Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Surb Atori nvirak 12
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ

Published: 12 Հոկտեմբերի, 2023
Կարդալու տևողություն՝ 1 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցավ Անդրկովկասում իր առաքելությունն ավարտող Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրի հետ:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով առաքելական նվիրակին, իր բարձր գնահատանքը հայտնեց վերջինիս երկու Աթոռների փոխհարաբերությունների առավել սերտացմանն ուղղված ջանքերի համար և մաղթեց նորանոր ձեռքբերումներ հետագա սրբազան առաքելության մեջ։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց, որ Մայր Աթոռի և Վատիկանի միջև ձևավորվել են ջերմ և եղբայրական հարաբերություններ, որոնց վառ ապացույցներն են Հռոմի Սրբազան Քահանայապետերի՝ Հովհաննես-Պողոս Երկրորդի և Ֆրանցիսկոս Պապերի այցելությունները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, ինչպես և Հայոց Հայրապետի փոխադարձ այցելությունները Վատիկան, նաև Սուրբ Աթոռում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումն ու Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը։

Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձավ տարածաշրջանում առկա մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության ու հումանիտար խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր շնորհակալությունը հայտնեց Կաթոլիկ Եկեղեցուն ներդրվող ջանքերի համար։
Իր հերթին արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրը խորին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ հետագայում ևս կշարունակի առավելագույն չափով իր նպաստը բերել երկու Եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունների զորացմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման խնդիրներին։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arshak arqeps. 25 «Երբ դու ստեղծում ես մի ճահիճ, որտեղ հնարավորություն ունի աճելու միայն եղեգնը, դու նաեւ մեղավորություն ունես այդ ճահիճը ձեւավորելու համար» Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Հաջորդ նյութը TT volorti dapnekir 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2022 թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկրին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

MB 05.04.2022 10
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա — ՀՀ բարեկամական խմբի անդամներին

5 Ապրիլի, 2022
Bulgharia qahanayic joghov2
Նորություններ

Քահանայից ժողով Բուլղարիայի հայոց թեմում

28 Նոյեմբերի, 2016
10 8
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի կամավորական ծրագրերի մասնակիցներին

10 Հուլիսի, 2017
15 1
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

15 Մարտի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?