Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vratanes srbazan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Տեսանյութեր > Արցախի թեմի առաջնորդի խոսքը համաժողովրդական հանրահավաքին (տեսանյութ)
Տեսանյութեր

Արցախի թեմի առաջնորդի խոսքը համաժողովրդական հանրահավաքին (տեսանյութ)

Published 26 Դեկտեմբերի, 2022
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

25 դեկտեմբերի 2022թ.
​Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,
⠀
Այսօր մենք հերթական անգամ համախմբվել ենք մայրաքաղաք Ստեփանակերտի ազատության հրապարակում առաջին հերթին ինքներս մեզ և ապա արտաքին աշխարհին ցույց տալու մեր միասնականությունն ու վճռականությունը, և կարող ենք արձանագրել, որ այս հարցում մենք հաջողել ենք։ Բայց սրանով հանդերձ մեզ այսօր միավորել է նաև բազում խնդիրների լուծման ու ապագայի հանդեպ վստահության վերականգնման ընդհանուր մտահոգությունը․ «ինչպես պետք է լինի մեր ազգի փրկությունը»։
⠀
​Այո, նեղությունները հաճախ մեզ օգնում են սթափվելու, միավորվելու և փրկության ուղիներ փնտրելու, բայց այս ամենը ինքնանպատակ ու անպտուղ չպետք է լինի, այլ առիթ պետք է տա գործնական ու շոշափելի քայլերի։
⠀
Հոգևոր իրականության և մարդկային փորձառության մեջ կան երկու իրար զուգահեռ և փոխկապակցված, բանաձև դարձած ճշմարտություններ, որ բավականին արդիական են նաև մեզ համար։ Առաջինն ասում է․ «Փրկիր ինքդ քեզ, և քո շուրջը կփրկվեն շատերը», իսկ երկրորդը․ «Հաղթիր ինքդ քեզ, և բոլորը կխոնարհվեն քո առաջ»։
⠀
​Վստահաբար բոլորս էլ մտածում ենք, որ եթե արցախյան վերջին պատերազմում մենք հաղթեինք, ապա այսօր կանգնած չէինք լինի այսպիսի դժվարությունների առջև։ Բայց ուզում եմ, որ մենք կարողանանաք իրողությունները ավելի խորությամբ քննել և հասկանալ, որ արտաքին թշնամիներից առավել վտանգավոր թշնամիները ներսում են՝ մեր մեջ։ Ցավոք սրտի մեր ազգը շատ հաճախ է ընկնում մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղության մեջ։ Երբ 30 տարիներ առաջ երկիրը գտնվում էր կործանման եզրին, համախմբվեցինք, ազգովի ապաշխարհեցինք և կերտեցինք մեծամեծ հաղթանակներ։
⠀
Բայց իրական փորձությունը գալիս է հաղթանակից հետո, երբ անհրաժեշտ է խոհեմություն և շրջահայացություն՝ հոգեկան հավասարակշռությունը պահելու, արդարության և մարդկանց հավասարության այն նույն զգացումները ունենալու, որոնք որ ունեինք վտանգի ժամանակ։
⠀
​Ինչպես պատմությունը բազմիցս ցույց է տվել, հաճախ հաղթանակից հետո գլուխ են բարձրացնում մեր ներքին թշնամիները՝ Ես-ը, նյութապաշտությունը, անձնական շահը և 8-րդ մահացու մեղքը՝ անտարբերությունը դիմացինի և ազգի հանդեպ, ու փչացնում են մեր նկարագիրը, մոռացվում են Աստված ու Եկեղեցի, և ներկան համարելով որպես վերջնական և մնայուն մի վիճակ, բոլորը սկսում են աշխարհի գանձերը գերադասել երկնային գանձերից։
⠀
Ահա այս մահացու շրջապտույտից դուրս գալը պետք է լինի ազգային մեր կյանքի հիմնական խնդիրը, և եթե կարողացանք հաղթել վերը նշված ներքին թշնամիներին, ապա որևէ արտաքին թշնամի չի հանդգնի գործ ունենալ մեզ հետ։
⠀
Իսկ ինչպես պայքարել դրանց դեմ․ Մեր հավատքի զորագլուխը՝ Հիսուս Քրիստոս, 2000 տարիներ ի վեր գրկաբաց կանչում է բոլոր անհատներին և ազգերին՝ տալով նրանց ճշմարիտ հաղթանակի և փրկության բանալին․«Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը»։
⠀
​Սիրելի հայրենակիցներ, այսօր, երբ Արցախը թշնամու կողմից ենթարկվել է ֆիզիկական շրջափակման, և երբ մեր շուրջը բոլոր ճանապարհները փակ են, մեր հայացքները ուղղենք դեպի վերև և տեսնենք, որ դեպի երկինք տանող ճանապարհները միշտ էլ բաց են։ Աշխարհից մեկուսացած լինելու այս օրերը առիթ են մեր ինքնամաքրման ու միասնականության վերականգնման համար, ուստի սկսենք իրար ավելի շատ սիրել, ներել ու գնահատել, որովհետև բոլորս էլ նույն նավի մեջ ենք, և բոլորիս մտածումներն ու հոգսերը նույնն են։
⠀
​Արցախի ապագան այսօր կրկին անգամ դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը, և որպեսզի այդ քննությունը ստանա պատվաբեր գնահատական, պետք է ազգովի սթափվենք ու զգաստանանք։
⠀
Արցախը՛ և ձեզանից յուրաքանչյուրը պիտի դառնա մեր ազգի Հոգու և Խղճի Զարթուցիչը։
⠀
​Օգտվելով այսօրվա մեր համախմբման ընձեռած հնարավորությունից և զգալով ամեն մեկիդ ներքին մտածումները, որպես Արցախի թեմի առաջնորդ ցանկանում եմ դիմել Մայր Հայաստանում և աշխարի տարբեր ծայրերում սփռված արցախցիներին․ Այո, Արցախը ամեն մի հայի սեփականությունն է, բայց առաջին հերթին կարիքն ունի իր ծոցից ծնված զավակների։ Արցախն այսօր իր համար աղոթելուց, արցախցի լինելու հանգամանքով հպարտանալուց առավել ունի իր բնիկ զավակների ֆիզիկական ներկայության կարիքը, ուստի սիրելի արցախցիներ, նայեք ձեր հոգու ներսը, փորձեք հասկանալ, թե Աստուծո մոտ ինչ պիտի այս կյանքից շահեք, եթե կորցնեք ձեզ վստահված գանձը, ձեր ինքնության հենարանը։
⠀
Խնդրում եմ և հորդորում, վերադարձե՛ք Արցախ և տեր կանգնեք ձեզ վստահված այս Սրբազան Մասունքին։ Արցախու՛մ, նախքան պատերազմը եթե ունենայինք առնվազն կես միլիոն հայություն, 2020թ-ի պատերազմի ժամանակ կունենայինք լրիվ այլ պատկեր, և միգուցե պատրազմ էլ չլիներ։
⠀
Այս ամենին զուգահեռ մենք մեր խոնարհումն ու աղոթքն ենք վերառաքում առ Աստված մեր հերոս նահատակների հիշատակի համար: Մեր երախտիքն ու օրհնությունն ենք բերում բոլոր այն արցախցիներին, որ այսքան դժվարություններից հետո կառչած են մնում իրենց արմատներին ու հայրենի հողին։ Դուք հերոսական ժողովուրդ եք, և ձեր հիմքի վրա են կերտվելու մեր ապագա հաղթանակները։
⠀
Արցախի պետականության գոյութենապայքարի այս ընթացքին մենք բարձր ենք գնահատում Արցախի Հանրապետության պետական այրերի նվիրյալ ծառայությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առաքելությունը:
⠀
Սիրելի հայրենակիցներ, արցախցիների այս համախմբման առիթով Ձեզ ենք փոխանցում Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու ողջ մեր Եկեղեցու աջակցությունը Արցախի արդար պայքարին։
⠀
Հայոց Եկեղեցին այսօր անում է հնարավորն ու անհնարինը՝ թե մեր ժողովրդին իր աղոթքով գոտեպնդելու և Արցախի հարցում համախբելու համար, և թե միաջազգային տարբեր հարթակներում արցախցիների ձայնը լսելի դարձնելու հարցում։
⠀
Այսօր Կաթոլիկ Եկեղեցին տոնում է Սուրբ Ծննդյան տոնը, ուստի այս առիթով նաև մեր կոչն ենք ուղղում համայն քրիստոնյա աշխարհին՝ վեր կանգնելու քաղաքական շարժառիթներից և քրիստոնեական սիրուց մղված՝ անդրադառնալու Արցախում ապրող իրենց հավատակից քույրերի և եղբայրների մարդկային տարրական իրավունքների պահպանության հիմնախնդրին, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք լիարժեք և խախաղ պայմաններում նշելու Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնը։
⠀
Հավատացե՛ք, Օրհնյալ է մեր ուղին, զի Աստված ընդ մեզ է և ինչպիսի փորձություններ էլ լինեն, դրանք անզոր են մեզ կործանելու, եթե մենք Աստծո խոսքի համաձայն սիրով ծառայենք միմյանց (հմմ։ Գաղ. 5:13): Աստված օրհնի Արցախ աշխարհը, Աստված օրհնի մեր արդար պայքարը։

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Stepanos nakhasarkavag Ս. ՍՏԵՓԱՆՈՍ` ՆԱԽԱՎԿԱ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԻՐՈՍ
Հաջորդ նյութը Stepanos 7 Մայր Աթոռում կատարվեց Սուրբ Ստեփանոս նախավկայի և առաջին մարտիրոսի տոնի նախատոնակը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Tachari veaotsum25
Տեսանյութեր

Մայր Տաճարի վերաօծման արարողություն և Հայրապետական Սուրբ Պատարագ (ուղիղ)

29 Սեպտեմբերի, 2024
Myuronorhenq 2024
Տեսանյութեր

Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողություն (ուղիղ)

28 Սեպտեմբերի, 2024
Screenshot 4
Տեսանյութեր

Նոր Հայաստան. փաստեր, թե ինչպես Փաշինյանը 2018-ից սկսեց իր հակաեղեկեցական արշավը (տեսանյութ)

24 Հունիսի, 2024
Sardarapat 378
Տեսանյութեր

Դատապարտում ենք ոստիկանության ամոթալի գործողությունները․ Մետանոյա

29 Մայիսի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?