Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qristonyaneri nerqin kyanqy
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Քրիստոնեաների ներքին կյանքը հետ առաքելական շրջանում
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեաների ներքին կյանքը հետ առաքելական շրջանում

Published 13 Հուլիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 10 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հաւատոյ պատկերացումների մասին այս շրջանում այսքանը միայն կարող ենք ասել, որ Պօղոս առաքեալի գաղափարները յետ են մղուած և նրա յարաբերութիւնը Հին Կտակարանի հետ չի ըմբռնւում: Դրա պատճառն ոչ թէ այն է, որ քրիստոնեաներն ընկած են հրէական նախապաշարումների մէջ, այլ ընդհակառակը` որովհետև հեթանոս քրիստոնեաները ո՜չ մի ներքին կապ չէին զգում իրենց ու հրէական օրէնքի մէջ: Նոցա համար ամենագրաւիչն ու ամենից աւելի կարևոր նշանակութիւն ունեցողը երկնքի ու երկրի մի Աստուծոյ հաւատն էր: Այդ Աստուածը կամենում է մարդկանց շնորհ անել, իւր որդի Քրիստոսի միջոցով կոչում է նրանց իւր արքայութիւնը, ուր անապական կեանքն է սկսւում` իբրև հակադրութիւն այս աշխարհի անցաւորականութեան ու ոչնչութեան: Քրիստոնեաներն են Աստուծոյ ընտրեալ ժողովուրդը, և ո՜չ թէ Իսրայէլը. իսկ Քրիստոսը տիեզերքի դատաւորն է, ճոխացած աստուածային պատուով: Գործնական նպատակները գլխաւոր դեր են կատարում. «Ով որ Քրիստոսին իբրև կենդանիների ու մեռելների դատաւորի բանի տեղ չի դնում, նա քիչ բան է սպասում նրանից և մոռանում է թէ ի՛նչ դրութիւնից, ո՞ւմ միջոցով և ուր է կոչուած, թէ ինչքան է տանջուել մեզ համար Քրիստոսը (Բ. Կղեմէս)»:
Քրիստոսն այդպիսով ներկայանում է իբրև Աստուծոյ յայտնագործողը, որ մի նոր օրէնք է բերել. այդ օրէնքին պէտք է հետևեն քրիստոնեաները իրենց բարոյական պայքարի ժամանակ այս աշխարհում ու այս աշխարհի հետ: Բարոյական օրէնքը սկսում է դեր խաղալ, ոչ հրէականը. և մի կողմից շեշտւում է զգայականութիւնից, մասնաւորապէս սեռական զգայականութիւնից հեռանալու կարիքը, իսկ միւս կողմից մերձաւորին սիրելու վեհ պատուէրը, որ իւր կատարելութիւնն է գտնում թշնամուն սիրելու մէջ: Այդպիսով որոշւում են կեանքի ու մահու ճանապարհները:
Ուրեմն միաստուածութիւնն և խիստ բարոյականութիւնն է այս շրջանի քրիստոնէութեան բնորոշ գիծը հեթանոսական աշխարհում:
Աստուածպաշտութիւնն էլ գտնւում է դեռ ևս իւր զարգացման առաջին աստիճանի վրայ: Որովհետև միայն այնպիսի հեթանոսները կարող էին քրիստոնեայ դառնալ, որոնք ներքին համոզմամբ զգացել էին ու ընդունել քրիստոնէութեան ճշմարտութիւնը, այդ պատճառով կարևոր է դառնում մկրտութիւնից առաջ քրիստոնէական սկզբունքներն այդպիսիներին ուսուցանելն ու բացատրելը: Մկրտութիւնից առաջ արտասանւում էր մկրտութեան խոստովանութիւնը, որի նախնական օրինակը յայտնի է արդէն Բ. դարու կիսից առաջ Հռովմում, և յանուն Երրորդութեան է կազմուած: Մկրտութեան եղանակը դեռ ևս բոլորովին որոշ չէ, կարելի է կատարել սուզելով ջրի տակ, կամ նաև միայն սրսկելով:
Առաքելական շրջանի սովորութեան նման այժմ էլ քրիստոնեաների ժողովները երկու տեսակ են` խօսքի և սիրոյ ու Տիրոջ ճաշերի համար: Առանձնապէս սուրբ ճաշերը ծառայում են համայնական կեանքի և միութեան նշան: Աղօթքներից մէկի մէջ, որ արտասանում էին այդ ճաշերի ժամանակ, ասուած է. «Ինչպէս որ այս կտրուած հացը ցրուած էր բլուրների վրայ և այժմ հաւաքած մի է դարձել, թող այնպէս էլ քո եկեղեցին երկրի ծայրերից հաւաքուի քո արքայութեան մէջ. որովհետև քոնն է փառքն ու զօրութիւնը` Յիսուս Քրիստոսի միջոցով յաւիտեանս»: Քրիստոնեաները գոհութիւն են յայտնում Աստծուն, որ յայտնագործել է նրանց Քրիստոսի միջոցով իսկական ճանաչողութիւնը, հաւատն ու անմահութիւնը, որ նրանց կերակուր է տալիս և յաւիտենական կեանք շնորհում. «Յիշի՜ր քո եկեղեցին ու ազատէ նրան ամեն չարից, կատարեալ դարձրու նրան քո սիրոյ մէջ…որովհետև քոնն է զօրութիւնն ու փառքը յաւիտեանս: Թող ոչնչանայ այս աշխարհը և գայ քո շնորհը … Ով սուրբ է, թող մօտ գայ. ով ո՜չ, թող ապաշխարէ. մարան աթա՜, ամէն»:
«Խօսք»ի ժողովների կենդրոնը կազմում է Ս.Գրոց կանոնաւոր ընթերցումը: Հին Կտակարանի կողքին այժմ տեղ է գրաւել նաև Տէրը` իւր աւետարանով: Ազատ խօսքը դեռ չէ լռել, բայց այն էլ սկսում է անփոփոխ ձև ընդունել: Նոյնպէս և աղօթքը: Այդպիսի աղօթքի մի օրինակ ունինք Կղեմէսի թղթի վերջում. այստեղ ամենից առաջ փառաբանւում է Աստուած իբրև Արարիչ, որ կարող է բարձրը ցածացնել և ցածը բարձրացնել, սպանել ու կենդանացնել, որ իւր որդու` Յիսուս Քրիստոսի միջոցով ընտրել է նրանց, որոնք իրեն սիրում են: Նրան օգնութեան են կանչում նեղութեան միջոցին, որ ոտքի կանգնէ ընկածներին, բժշկէ թոյլերին և այլն, «Որպէս զի ամբողջ աշխարհն իմանայ, որ դու ես միակ ճշմարիտ Աստուածը, և Յիսուս Քրիստոսը քո Որդին, իսկ մենք քո ժողովուրդը»: Ապա` խնդրում են նրանից ներել մեղքերը, սրբել իւր ճշմարտութեան միջոցով, բարու մէջ ամրապնդել, խաղաղութիւն և համերաշխութիւն շնորհել «Մեզ և երկրի բնակիչներին»: Վերջապէս խնդրւում է նաև թագաւորի ու իշխանութեան համար, շեշտելով քրիստոնեաների պարտականութեան մասին նոցա հնազանդել և պաղատելով, որ նրանց սիրտն Աստուած դէպի բարին ուղղէ:
Մկրտութիւնը եկեղեցու մէջ մտնողների և Տիրոջ արքայութեանը մասնակցելու կոչուածների նախկին մեղքերը մաքրում է, բայց միևնոյն ժամանակ նոցա վրայ պարտականութիւն է դնում «Կեանքի ճանապարհը» կամ Տիրոջ պատուէրներն այլ ևս չթողնել: Սակայն բարոյական բարձր պահանջների հետևանքն այն է լինում, որ շատերը չեն կարողանում կատարել այն, անկման դէպքերն սկսում են յաճախանալ և հետզհետէ այդպիսով յառաջ է գալիս կատարելութեան բարձրագոյն աստիճանի գաղափարը, հանդէպ աւելի ստոր աստիճանի, որը մեծ ամբոխի կամ շատերի համար է: Այդպէս` «Առաքելոց Վարդապետութիւնն (Զ. գլ.) ասում է. «Եթէ կարող ես Տիրոջ ամբողջ լուծը կրել, այն ժամանակ կատարեալ կլինիս. իսկ եթէ չես կարող, արա՜ գոնէ այն, ինչ որ կարող ես»: Իսկ Բ. Կղեմէս գլ. Է. ասուած է. «Մենք պէտք է կռուենք, որպէս զի պսակին արժանանանք. և թէև չենք կարող բոլորս պսակուել, բայց աշխատենք գոնէ պսակին մօտենալ»: Հետզհետէ մինչև անգամ առաջ է գալիս այն գաղափարը, թէ հնարաւոր է բարի գործելով Աստուծոյ պատուէրներից իսկ գերազանցել և աւելի բարձր պատիւ ձեռք բերել: Բանն այնտեղ է հասնում արդէն, որ կարևոր է համարւում ճգնաւորներին զգուշացնել ամբարտաւանանալուց (Իգնատիոսի թուղթ առ Պօղիկարպոս 5., Ա. Կղեմէս 38 շար.):
Մեղաւորներին թոյլատրւում է ապաշխարել և թողութիւն ստանալ: Ս. Հաղորդութիւնից առաջ մանաւանդ պահանջւում է խոստովանել նոյն իսկ համայնքի առաջ բոլոր յանցանքները և հաշտուել բոլորի հետ, որպէս զի «Նոցա զոհաբերութիւնը սուրբ լինի»: Բայց որովհետև մի կողմից իշխում է այն հասկացողութիւնը, թէ Քրիստոսի համայնքը սուրբ պէտք է լինի, միւս կողմից նկատելի է դառնում հետզհետէ տիրող թուլութիւնը համայնքների մէջ, այդ պատճառով այն գաղափարն է առաջ գալիս, թէ շուտով Տէրը պիտի գայ և նրա խոստացած փրկութեանը մասնակցել կարող են միայն նրանք, որոնք սուրբ կգտնուին: Այժմ ժամանակ է ապաշխարելու, բայց ժամանակը կարճ է: Այդ մտքով Հերմասը ապաշխարութիւնը կարևոր է համարում եկեղեցու համար, բայց առանձնապէս շեշտում է, թէ շուտով ամեն ինչ ուշ կլինի: Մի առանձին խնդիր է, թէ ինչպէս պէտք է վարուել յայտնի մեղաւորների հետ. առանձնապէս հոգսի առարկայ է անառակութիւնն ու ուրացողութիւնը: Այդպիսիներիին առաքեալներից մնացած աւանդութեան համաձայն պէտք էր արտաքսել համայնքից: Կարո՞ղ է մէկը, որ իւր մկրտութեան կնիքը մաքուր չէ պահել, կրկին ընդունուել համայնքի մէջ: Այստեղ էլ Հերմասը, յատկապէս անառակութեան դէպքում, մի վերջին անգամ էլ թոյլ է տալիս ապաշխարութիւնից յետոյ ընդունել:
Եկեղեցական կազմակերպութեան մէջ էլ այս շրջանում դեռ ևս մեծ փոփոխութիւններ տեղի չեն ունեցել: Եկեղեցու վարիչները երէցներն են և եպիսկոպոսը` սարկաւագների հետ միասին: Այդպէս են նկարագրում դրութիւնը «Առաքելոց Վարդապետութիւնն» ու Հերմասը: Բայց արդէն նկատելի է դառնում, որ արիստոկրատական կազմակերպութիւնը սկսում է տեղի տալ միապետականի առաջ: Ի՞նչպէս է առաջ եկել այդ զարգացումը, անյայտ է մեզ: Գուցէ երէցների Կոլլեգիայի նախագահը, որ միայն աւագագոյնն էր հաւասարների մէջ (Primus inter pares), հետզհետէ իշխանութիւն ձեռք բերեց ցմահ նախագահելու և այդպիսով իւր ձեռքում կենդրոնացրեց թէ աստուածպաշտութեան և թէ աղքատների խնամատարութեան ղեկավարութիւնը: Եպիսկոպոս տիտղոսը միայն Գ. դարու ընթացքում ընդհանուր ընդունելութիւն գտաւ: Դեռ Իրենիոսն ու Կղեմէս Աղէքսանդրացին եպիսկոպոսի համար գործ են ածում երէց անունը:
Այս զարգացումը աւելի արագ է կատարուել Արևելքում. դրան վկայ կարող են լինել Իգնատիոսի նամակները: Այդ թղթերի մէջ դրութիւնն այնպէս է նկարագրուած, որ իւրաքանչիւր համայնք ունի եպիսկոպոս, իսկ նրա իշխանութեան ներքոյ գտնւում են երէցներն ու սարկաւագները: Միայն Հռովմ գրած թղթի մէջ չեն երևում միապետական եպիսկոպոսութեան հետքեր: Իսկ Փոքր Ասիայում համայնքի վարիչը եպիսկոպոսն է. նա կամ նրա ներկայացուցիչը կարող է մկրտել և հաղորդութեան խորհուրդը կատարել: Ինչ որ նա հրամայէ, հաճելի է Աստծուն: Եպիսկոպոսն է միութեան ներկայացուցիչն ու գրաւականը. մի եպիսկոպոս, մի հաղորդութիւն, մի մարմին Քրիստոսի և մի բաժակ: Եպիսկոպոսի վրայ պիտի նայել այնպէս, ինչպէս Տիրոջ վրայ. իսկ երէցների վրայ` ինչպէս աստուածային խորհրդի կամ առաքեալների ընկերութեան:
Չնայելով այս բոլորին, պարզ կերպով երեւում է, որ Իգնատիոսն ու Պօղիկարպոսը ծանր պայքար են մղում վերացնելու այ բաժանումներն ու երկպառակութիւնները, որ մտել էին եկեղեցու մէջ նախկին ազատութեան խեղաթիւրուելու շնորհիւ: Դեռ ևս երևում է, որ եպիսկոպոսի հեղինակութիւնը շատ մեծ չափով կախուած է նրա անձնաւորութիւնից ու խօսելու ընդունակութիւնից: Այնպէս որ իրականութիւնը դեռ չի համապատասխանում մեծ ոգևորութեամբ նկարագրած միութեան իդէալին: Եպիսկոպոսական պաշտօնի միջոցով կատարած եկեղեցական գործունէութիւնը աստուածային գործունէութիւն է. «Ուր եպիսկոպոսն է, այնտեղ պիտի լինի բազմութիւնը. ինչպէս որ` ուր Քրիստոսն է, այնտեղ է Ընդհանրական Եկեղեցին»: Հերձուածը բոլոր չարիքներից մեծագոյնն է: Նուիրապետական կազմակերպութիւնը արդէն պատրաստ է և եպիսկոպոսը նրա գլուխն է: Հին, առաքելական շրջանի ոգևորութեան փոխարէն, Իգնատիոսը պաշտօնի ոգևորութիւնն է դնում. մեռնելու րոպէին էլ խօսում է իբրև քահանայապետական եկեղեցու մարգարէ և կտակ է թողնում միութեան քարոզը: Այստեղ առաջին անգամ մեր հանդէպ են ելնում կաթոլիկութեան գաղափարական մոմենտները: Նա պատրաստ է իւր ժառանգութեան մէջ մտնելու, հէնց որ կանհետանան նախնական քրիստոնէական իդէալները:
Քրիստոնեաների բազմութիւնը դեռ գոչում է բարձրագոյն հանդիսաւորութեամբ լի րոպէներին` «Տէրը գալիս է, Մարան աթա՜». բայց կատակողներն արդէն հարցնում են. «Ո՞ւր մնաց երկրորդ գալստեան խոստումը: Հայրերը մեռել են արդէն և ամեն ինչ դեռ ևս մնում է այնպէս, ինչպէս աշխարհի սկզբում (Բ. Պետր. Գ. 4)»: Աստուծոյ արքայութիւնը պէտք էր երկրի վրայ որոնել:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը anatioq Սուրբ Անտիոք Անարծաթ բժշկի վկայաբանությունը
Հաջորդ նյութը pataragi patrastutyun ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ՀԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՍՊԱՍԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՐ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ekeghecakan joghovner
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Հայաստանեայց եկեղեցւոյ ընդունած եկեղեցական ժողովները

13 Հունիսի, 2023
Kargaluyc hogevorakan
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ուդիներ. պատմական ակնարկ

11 Դեկտեմբերի, 2020
Ariosakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Արիոսական վեճի սկզբնավորությունը

3 Հոկտեմբերի, 2018
Musulmanutyan chuxery1 e1479281486887
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Մուսուլմանության ճյուղերը

16 Նոյեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?