Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
27 2 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին (նկարներ)

Published: 27 Դեկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին:

 Հանդիպմանը խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց համալսարանի կողմից իրականացվող ծրագրերի, միջբուհական համագործակցության և տարբեր ոլորտներում տարվող աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ խորհրդի առաքելության կարևորագույն ուղղություններից է նաև գործակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

 Այնուհետև երիտասարդներին իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ շնորհավորելով նաև գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն արտահայտեց ուսանողների՝ Մայր Աթոռ այցելության կապակցությամբ՝ նշելով, որ այս սրբավայրում նրանց հնարավորություն է ընձեռվում՝ ճանաչելու և հաղորդակցվելու իրենց հայրերի հոգևոր ժառանգությանը, հերոսական ոգուն, մշակույթին ու ազգային արժեքներին, զորացնելու իրենց հավատքը և ներշնչվելու նոր արարումների համար:

 Հայոց Հովվապետը գովեց երիտասարդների հայրենասիրական ոգին և նախանձախնդրությունը հայրերի հավատքի հանդեպ՝ ընդգծելով, որ այդպիսի գիտակցությամբ առաջնորդվող սերունդը պիտի կարողանա իրականություն դարձնել մեր ժողովրդի իղձերը, կերտել հայրենիքի անվտանգ ու խաղաղ կյանքը: Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ այսօր առկա է պայծառ մտքի տեր քաջասիրտ, լուսավոր սերունդ՝ նախանձախնդիր իր հայրենի երկրի շինության և հզորության համար: Նորին Սրբությունը պատգամեց երիտասարդներին հետևել իրենց կրթությանը, որպեսզի կարողանան ձեռք բերած գիտելիքները լավագույնս ծառայեցնել ազգին և հայրենիքին:

 Նորին Սրբությունը հորդորեց ուսանողներին իրենց աչքի առջև իբրև օրինակ ունենալ Հայաստանի և Արցախի քաջարի հերոսներին և մշտապես ոգեշնչվել նրանց սխրանքներով՝ հաղթահարելու կյանքի դժվարություններն ու փորձությունները:

 Վեհափառ Հայրապետը նաև կարևորեց ուսանողների կապը Հայոց Եկեղեցու հետ և նրանց գործուն ներգրավվածությունը Եկեղեցու հովանու ներքո գործող երիտասարդական կառույցներում և միություններում, ինչը մեծապես պիտի նպաստի նրանց հոգևոր կյանքի առաջընթացին: «Սուրբ Էջմիածինը ազգի տունն է», — ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հորդորելով հայորդիներին հաճախ իրենց քայլերն ուղղել դեպի Մայր Աթոռ՝ հայոց հավատի և ազգային արժեքների գանձարանը:

27 2 1

27 2 2

27 2 3

27 2 4

27 2 5

27 2 6

27 2 7

27 2 8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 26 2 5 Ամանորյա հանդիսություն Մայր Աթոռում հատուկ կարիքներով երեխաների համար (նկարներ)
Հաջորդ նյութը Garegin B 245 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Seyran Ohanyan
Նորություններ

Սարսափելի է պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե մարտական դիրքում կանգնած զինվորի հավատամքն այլ լինի. Սեյրան Օհանյան

26 Ապրիլի, 2014
17 1 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը (նկարներ)

17 Ապրիլի, 2019
15.06
Նորություններ

Նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը (նկարներ)

19 Հունիսի, 2022
Ghaznachecoc 248
Նորություններ

Նոյեմբերի 22-ը՝ հիշատակի օր

20 Նոյեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?