Մի մարդ իր կնոջ հետ արտերի մոտով անցնելիս նրան ասաց.
– Տեսնո՞ւմ ես, ինչպես են արտերը գեղեցկապես ու պատշաճաբար հնձել:
– Հնձած չէ, այլ խուզած, – հակառակվեց կինն ամուսնու խոսքին: Եվ այսպես ամուսինն ասում էր, թե հնձած է, կինը պնդում էր, թե խուզած է. ամուսինը, բարկանալով, նրան ջուրը նետեց: Արդ, երբ կինն այլևս չէր կարողանում խոսել, հանեց ձեռքը ջրից, մատներով մկրատի ձևով նշան տվեց` ցույց տալով մինչև իմահ, թե արտը խուզած է:
***
Դարձյալ, մի ուրիշ մարդ խիստ ինքնահավան ու կամապաշտ կին ուներ: Երբ սա ընկավ գետն ու խեղդվեց, և ամուսինը նրան
փնտրում էր` ջրին ընդառաջ գնալով, մարդիկ հարցրեցին.
– Ինչո՞ւ ես ջրին ընդառաջ փնտրում: Նա պատասխանեց.
– Իմ կինը մշտապես ինձ հակառակվում էր խոսքով ու գործով. արդ, ինչպես որ կենդանության ժամանակ էր անում, կարծում
եմ, նույնը մահից հետո է անելու, և այնպես եմ հավատում, որ ընդդեմ ջրի է գնացել:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007