2018 թվականը ավարտվում է:
Ամավերջին զգացումները հակասական են, երբեմն՝ նույնիսկ իրարամերժ: Գերիշխողը, սակայն, հավատն է առ այն, որ այն ամենը ինչ կատարվեց 2018 թվականին լավագույնն ու առավելագույնն է, որ կարող էր տեղի ունենալ:
Անգամ ցնցումները բարիք են բերում, և Աստված երբեմն չի արգելում դրանք՝ մարդկանց սթափեցնելու համար:
2018 թվականը իր բոլոր առանձնահատկություններով, կարծում եմ, կհիշվի ու կմնա որպես լայն ճանաչողության տարի՝ չասելու համար բացահայտումների: Բացահայտվեցին ոչ միայն բացահայտվողները, այլև բացահայտողները:
Ավելի լավ ճանաչեցինք նրանց, ում արդեն ճանաչում էինք: Ամենակարևորը՝ ավելի մոտեցանք ճշմարտության ճանաչողությանը, իսկ ճշմարտության ճանաչումը, ինչպես ասում է Հիսուս, ազատություն է շնորհում:
Այսպես ենք մոտենում Նոր Տարուն:
2019 թվականը, ամեն մի ապագային բնորոշ անորոշության հետ, նաև լավատեսություն ու հույսեր է բերում: Հավատում ենք՝ Աստված ուժ կշնորհի, որ հաղթահարենք վախերը և իրագործենք բարի իղձերն ու ծրագրերը:
Նոր Տարում միշտ Աստծո հետ:
Շնորհավոր Նոր Տարի:
Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան