Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Miqayel eps
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Կգնամ ռազմաճակատ, եթե չկարողանամ ինչ-որ մի բան անել, գոնե զրահաբաճկոն կլինեմ մի զինվորի համար. Արքեպիսկոպոս Աջապահյան
Հարցազրույցներ

Կգնամ ռազմաճակատ, եթե չկարողանամ ինչ-որ մի բան անել, գոնե զրահաբաճկոն կլինեմ մի զինվորի համար. Արքեպիսկոպոս Աջապահյան

Published 16 Հոկտեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Միջին Արեւելքում պայթեցվեց Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին, ապա ականատես եղանք, թե ինչպես Կ. Պոլսի Սուրբ Սոֆիայի եկեղեցին վերածվեց մզկիթի, հիմա ռմբակոծության տակ է հայտնվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին: Արդյոք Թուրքիայի այս բոլոր քայլերը մեր տարածաշրջանից քրիստոնեությունը դուրս մղելու նպատակ չունի՞, «Իրավունքը» փորձեց պարզել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից, ով նախ նկատեց.

 Միջին Արեւելքում պայթեցվեց Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին, ապա ականատես եղանք, թե ինչպես Կ. Պոլսի Սուրբ Սոֆիայի եկեղեցին վերածվեց մզկիթի, հիմա ռմբակոծության տակ է հայտնվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին: Արդյոք Թուրքիայի այս բոլոր քայլերը մեր տարածաշրջանից քրիստոնեությունը դուրս մղելու նպատակ չունի՞, «Իրավունքը» փորձեց պարզել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից, ով նախ նկատեց.

Թուրքը սպառնալիք է ոչ միայն քրիստոնեությանը, այլ` ողջ քաղաքակրթությանը

– Ես ավելի շուտ կասեի, որ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունների դեմ պայքար է մղում խավարի ուժ Թուրքիան: Թուրքիան եւ Ադրբեջանը չեն փոխվել. այս խավարամիտ ազգերին ո՛չ Եվրոպայի անդամ դառնալը, ո՛չ էլ Սովետական Միության աթեիզմը, ոչինչ չփոխեց: Թուրքը մնում է թուրք հասկացողությունը մնում է որպես հավիտենական ճշմարտություն: Աշխարհը պետք է հասկանա, որ թուրքը սպառնալիք է ոչ միայն քրիստոնեությանը, այլ առհասարակ ողջ քաղաքակրթությանը, մարդկային արժեքներին, մարդ լինելուն: Կհասկանա՞ն` շատ լավ, չեն հասկանա` ինչպես ժողովուրդն է ասում, ջհանդամին հասկանան:
Հիմա մեզ է բաժին ընկել այս վիճակը, եւ մենք պարտավոր ենք եւս մեկ անգամ ապացուցել աշխարհին եւ թուրքին, թե մենք ով ենք: Պետք է ապացուցենք մեկ անգամ եւս, որ հայը այս տարածաշրջանում եղել է եւ կմնա: Թուրքի համար սա գոյաբանական պատերազմ է. հայի գոյությունն է թուրքի գաղափարի դեմ: Թուրքը չի ուզում, չի կարողանում տանել հայի գոյությունը իսպառ, ամբողջ խնդիրը սրանում է: Թուրքը նպատակ է դրել` ոչնչացնել հային աշխարհի երեսից, ոչնչացնել ոչ թե հայ ազգին, այլ առհասարակ, հային առնչվող ցանկացած բան` մեր եկեղեցիները, մեր պատմամշակութային կոթողները:
– Սրբազան, այսինքն 1915 թվականի Ցեղասպանության կրկնության վտանգ ե՞ք տեսնում:
– Իհարկե: Վտանգ չէ, ցանկություն ունեն: Այլ հարց է, որ նրանց դա չի հաջողվի: Հո անելով, ծրագրելով չի՞: Ինչու առաջին անգամը շա՞տ կարողացան անել, որ երկրորդն անեն: Այո, գնացել են նստել մեր հողերի վրա, բայց թուրքը շատ լավ գիտի դրանով հանդերձ, որ հայերը չեն համակերպվելու այդ վիճակի հետ: Թուրքը չի կարողանում մարսել արժանապատիվ հայ ազգի գոյությունը եւ այդ իսկ պատճառով էլ մեկ անգամ եւս փորձ է անում ոչնչացնել հային` որպես ազգություն, մշակույթ, ի վերջո` երկիր: Սա է ամբողջ հարցը: Հիմա եթե մենք ուզում եք ոչնչանալ, ապա կոչնչանանք, եթե չենք ուզում ոչնչանալ, ոչ ոք չի կարող մեզ ոչնչացնել:

Եթե պետք լինի գնալ, բոլորս կգնանք ռազմաճակատ, չկասկածեք

– Սրբազան, արդեն երկու շաբաթ եւ ավել մարտեր են ընթանում: Արդյունքում, ցավոք, ունենք հարյուրավոր զոհեր…
– Առանց զոհերի, ցավոք, հնարավոր չէր: Կա՛մ պետք է մենք մեզ պաշտպանենք, կա՛մ հրաժարվենք պաշտպանվելուց եւ հանձնվենք: Կարծում եմ` այլընտրանք չկա: Սա պետք է հայ ազգի վերջին պատերազմը լինի: Մենք իրավունք չունենք այլեւս մեր սերունդներին հերթական պատերազմը կտակել: Սակայն եթե որեւիցե մեկը մտածում է, որ ինչ-որ բան զիջելով, հնարավոր է խաղաղություն հաստատել, սխալվում է: Ինչպես Չերչիլն էր ասել ժամանակին. «Եթե դու ուզում ես անարժանապատիվ խաղաղություն կնքել` ուրեմն կունենաս ե՛ւ անարժանապատիվ խաղաղություն ե՛ւ պատերազմ»: Հետեւաբար, մենք այլընտրանք չունենք, ազգովի պետք է դուրս գանք եւ ազգովի էլ պետք է հաղթենք: Մահ կամ ազատություն, կամ կյանք եւ ազատություն: Եթե հարկ է, ուրեմն պետք է մեռնենք, որպեսզի ապրենք, հայ ժողովուրդը ապրի, Հայաստանն ու Արցախը: Յուրաքանչյուր զոհի համար մղկտում ենք, սրտներս մրմռում է, բայց ինչ արած:

– Սրբազան, ո՞րը պետք է լինի հոգեւորականների դերը այս ծանր իրավիճակում:
– Հոգեւորականներն ամեն մեկը իր տեղում մնում է: Անում է այն, ինչին որ կոչված է անելուն: Հիմա եթե է պետք լինի գնալ ռազմաճակատ, բոլորս կգնանք ռազմաճակատ, չկասկածեք:
– Ինքներդ պատրաստ ե՞ք մեկնել ռազմաճակատ, ինչպես Սարդարապատի օրերին էին անում մեր բարձրաստիճան հոգեւորականները:
– Ինչու չեմ գնա, եթե պետք է, կգնամ: Կգնամ ռազմաճակատ, եթե չկարողանամ ինչ-որ մի բան անել, գոնե զրահաբաճկոն կլինեմ մի զինվորի համար: Ես իմ կյանքի մեծ մասը ապրել եմ, կգնամ գոնե մի տասնութ տարեկանի համար զրահաբաճկոն լինելու համար:
– Սրբազան, վերջում, Ձեր հայրական խոսքը մեր սահմանը անառիկ պահող զինվորականներին` շարքայինից մինչեւ գեներալ:
– Ես իրենց ցավը տանեմ, տղե՛րք, Ձեր ոտքերի տակի հողն եմ համբուրում, ամուր մնացեք, տղե՛րք:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Աղբյուր` iravunk.com

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B 23546 Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը (տեսանյութ)
Հաջորդ նյութը Bagrat eps21 Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկնում եմ մեր սահմանները անառիկ պահող մեր քաջարի տղաների մոտ` կվերադառնամ, երբ խաղաղության մասին լուրը լսեմ. Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Screenshot 2
Հարցազրույցներ

«Աբովյան Time» հաղորդաշարի հյուրն է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը

16 Փետրվարի, 2024
hqdefault
Հարցազրույցներ

«Հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը

27 Հունվարի, 2024
Ter Ararat 1
Հարցազրույցներ

«Օրախնդիր» հաղորդաշարի հյուրն է Տեր Արարատ քահանա Պողոսյանը

21 Հունվարի, 2024
Arshak Srbazan 6
Հարցազրույցներ

«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (Տեսանյութ)

13 Հունվարի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?