանում արգասավոր ծառայության վաստակով: Տիրոջ պատգամին հավատարիմ՝ Դուք ջանացել եք արդյունավորել Ավետարանի կենարար խոսքի քարոզությունը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության խնամքի ներքո գտնվող հայորդյաց հոգևոր հոգածությունը՝ վայելելով հոգևոր դասի ու հավատացյալների սերն ու հարգանքը: Այս տարիների ընթացքին Ձեր վաստակը նաև հավելվել է գրական գործունեությամբ՝ մեր Եկեղեցու ազգային-հոգևոր կյանքին և միջեկեղեցական հարաբերություններին նվիրված խոհերի և ուսումնասիրությունների հրատարակությամբ:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի առաքելությանը Դուք կոչվեցիք մեր անկախ պետականության վերականգնման շրջանին, երբ նոր հորիզոններ բացվեցին մեր Եկեղեցու առջև՝ զորացնելու աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնությունն ու առավել պայծառ դարձնելու նրա հոգևոր կյանքը: Ուրախ ենք, որ եկեղեցական մեր անդաստանում անբարենպաստ նախորդ ժամանակներից մնացած ընթացքները հաղթահարելու և խնդիրները կարգավորելու ուղղությամբ Ձեզ հետ քայլեր ձեռնարկեցինք: Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Հայոց

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գումարեցինք Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, սրբադասեցինք մեր անմեղ նահատակներին, ինչպես նաև կյանքի կոչեցինք հայրենական ու միջեկեղեցական կարևոր մի շարք միջոցառումներ:

Հավատում ենք, որ միասնական գործակցությամբ պիտի շարունակենք լուծման առաջնորդել հոգևոր-եկեղեցական մեր անդաստանում առկա մարտահրավերները՝ ի փառս Աստուծո, ի մխիթարություն համայն մեր ժողովրդի և ի զորացումն մեր Սուրբ Եկեղեցու: Ներկա մեր կյանքի հիմնախնդիրների առջև հրամայական է, որպեսզի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ուխտապահ մեր հոգևորականաց նվիրյալ ջանքերով առավել արդյունավորությամբ իրագործի տերունավանդ իր առաքելությունը՝ հանուն աշխարհսփյուռ մեր ժողովրդի ազգային ու հոգևոր զարթոնքի, մեր Հայրենիքի բարօրության ու առաջընթացի, համազգային մեր իղձերի իրականացման ու լուսավոր գալիքի:

Վերստին Մեր շնորհավորանքները բերելով, սիրեցյալ եղբայր, և հայցելով Տիրոջ Սուրբ Աջի առաջնորդությունն ու հովանին Ձեզ՝ մաղթում ենք քաջառողջություն և արդյունավոր գահակալության երկար տարիներ՝ ի շինություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու»:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Anania araqyal masunqakir Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա Առաքյալի մասնատուփ-աջը
Հաջորդ նյութը 24 Roma 5 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Հռոմ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

1 7
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)

1 Ապրիլի, 2018
01.10 4
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ

4 Նոյեմբերի, 2022
Tiroj kenarar masunq
Նորություններ

Սուրբ Հարության տոնին դուրս կբերվի Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը

11 Ապրիլի, 2020
12 2
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը (նկարներ)

13 Դեկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?