Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qristoneakan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Քրիստոնեական եկեղեցու ներքին կյանքն ու կազմակերպությունը
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեական եկեղեցու ներքին կյանքն ու կազմակերպությունը

Published 22 Սեպտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 16 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Պաշտամունք.-Ժամանակի ընթացքում հետզհետէ` մի կողմից գնոստիկականութեան ազդեցութեան տակ, միւս կողմից անմիջապէս ազդուելով հեթանոսական պաշտամունքներից, քրիստոնէական եկեղեցու պաշտամունքն ևս դառնում է խորհրդաւոր միստերիաների կատարումն: Հաղորդութիւնն ու մկրտութիւնը դառնում են խորհուրդներ, որոնցից առաջինը «Անմահութեան միջոց» է կոչւում արդէն (Իգնատիոս), իսկ մկրտութիւնը դառնում է մարդկային բնութեան մաքրութեան և աստուածային շնորհաց բարիքներն ստանալու միջոց:
Աստուածպաշտական գումարումների ընդհանուր բնաւորութիւնն էլ փոխւում է: Երբ որ պաշտամունքը խորհրդաւոր միստերիա է դառնում, իսկոյն պահանջ է յառաջ գալիս ամբողջ աստուածպաշտութեանը մասնակից չանել բոլորին, այլ միայն կատարեալ քրիստոնեաներին: Չէր կարելի թոյլ տալ ներկայ լինել ամբողջ աստուածպաշտութեանը նաև այնպիսիներին, որոնք որ և իցէ պատճառով ապաշխարութեան էին ենթարկուած համայնքի կողմից: Այդ է պատճառը, որ աստուածպաշտութիւնը երկու մասի է բաժանւում, և առաջին մասի մէջ բոլորովին լռութեան է տրւում այն, ինչ որ պիտի լինի երկրորդ մասում.-այս դէպքում օրինակ հաղորդութեան խորհրդին վերաբերեալ բանաձևերն ու ծիսակատարութիւնները, բայց յետոյ նաև հայր մերը և մկրտութեան խոստովանութիւնը: Անշուշտ այս զարգացման մէջ դեր է խաղացել հեթանոս հալածիչների և կեղծ բարեկամների երկիւղը: Մինչ Յուստինոսը բոլորովին ազատ կերպով գրում է Հաղորդութեան ու Մկրտութեան մասին հեթանոսների համար, միւս ջատագովներն սկսում են արդէն այդ բանից խուսափել: Հետզհետէ սկսում է առաջ գալ արկան-դիսցիպլինը:
Այս զարգացման անմիջական հետևանքն է լինում, որ փոխւում է նաև քրիստոնէական եկեղեցական պաշտօնեայի դերը: Նա դառնում է միջնորդ Աստուծոյ և մարդկանց մէջ, առաջնորդ դէպի բարձրագոյն աշխարհը, սրբազնագործ պաշտօնեայ, քահանայ: Կղերականութիւնը սկսում է մի աւելի բարձր դասակարգ համարուել որակի տեսակէտից, քան թէ աշխարհիկ դասակարգը: Եթէ սկզբնական հասկացողութեամբ ամբողջ աստուածպաշտութիւնը համայնքի հոգևոր ինքնազոհութիւնն էր աղօթքի միջոցով, այժմ պատարագը դառնում է յատուկ և միակ օբյեկտիւ արժէքաւոր զոհը, որ մատուցանում է քրիստոնեայ քահանան:
Հաւատով և ճշմարտութեամբ երկրպագութիւնը սկսում է պաշտամունքի հետ կապուած բարեպաշտութիւն դառնալ:
Քրիստոնէութեան մէջ ընդունելու արտաքին նշանը մկրտութիւնն էր: Մկրտութիւնից առաջ որոշ նախապատրաստութիւն էր պէտք. մկրտուողը պէտք է ուսանէր քրիստոնէական վարդապետութիւնը և հասկանար քրիստոնէութեան բարոյական պահանջները: Բայց որովհետև քրիստոնէութեան տարածման հետ միասին հետզհետէ աւելանում են քրիստոնէութեան մէջ այն երեխաները, որոնք իբրև քրիստոնեայ ծնողների զաւակ արդէն իրենց ծննդից սկսած քրիստոնէական մթնոլորտի մէջ են, այդ պատճառով սովորութիւն է դառնում այդպիսիների համար »Մկրտութեան ուսուցումը« վերացնել և նրանց հէնց իբրև երեխաներ ընդունել քրիստոնեաների խմբակցութեան մէջ: Միւս կողմից, որովհետև ժամանակի ընթացքում քրիստոնէութեան մէջ էին մտել շատ այնպիսի տարրեր, որոնք ո՛չ մի ներքին կապ չունէին նոր կրօնի հետ, կարիք է զգացւում այդպիսի տարրերի մուտքը դժուարացնելու համար, մկրտութիւնից առաջ ցանկացողին զգուշութեամբ և երկար ժամանակ նախապատրաստել: Մի կողմից երեխաների մկրտութիւնն է հանդէս գալիս ուրեմն, միւս կողմից կանոնաւորւում է նորադարձների ուսուցման դժուարին գործը, որոնցից շատ անգամ 2-3 տարի նախապատրաստութիւն է պահանջուել մկրտութիւնից առաջ: Նոքա պիտի մանրամասն իմանային եկեղեցու հանգանակը և բարոյական պահանջները, այլ և ծանօթ լինէին քրիստոնէական պաշտամունքին:
Իսկ երեխաների մկրտութիւնը, որ սկզբում հակառակութեան է հանդիպում, մանաւանդ Տերտուլիանոսի կողմից, հետզհետէ ընդհանուր է դառնում քրիստոնէական եկեղեցու մէջ Գ. դարից սկսած. սովորական է ծննդեան ութերորդ օրը մկրտելը. բայց պատահում է նաև երկրորդ կամ երրորդ օրը (Կիպրիանոս):
Մկրտութեան գործողութիւնն էլ հաստատուն ձևակերպութիւն է ընդունում: Մկրտուողը ամենից առաջ պէտք է երդուի հրաժարուել սատանայից իբրև հեթանոսական աշխարհի իշխանից (diabolo et pompae et angelis eius. Տերտուլ. de cor. Mil. 3). ապա հետևում է մկրտութեան խոստովանութիւնը, որից յետոյ գալիս է ջրի մկրտութիւնը` մեղքերի թողութեան, աշխարհի կեղտի մաքրութեան համար: Սովորական է 3 անգամ սուզելը հոսող ջրի մէջ «Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ». հիւանդների համար թոյլատրելի է տաք ջուր գործածել: Ջրով մկրտելուն ապա յաջորդում է Հոգու շնորհումը, որ լինում է ձեռնադրութեան միջոցով` համաձայն առաքելական աւանդութեան (Գործք Ը. 16-19). այդ իրաւունքը Կիպրիանոսի ժամանակից սկսած պատկանում է եպիսկոպոսին, որի խօսքը կարողութիւն ունի «Սուրբ հոգին բերելու» (Տերտուլ. Յաղագս Մկրտ. 8): Եպիսկոպոսը դրանով դառնում է մկրտուողի և այդպէս վերածնուածի հոգևոր հայրը և նրա վրայ ասում է, օրինակ ինչպէս Անտիոքում սովորութիւն էր, Բ. Սաղմոսի խօսքերը «Որդի իմ ես դու, և ես այսօր ծնայ զքեզ» (համար 7): Նոր մկրտուածին իւղով օծելն ևս շատ հին սովորութիւն է և գոնէ Տերտուլիանոսին յայտնի: Երեխաների մկրտութեան ժամանակ հանդէս են գալիս կնքահայրերը, որոնք երեխայի կողմից խոստովանութիւնն են ասում ու երդուում: Մկրտութիւնից յետոյ նոր քրիստոնեային անմիջապէս համայնքի մէջ էին տանում, ուր նա աղօթքներով ու եղբայրական համբոյրով էր ընդունւում. անմիջապէս մասնակից էին անում նրան ի հարկէ նաև հաղորդութեան խորհրդին: Մկրտութիւնից յետոյ քրիստոնեան պէտք է այնպիսի կեանք վարէր, որ չարատաւորէր և չզրկէր իրեն «Սրբերի» համայնքի անդամ լինելու իրաւունքից:
Հաստատուն կերպարանք է ընդունում նաև կիւրակնօրեայ աստուածպաշտութիւնը պատարագի հետ միասին: Երգւում էին սաղմոսներ ու շարականներ, ապա կարդացւում էին Ս. Գրքից զանազան հատուածներ` օրէնք և մարգարէք, աւետարաններ և թղթեր: Այդ պահանջից են առաջ գալիս Ս. Գրքի հին թարգմանութիւնները: Սկզբում Ս. Գրքի ընթերցման հետ կապուած էր մի դիմումն համայնքին մարգարէների կողմից. դրանից հետզհետէ առաջ է գալիս կանոնաւոր քարոզը, որ մեկնաբանական գիտութեան եզրակացութիւնները օգտակար է դարձնում նա— համայնքի համար: Թէև աշխարհիկ մարդն էլ, ինչպէս Օրիգենէսը կարող է քարոզել, բայց հենց Օրիգենէսի օրինակը ցոյց է տալիս, որ ամբողջ Արևելքում այն հասկացողութիւնն է սկսում իշխել, թէ քարոզելը հոգևորականի, յատկապէս եպիսկոպոսի իրաւունքն է: Յանպատրաստից քարոզելը դառնում է բացառութիւն և նկատւում է առանձնապէս: Քարոզին հետևում էր աղօթքը, որին մասնակցել չէին կարող այլ ևս Կատեխումեններն ու ապաշխարողները: Աղօթքի ժամանակ հոգևորականութիւնն ու ժողովուրդը կանգնած է ձեռքերը բարձրացրած և երեսը դէպի Արևելք ուղղած, համաձայն Սաղմ. ԿԷ. 34: Ապա գալիս է Եւխարիստիան, որ սկսւում է մեղքերի խոստովանութեամբ և վերջանում է հաղորդութեամբ: Մեր այժմեան պատարագի բոլոր գլխաւոր մասերը և աղօթքներն արդէն այս ժամանակ կան և գործածական են: Օրհնուած հացը կախարդական զօրութիւն է սկսում ստանալ և ազդում է ֆիզիքական գործունէութեան վրայ անգամ. հաղորդութիւնը «Անմահութեան կերակուր» է և անանցութիւն է շնորհում մարդուն: Հետզհետէ սկսում է յառաջ գալ և նուիրողի (հացն ու գինին) համար աղօթելու սովորութիւնը, որի անմիջական հետ—անքն այն է լինում, որ մեռածներին, յատկապէս նահատակներին էլ յիշելու համար նրանց փոխարէն նուէր են բերում: Այդ մի բարի գործ էր, որ աստուածահաճոյ է դարձնում մարդուն:
Բայց թէ մարդու պատարագը Աստծուն, և թէ Աստծու պարգևը մարդուն անցնում է քահանայի` սրբազնագործ պաշտօնեայի ձեռքով, որ միջնորդ է դառնում այդպիսով Աստուծոյ և մարդկանց մէջ: Նա է Աստուածութիւնը ցած իջեցնում հաղորդութեան տարրերի մէջ և Աստուծոյ կողմից մատուցանում մարդկանց. նա է համայնքի կողմից Աստծուն պատարագ մատուցանում: Իսկ այդ պատարագը կամ զոհը Քրիստոսի հաշտեցուցիչ չարչարանքներն են, որ տեսնում է համայնքը քահանայի գործողութիւնների մէջ կատարուելիս:
Կիւրակնօրեայ աստուածպաշտութիւնը շաբաթական տօնի գագաթնակէտն էր. բայց լի օրերն էլ կարող էր ժամասացութիւն, մինչև անգամ պատարագ լինել. շաբաթն արդէն կիւրակէ օրուայ հետ որոշ չափով կապուած էր և ուրախութեան օր էր համարւում, իսկ չորեքշաբթի և ուրբաթ օրերը պէտք էր պահել:
Ամենամեծ տօնական շաբաթը տարուայ մէջ չարչարանաց շաբաթն էր, որ վերջանում էր ամենամեծ ուրախութեան օրով` Քրիստոսի յարութեան տօնով: Զատկի շաբաթ գիշերը` լոյս յարութեան կիւրակէն առանձին հանդիսաւորութեամբ են անցնում քրիստոնեաները: Այս գիշերը ամբողջ համայնքը արթուն է մնում և ներկայ է աստուածպաշտութեանը, որի ժամանակ ամենամեծ սիրով կատարում էին Կատեխումենների մկրտութիւնը: Նոցա համար էլ այդ օրը ամենամեծ ուրախութեան օրը պիտի լինէր նախորդ սգից ու տրտմութիւնից յետոյ: Սկզբնական ժամանակների քառասուն ժամուայ պահեցողութիւնը, օրինակ Հռովմում, յարութիւնից առաջ, դառնում է հետզհետէ 40 օր, որ իշխող է դառնում Նիկիայի ժողովից յետոյ ամեն տեղ: Ապա այդ քառասնօրեայ սգոյ օրերի փոխարէն զատկին անմիջապէս հետևում է յիսնօրեայ ուրախութեան ժամանակը կամ Պենտեկոստէն: Բայց քրիստոնէութեան մէջ զատկի տօնն էլ կատարւում է տարբեր ժամանակ, թէև Հռովմի սովորութիւնն ընդհանուր էր դարձել և զատիկը տօնւում էր գարնան օր ու գիշերահաւասարին հետևող լուսնի լրումից յետոյ եկող առաջին կիւրակէն: Այդ տարբերութիւնը յառաջ էր գալիս այն պատճառով, որ ոմանք օր ու գիշերահաւասարը Մարտի 18-ին էին դնում, ինչպէս Հիպպոլիտը, իսկ միւսները ինչպէս Աղէքսանդրացիք, ուղիղ կերպով Մարտի 21-ին: Որպէս զի զանազան ժամանակներ չտօնուի զատիկը, Աղէքսանդրիայի եպիսկոպոսները սովորութիւն են դարձնում «զատկական նամակներ» գրել, որի մէջ շօշափում են նոքա նաև շատ ուրիշ կրօնական խնդիրներ: Արլի ժողովը 314-ին որոշում է, որ Հռովմի եպիսկոպոսը նոյնպիսի թղթերով յայտնէ Արևմտեան եպիսկոպոսներին, թէ ե՞րբ պէտք է տօնել զատիկը:
Բացի զատկից, որ կենդրոնական նշանակութիւն ունի բոլոր քրիստոնէական տօների մէջ, սկսում է յառաջ գալ նաև Աստուածայայտնութեան տօնը, ամենից առաջ Բազիլիդեան Գնոստիկեանների մէջ` իբրև Տիրոջ մկրտութեան և այդ պատճառով նրա յայտնութեան ու մեսիական փառքի տօն: Բայց միւս կողմից այդ տօնը, յայտնի չէ թէ ինչ հիմունքներով, կապւում է Տիրոջ Ծննդեան հետ: Յամենայն դէպս այդ տօնը Արևմուտքին դեռ ևս բոլորովին անծանօթ է մնում այս շրջանում:
Բացի Տէրունական տօներից, եկեղեցին տօնում է նաև նահատակների տօները, նրանց գերեզմանների մօտ, աղօթքով ու պատարագներով:
Պաշտամունքը կատարւում էր սկզբնական ժամանակներում մասնաւոր տներում. Յովհաննու աւետարանի Դ. 20 շար. 24 համարում արտայայտուած քրիստոնէական հիմնական հայեացքի պատճառով բնականաբար երկրորդական նշանակութիւն պիտի ստանար պաշտամունքի տեղը: Մասնաւոր տներում ժողովուելու, յատկապէս վերնասրահներում (Գործք. Ի. 8 շար.), հետ—անքն այն է լինում, որ ամեն մի քաղաքում քրիստոնէութեան տարածման հետ կազմւում են ընտանեկան համայնքներ, ինչպէս օրինակ Կորնթոսում, Հռովմում և Եփեսոսում: Մի սեղանի առաջ հաւաքուելու կար—որութիւնը (Իգնատիոս) բնականաբար հետզհետէ պահանջ է յառաջ բերում այնպիսի տուն ունենալ, որտեղ հաւաքուել կարողանայ ամբողջ էկկլեզիան (ekklhsia): Բայց քանի որ քրիստոնէութիւնը դեռ թոյլատրուած կրօն չէր, դժուար թէ քրիստոնեաները մասնաւոր տներից դուրս եկած լինին և ազատ եկեղեցիներ հիմնած:
Դրանից հետևում է, որ ա. հնագոյն եկեղեցիների ձևը որ և է կերպով կապ պիտի ունենայ անտիկ տան հետ, և բ. որ համայնական կարիքների համաձայն փոփոխութեան պիտի ենթարկուէր այդ ձևը. որովհետև ո՛չ թէ պաշտամունքն է յարմարւում տեղին, այլ տեղը յարմարեցնում են պաշտամունքի համար:
Մեր ունեցած տեղեկութիւնները ցոյց են տալիս, որ պաշտամունքի տունը դէպի Արևելք պիտի նայի, ինչպէս որ քահանան էլ աղօթքի ժամանակ երեսը դէպի Արևելք է դարձնում (համաձայն Սաղմ. ԿԷ. 34): Այդ արևելեան մասում են գտնւում երէցների տեղերը, որոնց մէջ տեղը նստում է եպիսկոպոսը անշուշտ հաղորդութեան սեղանի շուրջը (trapeza), որ արդէն Տերտուլիանոսն ու Կիպրիանոսը ալտար են անուանում (altare): Երէցներից ո՛չ շատ հեռու, օրինակ Կարթագենում, նստում էին այրիները. այդտեղ էր գտնւում նաև մի բարձրաւանդակ տեղ ընթերցման ու քարոզի համար: Դիակոնները կանգնում են սեղանի առաջ և կարգ են պահպանում: Խումբ խումբ բաժանուած սեռի ու հասակի համաձայն նստում են կամ կանգնում աշխարհականները, այնպէս որ եկեղեցին պէտք է բնականաբար երկարաւուն ձև ունենար: Վերջապէս մի տեղ էր հարկաւոր նաև ապաշխարողների և կատեխումների համար, որտեղից կարողանային նոքա քարոզը լսել: Այդպիսով եկեղեցին ինքն իրեն երեք մասի է բաժանւում այս շրջանի վերջում: Ա. Նախագաւիթը` հեթանոսների, կատեխումենների և ապաշխարողների համար. Բ. Իսկական «Մակաղատեղին» հաւատացեալների համար, և Գ. Ապսիսը, որ աւելի բարձր էր լինում և ուր գտնւում էին սեղանը, եպիսկոպոսական գահը և երէցների աթոռները: Բացի այդ եկեղեցուն մօտիկ պիտի լինէր նաև մի մկրտելու տեղ հոսող ջրով, կամ մի առանձին շէնք-Բապտիստերիում:
Շատ շուտ սկսում են եկեղեցու շէնքի վրայ ազդեցութիւն անել ուրիշ հասարակական նպատակների համար ծառայող շէնքեր ևս, ինչպէս օրինակ վաճառասրահները=Basilica forensis, թէև անտիկ տունն էլ իւր զարգացման ընթացքում յառաջ էր բերել մեծ դահլիճներ ու սրահներ:
Այդպէս խաղաղութեան ժամանակ խիստ բազմացել էին այդ պաշտամունքի տեղերը, որոնք ընդհանրապէս Աղօթատուն (Proseukthria), Աստուծոյ Տուն (Տերտուլիանոս), Կիւրակիէ, կամ իբրև համայնքի ժողովատեղի նաև Էկկլեզիա են կոչւում: Թէ ի՜նչպիսի թեթև շէնքեր են եղել սոքա Կոստանդնից առաջ, երևում է այն հանգամանքից, որ հալածանքի սկզբում Նիկոմիդիայի Բազիլիկան ամենամեծ հեշտութեամբ կործանում են:
Նոյնպիսի զարգացումն են ունեցել անշուշտ նաև գերեզմանական շէնքերը: Մասնաւոր գերեզմաններից ընդարձակուել է և կազմուել համայնական գերեզմանատունը, այն ձևով, որ նշանաւոր քրիստոնէական ընտանիքներ թոյլ են տուել նաև ուրիշ քրիստոնեայ եղբայրների թաղել իրենց գերեզմանատնում: Համայնական իդէալն ու բոլոր հաւատացեալների հաւասարութիւնը դեր են խաղում այստեղ. նշանակութիւն է ստանում նաև «Յարութեան յոյսը», որի հետևանքն այն է լինում, որ մարմինները ո՛չ թէ այրում են, այլ մեծ հոգացողութեամբ թաղում ապահով, ժայռերի և հողի մէջ փորած գերեզմաններում: Մեծ քաղաքներում, ուր տեղի պակասութեան պատճառով անշուշտ դէպի խորը պիտի գնային, յառաջ են գալիս մեծ գերեզմանատներ կորրիդորներով ու գալլերիաներով: Այդպիսի Կատակոմբաներ կային Սիրակուսում, Նէապելում, Կիւրենէում, Մելոսում և յատկապէս Հռովմում, ուր գալլերիաների ընդհանուր երկարութիւնը մօտաւորապէս 900 կիլոմետրի էր հասնում: Հռովմի և Նէապելի ամենահին կատակոմբաները մինչև առաջին դարն են հասնում:
Մարտիրոսներին նուիրուած պաշտամունքը հետզհետէ պատճառ է դառնում, որ սկսում են նրանց համար նաև գետնի երեսին գերեզմանական շէնքեր կառուցանել. բայց այդպիսի շէնքերը սովորաբար շատ փոքր էին լինում և միանգամայն անյարմար ամբողջ համայնքին իբրև ժողովատեղի ծառայելու համար:
Սուրբ տեղերի գեղարուեստական զարդարումն էլ սկզբնական շրջանում սահմանափակ էր, որովհետև մի կողմից համայնքը արտաքին ազատութիւն չունէր, իսկ միւս կողմից եկեղեցին իրեն դեռ ևս ազատ չէր զգում հեթանոսական գեղարուեստի նկատմամբ: Շատ վախեցել են կռապաշտութեան վտանգից: Էլուիրայի 300 թուի ժողովի 36. կանոնը արգելում է եկեղեցու պատերը զարդարել մինչև անգամ աստուածային անձնաւորութիւնների պատկերներով: Բայց այդ կանոնը մի կողմից ապացոյց է Սպանիայում տիրող հասկացողութեան, իսկ միւս կողմից ապացուցանում է, որ քրիստոնեաներն արդէն սկսել էին եկեղեցիները այդպիսի պատկերներով զարդարել: Հռովմի և Նէապէլի կատակոմբաների պատերի վրայ եղած բազմաթիւ նկարները ցոյց են տալիս, որ ուրիշ տեղ ուրիշ կերպ էին մտածում: Ամենից առաջ դեկորատիւ զարդանկարներն են սկսում գործածուել, ինչպէս եղել էին նրանք հեթանոսութեան մէջ (ծաղիկներ, պտուղներ, բոյսեր ու կենդանիներ, նուռ ևլն): Ապա շատ շուտով առաջ է գալիս քրիստոնէական սիմբոլիկան. մեծ հաճութեամբ նկարում են նաւ` բացուած առագաստներով դէպի նաւահանգիստ դիմելիս, խարիսխ (Եբր. Զ. 19), քնար (Եփես. Ե. 19), արմաւենի (Յայտն. Է. 9), պսակ (Յայտն. Գ. 11): Սոցա վրայ աւելանում են աստուածային անձնաւորութիւնների սիմբոլները` աղաւնին, գառը, որթը և ամենից աւելի ձուկը (icquz =I. Cr. qwou nioz swthr):
Հետզհետէ սկսում է տեղ բռնել նաև Ս. Գրքի պատմութիւնների սիմբոլիկան. Տէրը նկարւում է իբրև բարի հովիւ, նկարւում են նաև Ադամը, Նոյը, Մովսէսը, Դաւիթը, Յովնանն ու Դանիէլը: Զուտ պատմական պատկերներ նոյնպէս չեն պակասում. այս շարքումն են մոգերի երկրպագութիւնը, Ղազարոսի յարութիւնը, Պօղոսի նաւաբեկութիւնը Մալտայի մօտ. և վերջապէս Քրիստոսին նկարում են իբրև մի անմօրուս երիտասարդ:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Evstateos Սուրբ Եվստաթեոսի, նրա կնոջ և որդիների մասին
Հաջորդ նյութը Evdoqsios Սուրբ Եվդոքսիոսի և Ռոմելոսի, Նունի և Մակարի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ekeghecakan joghovner
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Հայաստանեայց եկեղեցւոյ ընդունած եկեղեցական ժողովները

13 Հունիսի, 2023
Kargaluyc hogevorakan
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ուդիներ. պատմական ակնարկ

11 Դեկտեմբերի, 2020
Ariosakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Արիոսական վեճի սկզբնավորությունը

3 Հոկտեմբերի, 2018
Musulmanutyan chuxery1 e1479281486887
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Մուսուլմանության ճյուղերը

16 Նոյեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?