Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
28 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության խոսք հղեց հայագիտական միջազգային գիտաժողովին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության խոսք հղեց հայագիտական միջազգային գիտաժողովին

Published: 28 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առիթով կազմակերպված հայագիտական միջազգային գիտաժողովի մասնակիցներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը, որում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի հիմնադիր տնօրեն ակադեմիկոս, բարեհիշատակ Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առիթով Հայագիտական միջազգային գիտաժողովի կազմակերպումը՝ նվիրված միջնադարյան Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հայկական ձեռագրական ժառանգությանը:

Մեր երկրի ու ժողովրդի կյանքում արդյունաշատ վաստակ ունի անվանի հայագետ, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը: Որպես Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հիմնադիր տնօրեն, նա իր ողջ կյանքը նվիրեց Մատենադարանի արդյունավոր գործունեությանը, որտեղ խորհրդային տարիներին տեղափոխվեցին մեր վանքերի լուսավոր հարկերի ներքո դարեր ի վեր ստեղծված ու խնամքով պահպանված ձեռագիր մատյանները: Վաստակաշատ ակադեմիկոսի ղեկավարության ներքո Մատենադարանը կարճ ժամանակում դարձավ գիտական հզոր կենտրոն, որ մեծ ճանաչում ձեռք բերեց նաև Հայաստանից դուրս: Մատենադարանի հարկի ներքո համախմբվեցին գիտության բազում նվիրյալներ, ովքեր իրենց անդուլ, քրտնաջան աշխատանքով նոր զարգացում պարգևեցին հայագիտությանը՝ իր բոլոր ճյուղերով ու ոլորտներով:

Պահպանվող հոգևոր գանձերով Մատենադարանը եղել և շարունակում է հարազատորեն կապված մնալ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, և այսօր առանձնակի գնահատանքով ենք անդրադառնում, որ տակավին Լևոն Խաչիկյանի ղեկավարության տարիներից ձևավորվել է սերտ համագործակցություն Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև՝ ի նպաստ հայ գիտության զարգացման:

Մեծ ու գնահատարժան է նաև Լևոն Խաչիկյանի գիտական ժառանգությունը։ Մայր Հայրենիքում ու նրա սահմաններից հեռու լայնորեն ծանոթ են նրա գրքերն ու ուսումնասիրությունները, որոնք լույս են սփռում մեր ժողովրդի պատմության էջերին: Նա կարևոր մասնակցություն բերեց Հայկական հանրագիտարանի և «Հայ Ժողովրդի պատմություն» բազմահատորյակի կազմման, մեծաթիվ մատենաշարերի խմբագրման ու հրատարակության գործում: Նրա վաստակը արժանապես գնահատված է գիտական ամենաբարձր կոչումներով ու պարգևներով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում գիտաժողովի կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի նպաստ հայ գիտական մտքի զարգացման ու առաջընթացի:

Բարի ընթացք ու հաջողություններ գիտաժողովի աշխատանքներին»:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Carchyan 245 «Մտահոգված ենք» Արմեն Չարչյան
Հաջորդ նյութը Patmaban 214 Կաթողիկոսի հրաժարականի շարժումը հրահրված է օտար ուժերի կողմից, և այն նպատակ ունի քայքայել Հայ եկեղեցին. պատմաբան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

IMG 2204 копия
Նորություններ

Մայր Տաճարում մատուցվեց Ս. Հարության ճրագալույցի Պատարագը (նկարներ)

26 Մարտի, 2016
Seryoja 1
Նորություններ

Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով

20 Հունվարի, 2015
25 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին (նկարներ)

25 Հունիսի, 2018
Dzernadrutyun
Նորություններ

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

8 Դեկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?