Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Garegin B 23546
Ամաենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հանրպետության տոնի առիթով
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Մայիսի 27 Շբ. ԱՁ. ԽԹ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 26 Ուր. ԴԿ. ԽԸ օր Յինանց: Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 25 Եշ. ԴՁ. ԽԷ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 24 Դշ. ԳԿ. ԽԶ օր Յինանց: Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24 2 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Հայոց Ցեղասպանության ս. նահատակների ոգեկոչման արարողությունները
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Հայոց Ցեղասպանության ս. նահատակների ոգեկոչման արարողությունները

Published 24 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրը, քաղաքամայր Երևանում և Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցան ոգեկոչման արարողություններ:

Առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նախագահությամբ Վեհափառ Հայրապետի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, հայոց պետական ավագանին, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Անդրադառնալով համայն հայ ժողովրդի համար նշանակալից այս օրվա խորհրդին` Մուշեղ Սրբազանն ասաց. «…Ապրիլի 24: 2017 թվական։ Հարյուր և ավելի տարիներ։ Այլևս չկա սերունդը. չկան մարդիկ, որոնք ապրել, վերապրել են արհավիրքը։ Չկան նրանք, ովքեր տեսել, զգացել եւ փորձելով փորձել են մոռանալ այն։ Անգամ նրանք էլ չկան, որ ծնվել էին այդ օրերին, եւ պատմում էին մեզ անպատմելի դեպքերն ու անցքերը, որ դեռ անուն չունեին։

Աստվածաստեղծ մարդը դեռ նման բան չէր տեսել։ Կայենից հետո մարդասպանությունը նոր որակ ստացավ։ Նմանը նմանին սպանելու, բնաջնջելու օսմանյան ոճիրը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ կոչվեց։ Եվ առաջինը հայը, հայը նահատակ դարձավ եւ, որքան էլ ցավալի, աշխարհին վկայեց մարդկային մի նոր նախճիրի` Եղեռնի մասին, լուռ խոսնակը դառնալով անարդարության։

Ազգը մեր կորցրեց ամեն ինչ. ամենամեծ արժեքները՝ հայրենիքի մի ստվար հատված եւ մի ամբողջ սերունդ, որ երկնել էր հազարավոր այրված ձեռագրեր, կառուցել էր հրկիզված քաղաքներ ու գյուղեր, կանգնեցրել էր ավերակ դարձած հազարավոր եկեղեցիներ …:

Ազգը, որ կյանքի սկիզբը դարձավ, Արարատի բարձունքից կենսատու ավիշ սրսկելով ջրահեղձ երկրի վրա, այս անգամ էլ սրբազան լեռան փեշերը ոռոգեց իր սրբարար արյամբ։ Ազգը մեր փորձվեց։ Ազգը հայոց հոգևոր սխրանքի ճանապարհին կանգնեց և մեկ անգամ ևս ապացուցեց, որ «ազգ սուրբ և ընտրեալ» է։ Հավաստեց և խոստացավ, որ անգամ ի գին մեկ և կես միլիոն իր զավակների չի թեքվի Քրիստոսից, չի գնա հայրենիքից:

Ազգը մեր հետևեց Տիրոջը, հանձն առավ իր խաչը, կրկնեց Գողգոթան և հարութենակից եղավ Քրիստոսին։ Սարդարապատում, Երկրորդ աշխարհամարտում, Արցախում հաղթեց մահվանը։ Հայտնվեցինք ֆիզիկապես ոչնչանալու եզրին, բայց այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան ու Արցախ և  համայն աշխարհում ապրող 10 միլիոնից ավել հայրենակիցներ: Հետևաբար՝ Աստված մեզ չթողեց միայնակ, այլ փրկեց մեզ չարից ու նրա գործակիցներիցների հեռուն գնացող ծրագրերը փոշիացրեց»:

Սրբազան Հայրը խոսեց նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին. «Այսօր սուգը ուրախության չի փոխվել, այլ համոզումի եւ գիտակցության, որ մենք՝ մարդիկս, հայ մարդիկս, արժանին ենք մատուցել բոլորին, ովքեր վասն հավատո և հայրենյաց դրեցին իրենց գլուխները: Մենք էլ մեր գլուխներն ենք դնում, խոնարհվում և ծնրադրում նրանց սրբազան հիշատակի և սրբացած մասունքների առջև և հայցում, որ Ամենակարող Աստված, հարուցյալ Հիսուս խաղաղություն պարգևի աշխարհին համայն։ Թող երբեք ոչ մեկը Եղեռն չտեսնի։ Թող ոչ մի ազգ տարագիր չլինի։ Եվ թող ժպիտը, խինդն ու աղոթքը թևածեն ամենուր։

Մենք ճանաչեցինք Հայոց Եղեռնը, վերապրեցինք և հաղթահարեցինք այն, հայտարարեցինք սրբությունը նրա նահատակների, ճանաչեցինք և ընդունեցինք. մեզ հետ նաև շատերը։ Մեր շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր մշտապես հայ ժողովրդի կողքին են եղել, կան և կմնան»:

Պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ Ցեղասպանություն հասկացությունը պետք չէ դիտարկել պարզապես մարմնական ոչնչացման տեսանկյունից և որ այն այսօր էլ տեղի է ունենում կրոնական, մշակութային, բարոյական և ընկերավարության ասպարեզներում` մարտահրավեր նետելով մարդկությանը կամ ցեղասպանվելու, կամ այլոց օրինակն ունենալով՝ պայքարելու և անգամ պատրաստ լինելու կյանքի գնով հաղթահարելու յուրաքանչյուր փորձություն:

Սրբազանը հավելեց, որ մեր սուրբ նահատակներից յուրաքանչյուրը ոգու և հավատքի սխրագործության օրինակ է, որը պետք է ամենքի համար այսօր դառնա կյանքի ուղեցույց` Հայոց Եղեռնի հարությամբ կրկնապատկելու մեր ոգեկանությունը, վերաարժևորելու և խմբագրելու մեր հետագա ընթացքը:

Արարողության ավարտին Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց բարեխոսական կարգ:

Արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:

24 2 1 24 2 2 24 2 3 24 2 4 24 2 5 24 2 6 24 2 7 24 2 8 24 2 9 24 2 10 24 2 11

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 24 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հովնանյան վարժարանի աշակերտներին
Հաջորդ նյութը Hogegalstakanner kazm Տ. Սերոբ քհն. Ազարյան. Հոգեգալստականություն և լեզուներ խոսելու աղանդը. pdf

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Garegin B 23546
Ամաենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հանրպետության տոնի առիթով
Նորություններ
Mayr Ator357
Մայր Աթոռը մտահոգություն հայտնում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ
Նորություններ
Shqanshan arstamyan 9
Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն (նկարներ)
Նորություններ
Hambardzum 9
Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նորություններ
Hambardzum 985
Համբարձման տոն
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Garegin B 23546
Նորություններ

Ամաենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հանրպետության տոնի առիթով

28 Մայիսի, 2023
Mayr Ator357
Նորություններ

Մայր Աթոռը մտահոգություն հայտնում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ

22 Մայիսի, 2023
Shqanshan arstamyan 9
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն (նկարներ)

19 Մայիսի, 2023
Hambardzum 9
Նորություններ

Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

18 Մայիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?