Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
3 2 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց համահայկական երիտասարդական հավաքի կազմակերպիչ խմբի հետ (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց համահայկական երիտասարդական հավաքի կազմակերպիչ խմբի հետ (նկարներ)

Published: 4 Հուլիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքի կազմակերպիչ խմբի անդամներին` առաջնորդությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2018 թվականը հռչակվել է Երիտասարդության տարի: Այս առիթով հուլիսի 4-ից 8-ը «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո Հայաստանում կկայանա համահայկական երիտասարդական հավաք, որին կմասնակցեն ավելի քան 20 երկրներից շուրջ 400 եկեղեցասեր երիտասարդներ:

Հավաքի ընթացքում կներկայացվի թեմերի երիտասարդական կառույցների գործունեությունը, կքննարկվեն ու կմշակվեն միջթեմական համագործակցության զարգացման հեռանկարները և ծրագրերը: Տեղի կունենան հանդիպումներ հոգևոր դասի և պետական կառույցների ներկայացուցիչների հետ: Կկազմակերպվեն ուխտագնացություններ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Խոր Վիրապի վանք և Հաղարծնի վանք:

Հանդիպմանը ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու Հովնան Սրբազանը և ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը Նորին Սրբությանը ներկայացրին ՀԵՀԵՄ աշխատանքային խմբում ներգրավված երիտասարդներին, հավաքի առաջիկա օրերի անելիքներն ու ծրագրերը:

Ողջունելով երիտասարդներին` Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորեց Հայաստանի և աշխարհասփյուռ թեմերի երիտասարդների համախմբումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ  երկար ժամանակ նախապատրաստվող  այս համախմբումը նոր լիցք և խանդավառություն պիտի բերի երիտասարդներին` ոգեշնչվելու և առավել ներգրավվելու եկեղեցական, համայնքային կյանքից ներս` իրենց օգտակար ծառայությունը բերելու և´ հայրենիքին, և´Մայր Եկեղեցուն: Այս առումով Վեհափառ Հայրապետը շահեկան նկատեց միջթեմական համագործակցությունը, Հայաստանում և սփյուռքում ապրող երիտասարդների սերտ շփումը:

Նորին Սրբությունը նշեց, որ Եկեղեցին հատկապես զորավոր է, երբ նրա կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեն երիտասարդները: Ներկա մարտահրավերների պայմաններում, երբ տարբեր հոսանքներ, գաղափարախոսություններ և համաշխարհայնացման գործընթացներ գրավիչ են թվում երիտասարդության համար, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց երիտասարդներին ազգային, հոգևոր արժեքներով կրթելու և դաստիարակելու կարևորությունը և անդրադարձավ այս ուղղությամբ Հայոց Եկեղեցու անելիքներին: Գարեգին Բ Վեհափառի խոսքով` ժողովուրդը չի կարող պաշտպանել իր երկիրը, իր դիմագիծն ու նկարագիրը, եթե չունենա ազգային, հոգևոր արժեքներ կրող երիտասարդություն, և ՀԵՀԵՄ նմանօրինակ հավաքների կազմակերպումը այս ուղղությամբ կարևոր և նշանակալի  քայլ է:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց անհրաժեշտությունն առավել խթանելու և  զորացնելու եկեղեցասեր երիտասարդաց միությունների և կառույցների գործունեությունը` դրանում էական նկատելով կենտրոնական գրասենյակի դերակատարությունը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Հովնան արքեպիսկոպոսին և հավաքի կազմակերպիչ խմբում ընդգրկված հոգևորականներին և աշխարհականներին իրենց նվիրյալ և հանձնառու ծառայության համար:

3 2 1 3 2 2 3 2 3 3 2 4 3 2 5 3 2 6 3 2 7 3 2 8 3 2 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 01.03.08 Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)
Հաջորդ նյութը 3 2 1 1 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական հավաքը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

14 3
Նորություններ

Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

14 Փետրվարի, 2017
24 2 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Հայոց Ցեղասպանության ս. նահատակների ոգեկոչման արարողությունները

24 Ապրիլի, 2017
25 2 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորընծա Երեմիա վարդապետին

25 Մարտի, 2018
Tavush kiraknorya
Նորություններ

Տավուշի թեմում կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման քննություններն են

14 Հուլիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?