Հունվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական կարճատև այցով մեկնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմ։
Նորին Սրբությանը ուղեկցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
![Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մեծ Բրիտանիա 11 Garegin Katoghikos 357](https://ter-hambardzum.net/wp-content/uploads/2023/01/Garegin-Katoghikos-357.jpg)