Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
07.05.2023 Haykakan hamalsaran 12
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալեց Հայկական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին (Նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալեց Հայկական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին (Նկարներ)

Published: 7 Մայիսի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական համալսարանի շուրջ 150 շրջանավարտների և ուսանողների։

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ կողմից իրականացվող Հայկական համալսարան ծրագրի համահիմնադիր, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց կրթական կառույցի նպատակները, իրականացվող ծրագրերը և արձանագրված հաջողությունները։ Պրն․Գեղամյանն ընդգծեց նաև, որ կրթությունից զատ համալսարանը նպատակ է հետապնդում ուսանողներին ծանոթացնելու և հաղորդ դարձնելու ազգային արժեքներին։

Իր հայրական սերն ու օրհնությունը բերելով Հայկական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին՝ Նորին Սրբությունը կարևոր նկատեց գիտելիքի փոխանցմանը զուգահեռ հոգևոր, բարոյական արժեքներով դաստիարակությունը։ Ըստ Հայրապետի՝ հոգևոր, բարոյական արժեքներով ձևավորման դեպքում է, որ գիտելիքը մարդուն կարող է պարգևել բարօր և երջանիկ կյանք։

Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադառնալով հայրենիքի դժվարին իրավիճակին և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, կարևորեց հայորդիների հայեցի դաստիարակությունը, ինչի շնորհիվ միայն հնարավոր կլինի դուրս գալ առկա ծանր կացությունից։ Այս ամենում Վեհափառ Հայրապետն էական նկատեց նաև ԲՈւՀ-րի դերակատարությունը՝ զորացնելու երիտասարդների մեջ հայրենասիրության և աստվածսիրության զգացումները։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես հայ ժողովրդի մեջ վառ է պահել անկախ պետականության գաղափարը, նաև կարևորել արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը։

Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին հասարակության մեջ քրիստոնեական վարդապետության սկզբունքների կիրառմանը և տեղեկատվական դաշտում ծավալվող քարոզչական գործունեությանը։

Հանդիպումից հետո Հայկական համալսարանի շրջանավարտներն ու ուսանողները Սուրբ Գայանե վանքում մասնակցեցին Պատարագի սրբազան արարողությանը։

07.05.2023 Haykakan hamalsaran 1 07.05.2023 Haykakan hamalsaran 2 07.05.2023 Haykakan hamalsaran 3 07.05.2023 Haykakan hamalsaran 4 07.05.2023 Haykakan hamalsaran 5 07.05.2023 Haykakan hamalsaran 6 07.05.2023 Haykakan hamalsaran 7 07.05.2023 Haykakan hamalsaran 8 07.05.2023 Haykakan hamalsaran 9 07.05.2023 Haykakan hamalsaran 10 07.05.2023 Haykakan hamalsaran 11 07.05.2023 Haykakan hamalsaran 12 07.05.2023 Haykakan hamalsaran 13 07.05.2023 Haykakan hamalsaran 15 07.05.2023 Haykakan hamalsaran 16 07.05.2023 Haykakan hamalsaran 17 14

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hndkastani despan 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին
Հաջորդ նյութը Surb Khach 12 Սուրբ Խաչի երևման տոնն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ekeghecakn kyanq 15.05.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (15.05.2017)

16 Մայիսի, 2017
Markos eps
Նորություններ

Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը նշանակվել է Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ

30 Մարտի, 2015
11 2 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Վուսթըր քաղաքից ժամանած ուխտավորների

11 Հուլիսի, 2016
araratyan shabat
Նորություններ

Արարատյան շաբաթվա տոնախմբությունների ժամանակացույց

11 Հունիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?