Մայր Աթոռը քարոզչական աշխատանք է տանում՝ բարելավելու մարդկանց բարոյահոգեբանական վիճակը։ Գերագույն հոգևոր խորհրդի վերջին նիստերից մեկում խոր մտահոգություն ենք հայտնել խաղամոլության, թմրամոլության և այլ մոլությունների աճող ծավալների հարցում։ Եկեղեցու կյանքում ներգրավված հավատացյալների թիվը դեռևս անբավարար է, իսկ այդ պարագայում, ցավոք, միշտ չէ, որ եկեղեցու խոսքը հատու և ազդեցիկ է։ Քահանայից դասն ամենօրյա պայքար է մղում այս մոլությունների դեմ, բայց դա բավարար դրական արդյունք դեռևս չի տալիս։ Համագործակցություն է պետք տարբեր պատկան կառույցների, հասարակության և եկեղեցու միջև, քանի որ այդ մոլությունները մտահոգիչ են և արդեն անցել են մատաղ սերնդին։ Դրանք ոչ միայն մարդու առողջությանը, այլև բարոյահոգեբանական կերպարին և արժեհամակարգին են առնչվում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանը:
«Օրախնդիր» հաղորդաշարի հյուրն է Տեր Արարատ քահանա Պողոսյանը
Կարդալու տևողություն՝ 1 րոպե: