Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
01 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան շնորհվեց բարերար, բժիշկ Կարո Դերձակյանին (նկարներ)
Նորություններ

«Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան շնորհվեց բարերար, բժիշկ Կարո Դերձակյանին (նկարներ)

Published 1 Հոկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:

 Հայաստանում բժշկության առաջընթացի ու զարգացման, մեծ վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնվեց Մայր Աթոռի բարերար, բժիշկ Կարո Դերձակյանին (Կալիֆորնիա, ԱՄՆ):

 Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Մեծարյալի կյանքին ու ազգանվեր գործունեությանն անդրադարձավ Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար, ՀՀ Ուրոլոգների ասոցիացիայի նախագահ բ.գ.թ., դոցենտ Արթուր Գրաբսկին:

 Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

 Կոնդակում ի մասնավորի ասված է. «Մեծարգո պարոն Դերձակյան, գոհունակությամբ ենք անդրադառնում արժանավոր հայորդուդ աստվածահաճո առաքելությանը, որ արդյունազարդ է բժշկության ոլորտում տասնամյակների ծառայության բարի արգասիքներով: Բժշկության լայն ասպարեզում մեծապես հայտնի է Ձեր անունը: Տարիներ շարունակ Դուք Ձեր կարողությունները ազնվորեն ծառայեցնում եք ապաքինման կարոտ անձանց առողջության վերականգնմանն ի խնդիր: Ավելի քան երեք տասնամյակներ գնահատարժան կարևոր սպասավորություն եք մատուցում հայրենի մեր երկրում բժշկության, ի մասնավորի ուրոլոգիայի զարգացման գործում, հայաստանյան գործընկերներին ապահովում արդիական սարքավորումներով, իրականացնում նոր տեխնոլոգիաներով աշխատելու փորձի փոխանակում։ Մեծապես գովելի է, որ Ձեր գիտելիքներն ու հմուտ փորձառությունները շարունակաբար փոխանցում եք նոր սերնդի բժիշկներին՝ կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ։ Ուրախությամբ ենք հաստատում, որ տասը տարիներից ավելի համագործակցում եք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հետ, նորագույն արտադրության լազերային սարքավորումներով ապահովում բժշկական կենտրոնի արդյունավոր գործունեությունը՝ խնամատարելու համար առողջության վերականգնման անհրաժեշտությունն ունեցող անձանց ապաքինման կարիքները»:

 Կոնդակի հրապարակումից հետո Վեհափառ Հայրապետը մեծարյալին հանձնեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո շքանշանը:

 Ապա շնորհակալական խոսք ասաց տիար Կարո Դերձակյանը՝ ընդգծելով, որ այս իրողությունը բժշկագիտության ոլորտում Հայաստան-Սփյուռք համագործակցության լավագույն ապացույցներից է: Բարերարն ընդգծեց նաև, որ իրեն մշտապես հնարավորություն է ընձեռնվել իր ջանքերը ներդնելու ի նպաստ Հայաստանում ուրոլոգիայի զարգացմանը: Մեծարյալը երախտագիտություն հայտնեց Հայոց Հայրապետին իր անձի հանդեպ դրսևորած ուշադրության և բարձր պատվի ու պարգևի արժանացնելու համար:

 Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկան «Նոր անուններ» ծրագրի շնորհալի պատանիները:

 Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ երկար տարիներ ճանաչել է Կարո Դերձակյանին և հաղորդ է նրա հայրենասիրական ոգուն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ նշանավոր բժիշկը Հայրենիքի հանդեպ սերը կարողացել է վերածել օրհնության՝ իր մասնագիտական ոլորտում օգտակարություն բերելով հայրենաբնակ բժիշկներին: Նորին Սրբությունը նաև ուրախությամբ արձանագրեց, որ Հայրենիքի նվիրյալն իր աշխատանքով մեծագույն սեր ու հարգանք է վայելում իր գործընկերների կողմից:

 Վերջում իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերելով տեր և տիկին Դերձակյաններին`  Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը մաղթեց,  որ Բարձրյալն Աստված հանապազ պահի ու պահպանի Դերձակյան ընտանիքին Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո և շնորհի արևշատություն, նորանոր հաջողություններ և երկնահեղ ամենայն բարիք: Նորին Սրբությունը հորդորեց շարունակել իրենց ազգասեր ու աստվածահաճո գործունեությունն ի փառս Աստծու և ի բարօրություն Հայրենիքի:
01 1 01 2 01 3 01 4 01 5 01 6 01 7 01 8 01 9 01 10 01 11 01 12 01 13 01 14

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Noradus 16 Տեղի ունեցավ Նորատուսի վերականգնված Ս. Աստվածածին եկեղեցու բացման և վերաօծման արարողությունը (նկարներ, տեսանյութ)
Հաջորդ նյութը khachi ocum Ապարանի Սուրբ Խաչ հուշարձանին տեղադրվեց 1719-րդ խաչը (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?