Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Barsex kesaraci
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական քարոզներ > Սբ Բարսեղի խոսքը (Ընթերցվում է Ավագ հինգշաբթի` Ս. Հաղորդությունից առաջ)
Եկեղեցական քարոզներ

Սբ Բարսեղի խոսքը (Ընթերցվում է Ավագ հինգշաբթի` Ս. Հաղորդությունից առաջ)

Published 15 Ապրիլի, 2025
Կարդալու տևողություն՝ 9 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Լսեք ինձ, իմ սիրելի որդիներ, և ես աննախանձաբար Տիրոջ երկյուղը կուսուցանեմ ձեզ` իբրև հարազատ որդիներ. որովհետև պարտականություն է դրված ինձ վրա, և վայ է ինձ, եթե ձեզ հանապազօր չավետարանեմ, որպեսզի թերևս կարողանամ ճանաչել տալ ձեզ, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին ու կատարյալը:
Որովհետև Եզեկիել մարգարեն Աստծո խոսքով հանապազ զարհուրեցնում է ինձ` քահանաների վերաբերյալ այսպես ասելով. «Մարդու որդի, քեզ այդ ժողովրդի վրա տեսուչ եմ նշանակել. եթե տեսնես, որ սուրը գալիս ու վրա է հասնում, և փողով չազդարարես, և նրանք չզգուշանան, և սուրը գալով որևէ մեկին անպատրաստ գտնի, նա կմահանա իր անօրենության մեջ, և նրա արյունը քո ձեռքից կպահանջեմ»:
Արդ, սուրը գեհենի սպառնալիքն է, իսկ փողը` Աստծո պատվիրանը, որն այսօր զեկուցում եմ ձեզ բեմի (խորանի) վրա: Ես, ով եղբայրներ, ձեզ նման մարդ եմ և առավել ևս ծանրաբեռնված եմ մեղքերով, բայց քանի որ ձեզ տեսուչ ու խրատող կարգվեցի, ուստի արտասուքներով և սրտի բազում հառաչանքով` սիրով ձեզ եմ ներկայացնում Աստծուն հաճելի բաները:
Ոչ թե ինչ-որ նորաձայն մտացածին խոսքերով ձեզ վտարանդի դարձնելով, քանզի ես ստուգապես հաշիվ եմ տալու ձեզ համար կենդանի Աստծո առջև. որի պատճառով սուրբ հայրերի վաղուց անտի դրոշմված կանոնը դյուրալուր խոսքերով ձեզ եմ մատուցում. բայց նախ սա իմացեք, որ քահանայության պատիվը չվստահվեց հրեշտակներին, քանզի անմեղ են, այլ` մարդկանց. որպեսզի ինչպես որ մենք ենք մեղանչում և հույս ենք դնում Քրիստոսից թողության վրա, նույնպես և ձեզ տանք թողության ու ապաշխարության հույսը:
Եվ արդ, աղաչում եմ ձեզ բոլորիդ` համբերությամբ լսել ինձ:
Ահա բացվում է երկինքը, և Քրիստոս իջնելով բազմում է սուրբ սեղանի վրա. և երկնքի ողջ զորքերն աներևութապես երկրի վրա են ծավալվում` սպասավորելու Աստծո Որդուն, և բոլորվում են սեղանի շուրջ. և Սուրբ Հոգին առատապես շնորհներ է բաշխում սրբությամբ մերձեցողներին:
Արդ, դուք, իմ եղբայրներ, բազում զգուշությամբ ու երկյուղով ձեր սրտերում դրեք հետևյալը` չնկատել միայն տեսանելի հացն ու գինին, այլ այն մեծ խորհուրդը, որ ծածկված է մարմնավոր աչքի տեսությունից, որ միայն հոգու աչքով է երևում նրանց, ովքեր սրբությամբ փնտրում են այն. որից ճաշակելով ուրախանում են աստվածային ցնծությամբ, որովհետև Աստված այն կարող է վերածել հում մսի և արյան, ինչպես եղավ սրբերից մեկի հետ:
Սակայն քանի որ զգայուններս չենք կարող տանել հում միսն ու արյունը, այդ պատճառով Աստված հացով ու գինով տպավորեց. սակայն մի նայեք որպես հացի, և ոչ էլ որպես գինի նկատեք, քանզի սա է Աստծո Որդու ճշմարիտ Մարմինն ու Արյունը. որևէ մեկն արհամարհանքով, սովորական ընդունելությամբ թող չմերձենա որպես մի ինչ-որ կերակրի, որովհետև մեղավորներին այրող ու սպառող կիզիչ հուր է, ուստի նախ ապաշխարության միջոցով պետք է սրբվել մեղքերից, որպեսզի մեղքերի բազմությամբ չկիզվենք հրի մեջ. որովհետև սպառվում են հոգիները նրանց, ովքեր նախապես չեն բաժանվում մեղքերից, այլ բևեռված են մնում նրանց վրա:
Եվ դարձյալ թող ոչ ոք անհույս կերպով չհեռանա և սնոտի երկյուղ առաջ չբերի, որովհետև դա երկյուղ չէ, այլ արհամարհանք, քանզի սա է երկնքի արքայության դուռն ու նույն ինքը արքայությունը, որ է Քրիստոս` Աստծո Որդին և մեր Աստվածը. և սրբությամբ մերձեցողներին գրանցում է որպես երկնավոր Հոր անջնջելի որդեգիրներ:
Այլ պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր հարազատ որդի իր մեջ հոր կերպարանքի նմանությունն է կրում. և դու, երբ ասում ես` «Հայր մեր, որ երկնքում ես», և խնդրանք ես մատուցում, պետք է նույն նմանությունը քո մեջ ունենաս, որպեսզի լսելի լինի. ապա եթե չունենաս բարերար ու մարդասեր երկնավոր Հոր նմանությունը, Նա չի լսի քեզ և չի խոնարհվի դեպի քո աղաչանքները, այլ քեզ կլսի նա, որի գործի կերպարանքն ունես, և որն անդունդներում է:
Արդ, այս լսելով, ձեր անձերից ի բաց փարատեցեք չարությունն ու ամեն տեսակի խարդախությունը, յուրաքանչյուրդ ի սրտե ներեք ձեր եղբոր հանցանքներն ու ամեն տեսակի անհամաձայնություն, որ ունեք միմյանց հետ, որպեսզի և դուք, թողություն գտնելով երկնավոր Հորից, արժանի լինեք այս զենմանը:
Ձեզանից ամենքդ ի բաց մերժեցեք անհավատությունը, արատավոր խիղճն ու թերահավատությունը:
Սրբեցեք ձեզանից նախանձը, նենգությունը, չարությունը, կեղծավորությունը, հպարտությունը, ամբարտավանությունը, սնապարծությունը, մարդահաճությունը, հակառակությունը, ոխը, վաշխառությունը, տոկոսատվությունը և բոլոր չարիքների արմատ արծաթասիրությունը, ագահությունը, այլև կանացի դյութանքներն ու կախարդիչ հրապույրները և ամեն տեսակի չարախոսությունները, թշնամությունը, ցանկության ցավերը, մանավանդ սրբեցեք ձեր բերանից տգեղ ու տխեղծ հայհոյիչ խոսքերը, որով միմյանց եք նախատում, նաև անօրեն կռապաշտությունը և անկարգ ու անառակ մոլորությունը, որոնց հիշելն ապականում ու գարշեցնում է նախ իր, ապա` լսողների միտքը, քանզի դատաստանի օրը որդնալից են լինելու գարշելի բերանները նրանց, ովքեր չեն բաժանվում դրանցից. որովհետև Տերն ասաց, թե նա, ով իր եղբորը հիմար է անվանում, դատապարտվելու է գեհենի հրին. արդ, պետք է մեզանից արմատախիլ անել այդպիսի չարիքները. թող ոչ ոք չլինի շուն, պոռնիկ, արվագետ, գող, հափշտակող, ցանկասեր, որովայնամոլ, հարբեցող, չարակամ, կռվարար, սպանող, խռովարար, բարկացող, անողորմ, բանսարկու, պիղծ, թշնամացող, երդմնազանց, ուխտադրուժ, անօրեն, անիրավ, բամբասող և ուրիշ մեղքերով ծանրաբեռնված. որովհետև կան մեղքեր, որ մահվան հավասար են, որոնք այստեղ հիշելու իսկ արժանի չեմ համարում:
Եվ այս ասելով պատվիրում եմ, որ հին մարդն ամբողջովին դեն նետեք իր բոլոր չար գործերի հետ միասին:
Այլ զգաստանալով ամենքդ զգեստավորվեք պարկեշտ, սուրբ, բարեմիտ, հեզ, քաղցր, անոխակալ, խաղաղարար վարքով` հիվանդների ու վշտացածների նկատմամբ ողորմած, տնանկների, աղքատների ու կարոտյալների հանդեպ գթացող, զարդարված ամեն տեսակի արդարությամբ, սիրով, հավատքով, հույսով. կատարյալ սեր ունենալով առ Աստված և դեպի մարդիկ, քանզի բոլոր արդարությունների լրումը սերն է` սուրբ սրտից և անկեղծ հավատքից:
Պատվեցեք ձեր հայրերին ու մայրերին. տղամարդիկ, սիրեցեք ձեր կանանց ձեր անձերի նման. և դուք` կանայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին. միասին երկյուղ ունեցեք Աստծուց, պատվեցեք կիրակի օրը:
Երիտասարդներ և կույսեր, սրբություն սիրեցեք, որպեսզի, այս սրբությունն ընդունելով, լուսավորվեք ինչպես լուսափայլ հայելին, երբ արեգակի շողերը ճառագայթում են նրա վրա. և աճելով առաքինությունների մեջ` ապրեք արդարությամբ և չդատապարտվեք ըստ առաքյալի խոսքի, որովհետև արդարև մահտարաժամներն ու անտանելի ցավերի բազում հոգնությունները, բորոտություններն ու մնացած ամեն ինչ անարժան հաղորդությունից են լինում:
Որևէ մի կեղծավոր թող ներսում չմնա` կարծիք ստեղծելով դրսում կանգնածների մեջ, թե իբր հաղորդվողներից է, որովհետև անարժանն ու երկմիտն Աստծուց ոչինչ չի ստանում, քանզի Աստված չի փորձվում. մարդկային ամոթը պատճառ մի բերեք, որովհետև այս ամոթը ոչինչ է, այլ ա՜յն է մեծ ամոթ, որը տիեզերական հրապարակի վրա է. այն, որ այժմ թաքցնում ես ինձանից և չես խոստովանում ու ապաշխարում, այնտեղ` մեծ դատավորի առջև հրապարակվելով կբացահայտվի. և այլևս չես կարող թաքցնել քո գործերը, որովհետև քո հոգին քեզ դատախազ կլինի:
Արդ, ահա այս բոլորն աննախանձաբար ասացի ձեզ. այսուհետև անպարտ եմ. ձեր արյունը` ձեր գլուխը. քավված եմ ես ձեր արյունից, որ մինչև հիմա ինձ վրա կար:
Սակայն գիտեմ, որ ձեր մեջ կան ոմանք, որ արհամարհում են ասածներս. ուստի ձեզ ի վկայություն եմ դնում այս խոսքերը, որոնք այսօր բեմի վրա խոսեցի ձեզ. դատաստանի օրը` Քրիստոսի ահավոր բեմի առջև ձեզ դեմ-հանդիման կբերեմ Սուրբ Ավետարանի վկայությամբ. ապա այն ժամանակ այլևս արհամարհողը չի կարող արհամարհել, այլ կշտամբվելով պատուհասակոծ կլինի և կուղարկվի դեպի գեհեն` դեպի հուրն անշեջ:
Այժմ խոսքիս ավարտումն անեմ, որովհետև խորհրդի մասին ամեն ինչ ասացի ձեզ համառոտ ու պատշաճ կերպով:
Արդ, նրանք, ովքեր արժանաբար են հաղորդվում` զարդարված բարի գործերով, Պետրոսի և մյուս սուրբ առաքյալների հետ պսակվում են մեր Աստծուց` Քրիստոսից. և ովքեր ըմբոստությամբ են հաղորդվում, կրկին խաչ են հանում Աստծո Որդուն. և ովքեր լիրբ երեսով ու անարժանությամբ են հաղորդվում, մատնիչ Հուդայի և խաչողների մասն ու բաժինն են ստանում: Ձեր օգուտը դուք գիտեք:
Այլ Սուրբ Հոգին, որ սրբերի բնակարան է և ամենայն բարիքների աղբյուր, թող մաքրի ձեր հոգիներն ու մարմինները և փրկական խորհրդի հաղորդությունը թող ձեզ համար մեղքերի թողության վերածի:
Որին Հոր և մեր Տիրոջ` Միածին Որդի Հիսուս Քրիստոսի հետ փառք հավիտյանս. ամեն:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը votnlva Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Հաջորդ նյութը Harutyan ton Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Chragaluyc 2025 13
Եկեղեցական քարոզներ

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին

20 Ապրիլի, 2025
votnlva
Պահքի մասին

Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա

15 Ապրիլի, 2025
Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Vardavar 213
Եկեղեցական տոներ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի խորհուրդը

4 Հուլիսի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?