Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացված ընդլայնված կազմով Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում որոշվեց պահպանել Արցախի թեմը: Որտեղ եւ ինչ ձեւաչափով է գործելու թեմը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի հետ, ով նախ անդրադարձավ թեմի գործունեությանը ընդգծելով.
-Արցախի թեմը լիարժեքորեն գործում է եւ որեւէ խնդիր չունենք։ Իսկ, թե ինչպես, որտեղ, ապա ինչպես Վեհափառ հայրապետը կորոշի, այնպես էլ կգործի թեմը։ Այսօր էլ թեմը, որպես այդպիսին, գործում է, չի լուծարվել։ Միայն թե հնարավոր է գործառույթները փոխվեն, ծրագրերի նկատմամբ հովվական ծառայությունները փոխվեն, որովհետեւ մեր արցախահայությունն այժմ գտնվում է Հայաստանի տարբեր թեմերի խնամքի ներքո:
Բոլոր նորությունների մասին մեր հայրենակիցները կիրազեկվեն թեմի կայքէջից, որը շարունակում է գործել: Այնես որ Արցախի թեմն իր հոգեւոր ոլորտում, իր պատմամշակութային հուշարձանների, արժեհամակարգի, քրիստոնեական ընթացքի ուղղությամբ աշխատելու իր ծառայությյունները մատուցել ողջ ներուժով:
-Իսկ, առհասարակ, ի՞նչ է հնարավոր եղել հանել Արցախի վանական համալիրներից տեղահանման ընթացքում:
-Ինչ-որ կարողացել են, քահանա հայրերն իրենց հետ ավտոբուսով կամ իրենց փոքրիկ մեքենաներով դուրս են հանել, հատկապես իրենց հետ բերել են Սուրբ սեղանների սպասքը: Ավելին չեն կարողացել, որովհետեւ անհնար է եղել, հատկապես որ սեփական ընտանիքները տեղափոխելու խնդիր կար: Ես իրենց միայն թելադրել եմ, որ Սուրբ սեղանի սպասքը, սկիհները, սրբությունները, Խաչը, ավետարանները գոնե բերեն, որոնք ծավալով շատ փոքր են: Մնացած բաները հնարավոր չի եղել տեղափոխել:
-Սրբազան, կարո՞ղ ենք հույս հայտնել, որ Արցախի թեմի շարունակական գործունեությունը կարող է հույս ծնել, որ հայկական Արցախի էջը անշրջելիորեն թերթված չէ:
-Ոչ ոք իրավունք չունի շրջելու պատմական այս էջը, պետք չէ անգամ մտածել այդ ուղղությամբ, այդ վտանգավոր երեւույթի մասին։ Անգամ մեր ենթագիտակցության մեջ չպետք է թույլ տանք որ նման հասկացողություն ծնվի։ Ոչ մի հայ իրավունք չունի նման մտածմունք ունենալու, այդ միտքը կարող է ծառայել բացառաես ի օգուտ թշնամիների: Հակառակը ամեն մեկս մեր առաքելության մեջ այդ ուղղությամբ պետք է աշխատենք եւ հասնենք մեր նպատակին։
-Սրբազան, Արցախի հայկական էջը շրջելու մասին եկավ ապացուցելու ԱՀ նախագահի Արցախի լուծարման որոշումը, որը, այնուամենայինվ, չհերքեց իր հանրային խոսքում նախագահը:
-Այդ փաստաթղթի մասին շատերն են խոսել, մասնագետներ, իրավաբաններ, քաղաքագետներ, բայց ես ասում եմ Արցախը կրկին հայկական դարձնելու, այն հայերովս վերաբնակլեցնելու գաղափարը, նատակը ետք է ավելի բարձր լինի, քան այդ փաստաթուղթը,։ Ես խոսում եմ հանրային մտածողության մասին, մեր ազգային դիմադրողականության եւ ավելի վեհ գաղափարների մասին, իսկ քաղաքականությունը վաղը մյուս օրը կարող է շատ արագ փոփոխվի, ավելի պարզ ու լուսավոր էջեր դրվեն մեր առաջ։ Այսօր մեր ազգը պետք է պատրաստ լինի եւ իմանա, որ որեւէ ինքնաբուխ բան չի կատարվել, այլ պատրաստ լինենք նոր ժամանակներին, նոր մարտահրավերներին եւ կարողանանք մեր քայլերը ճիշտ ուղղել դեպի մեր ազգայինը։
-Սրբազան, շատ է խոսվում, որ բուն Ստեփանակերտի վրա կրակոցներ չկային, կամ գրեթե չկային, եւ հնարավոր էր գոնե Ստեփանակերտը հայկական պահել այնտեղ մնալով։ Ի՞նչը ստիպեց մեր հայրենակիցներին այդքան զրկանքներից, տարիների պայքարից հետո ընդամենը տեղահանվել:
-Ես մի բան կարող եմ ասել, որ մարդիկ մտածում էին, որ կար վտանգ իրենց հանդեպ ընդհուպ նաեւ Ստեփանակերտի վրա, որ այն շրջափակման մեջ էր ու վտանգված էր։ Եվ մենք շատ լավ գիտեինք, թե թշնամի որ կողմերում էր եւ ինչերի էր նա պատրաստ եւ մեր դիմադրողականությունը երկար չէր կարող դիմակայել: Բայց հերոսաբար մարտեր են մղվել, սա իրողություն է եւ ոչ ոք իրավունք չունք չունի դրա վար քար նետի։ Բայց մի բան հստակ էր, որ մնալու արագայում ժողովուրդը ցեղասպանության կմատնվեր՝ կանայք, երեխաները, ուստի միակ ճանապարհը դա տեղահանությունն էր, իսկ արցախցին ինքնակամ երբեք դուրս չէր գա, դա բացառվում է, որը տեսել ենք մեր ամբողջ պատմության ընթացքում։ Սա մի ուրիշ արհավիրք էր, որը զգացել, ապրել ու այդ մրմուռը սրտում արցախցին ստիպված եղավ դուրս գալ հայրենի հողից:
Աղբյուր՝ iravunk.com