Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin katoghikos 231
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի շնորհանդեսին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի շնորհանդեսին

Published: 28 Հուլիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երևանի «Մարիոտ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում ներկա գտնվեց «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսին։

Միջոցառման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին բերեց իր հայրապետական օրհնությունն ու պատգամը։

«Սիրելիներ,

 Ուրախ ենք ողջունելու և Հայրապետական Մեր օրհնությունը բերելու ձեզ ամենքիդ, որ համախմբվել եք այս սրահում՝ մանկական քաղցկեղային հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանը նպաստելուն կոչված «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի գործունեության հանրահռչակման առիթով:

 Օրհնյալ ու բարի նպատակով ենք մեկտեղվել միջոցառմանը այս հիմնադրամի, որի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել պատանեկության տարիներից մեր եկեղեցական կյանքին մասնակից, Եկեղեցու ազնիվ դուստր տիկին Աննա Հակոբյանը:

 Մեր Սուրբ Եկեղեցու բարեսիրական գործունեությունն է այսօր Մեզ առաջնորդել այս կարևոր միջոցառմանը: Դժվարին իրավիճակներում հայտնված մեր սիրասուն երեխաները և նրանց ծնողները ամենքիս զորակցության կարիքն ունեն: Կարիքավորներին օգնելը Տիրոջ կամքի իրագործումն է, ինչպես և ասում է Քրիստոս. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ Ի՛նձ համար արեցիք» (Մատթ. ԻԵ 40): Այս վստահությամբ ու հավատով է, որ պետք է ամենքս ի կարի մերում սատարենք բարի նախաձեռնություններին և հատկապես՝ երեխաների առողջությանն ուղղված ծրագրերին:

 Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, երկրային Իր առաքելության ընթացքում բազմաթիվ մարդկանց բուժեց, նաև՝ հիվանդ մանուկների՝ անսալով նրանց ծնողների խնդրանքներին ու հավատքին: Եկեղեցու հայրերը բժշկության մեջ աստվածային ներգործության վկայությունն են տեսնում: Սուրբ Մակար Մեծն ասում է. «Ով առողջացնում է անմահ հոգին, կարող է նաև բժշկել մարդկային մարմինը ժամանակավոր տառապանքից և հիվանդություններից»: Այս են վկայում նաև այսօր հրաշքով կատարվող բժշկությունները: Շատ բժիշկներ վկայում են, որ բուժման ամենաբարդ իրավիճակներում զգացել են, որ Աստված է իրենց միջոցով գործում, և հաճախ մարդիկ՝ բժիշկ, թե հիվանդ, այս ճանապարհով են գալիս առ Աստված:

 Մեր Սուրբ Եկեղեցին տերունապատվեր իր առաքելության ընթացքում մշտապես կարևորել է աջակցությունը կարիքավոր իր զավակներին: Ի դեմս «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի տեսնում ենք մեր ազգի ապագայի՝ երեխաների առողջությանը նպաստող կարևոր մի նոր նախաձեռնություն, որին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զորակցելու է, որպեսզի հույսը, կյանքի ուրախությունն ու պայծառ ժպիտը հավելվեն ապաքինված երեխաների և նրանց ծնողների ու մեր բոլորի սրտերում:

 Գոհունակություն է Հայրապետիս համար, որ ուռուցքաբանության կենտրոնում ծառայում է եկեղեցական, ով կամավոր հոգևոր խնամք և հոգածություն է մատուցում այնտեղ բուժվող երեխաներին, նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում գործելու է մեր Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչը՝ հանձին Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:

 Վերստին Հայրապետական Մեր օրհնությունը բերելով՝ մաղթում ենք հաջողություններ հիմնադրամի աշխատանքներին և աղոթում Մեր սիրելի զավակների ապաքինման համար: Հայցում ենք, որ Ամենաբարին Աստված ապաքինություն պարգևի բոլոր հիվանդներին և պահի ու պահպանի Իր բյուր օրհնությունների մեջ հայրենի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց», — ասաց Վեհափառ Հայրապետը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 27 7 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստան բուժման մեկնող հինգ զինվորականների (նկարներ)
Հաջորդ նյութը 02 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ՀՄԸՄ համահայկական 11-րդ բանակումի փակման արարողությանը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ter Hambardzum 1
Նորություններ

Մայր Աթոռը կոչ է անում պահպանել զգոնություն, չտրվել սադրանքների և խուսափել նոր բախումներից

21 Հուլիսի, 2016
ter hakob
Նորություններ

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանի հաղորդագրությունը

16 Հուլիսի, 2013
06.08.1021
Նորություններ

Մայր Աթոռում մեկնարկեց «Աստվածաշնչի թարգմանության և մեկնաբանության արդի հեռանկարները» խորագրով գիտաժողովը

10 Հոկտեմբերի, 2021
11.12
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» պանթեոն (նկարներ)

1 Հունվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?