Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
3 2 1 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական հավաքը
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական հավաքը

Published 4 Հուլիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքը` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից:

 Հուլիսի 4-ից 8-ը Ծաղկաձորում անցկացվելիք երիտասարդական հավաքին մասնակցելու է ավելի քան քսան երկիր ներկայացնող շուրջ 400 եկեղեցասեր երիտասարդ:

 Հավաքն սկսվեց ուխտագնացությամբ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր  երիտասարդները հանդիպում ունեցան Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Նորին Սրբությանը դիմավորեցին Հայրապետական մաղթերգով:

 Ուխտավորները հոգևոր դասի առաջնորդությամբ աղոթեցին: «Սուրբ Աստուած» և «Տէր, ողորմեա» շարականների երգեցողությունից և Ավետարանի ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված ուխտավոր հայորդիների և աշխարհասփյուռ հայության բարօրության, Հայրենիքի և Հայոց Եկեղեցու պայծառության և անսասանության համար:

 Այնուհետև ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը խոսք ուղղեց Նորին Սրբությանը` տեղեկացնելով, որ աշխարհով ցրված թեմական կառույցներից երիտասարդներն ուխտագնացության են եկել Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իրենց հոգիներում նորոգելու հայրենասիրության, եկեղեցասիրության և աստվածսիրության վեհ զգացումները, եկել են աղոթքով նորոգվելու և Վեհափառ Հայրապետի օրհնությամբ զորանալու և վերադառնալու իրենց բնակավայրեր:

 Ապա ներկաներին իր պատգամը բերեց Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը` փառք և գոհություն բարձրացնելով առ Աստված, որ արժանացրել է երիտասարդությանն այս շնորհներին՝ հոգևոր առաջնորդների հետ ուխտի գալու և մեկտեղվելու Սուրբ Էջմիածնում, Միածնաէջ տաճարում հայցելու Երկնավորի օրհնությունները Հայոց աշխարհի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար:

 Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ երիտասարդության տարվա առիթով, Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդի լույսի ներքո աշխարհասփյուռ տարբեր համայնքներում և թեմերում կազմակերպված զանազան հավաքներով, միջթեմական երիտասարդական հանդիպումներով ու միջոցառումներով անդրադարձ է կատարվել այն առաքելությանը, որին կոչված է հայ երիտասարդն ազգային-եկեղեցական կյանքում, ինչպես նաև ազգային կյանքը հուզող խնդիրներին, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին:

 Ուխտագնացությունը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հայրենիք Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդական տարվա բարձրակետը նկատեց` նշելով. «Արդարև, ու՞ր, եթե ոչ հայրենիքում պիտի կազմակերպվեր հիմնական միջոցառումը. հայրենիք, ուր մեր պատմությունն է փառապանծ՝ մեր ժողովրդի իրագործումներով, քրտինքով ու արյամբ ձեռք բերված հաղթանակներով: Հայրենիք, որտեղ և ներկան է մեր ժողովրդի` իր բազում մարտահրավերներով ու խնդիրներով, որոնց լուծմանը կոչված ենք մենք մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի և մեր Եկեղեցու հոգևոր սպասավորների հետ: Հայրենիքն է նաև մեր լուսավոր ապագան: Մեր հույսերը սերտորեն կապված են հայրենիքի հետ, և նրա ապագայի կերտման գործում յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր հայորդի ունի իր սրբազան ու նվիրական պարտականությունը…»:

 Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ հավաքի օրերին երիտասարդները պիտի շրջեն հայրենիքում, աղոթեն սրբազան տաճարներում ու վանքերում, այցելեն նվիրական և սրբազան վայրեր` Ծիծեռնակաբերդ, Օշական և Սարդարապատ, իրենց հայացքն ուղղեն դեպի Արցախ և Արարատ լեռը, շփվելով հայաստանաբնակ իրենց եղբայրների ու քույրերի հետ` պիտի հաղորդ դառնան երկրի առջև ծառացած մարտահրավերներին, ներշնչվեն հայրենիքի իրականությամբ, որ նոր հնարավորություններ է բացում մեր ժողովրդի առջև՝ կերտելու երազների իր հուսաբեր, լուսավոր երկիրը:

 «…Այս ամենի մեջ, սիրելիներ, դուք պիտի անդրադառնաք ձեր կոչմանն ու առաքելությանը, ձեր դերակատարությանը: Երիտասարդներդ ներուժն եք ազգի, հզոր ու շարժիչ ուժը, և դուք պետք է այդ վստահությամբ հրաշագործեք մեր հայրենական, ազգային-եկեղեցական կյանքում: Դուք, որ համախմբված եք եկեղեցու կամարների ներքո, դուք, որ ձեր հոգին բացել եք Աստծուն, դուք, որ ձեր սրտների մեջ կրում եք Ավետարանի լույսը, Քրիստոսի պատվիրաններն ու պատգամները, ինչպես քիչ առաջ ընթերցված Ավետարանում ունկնդիր եղաք, պիտի դառնաք աղը ազգային մեր կյանքի, համ պիտի տանք մեր կյանքին՝ ձեր արժանավոր գործերով, ձեր նվիրյալ հավատքով, ձեր հոգուց ու շուրթերից առ Աստված բարձրացող մշտահունչ աղոթքներով: Ավետարանի խոսքի համաձայն՝ դուք պիտի լինեք լույսը կյանքի՝ ձեր ներուժով ու հավատքի զորությամբ», – ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հայցելով, որ Տերն Իր շնորհները հեղի երիտասարդների և աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքից ներս, որպեսզի յուրաքանչյուրն ապրի ազգի, հայրենիքի և Սուրբ Եկեղեցու առջև պարտքի բարձր գիտակցությամբ:

 Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու Հովնան արքեպիսկոպոսին, ով կառույցի հաստատման առաջին իսկ օրվանից սիրով, հանձնառությամբ և նախանձախնդրությամբ կատարեց իր պարտականությունները՝ պարբերաբար եկեղեցասեր երիտասարդների համախմբումներ կազմակերպելով ինչպես հայաստանյան, այնպես և սփյուռքյան թեմերում: Հայոց Հովվապետը նաև իր օրհնությունը բերեց թեմակալ բոլոր առաջնորդներին, ովքեր քաջալերում, խրախուսում և հովանավորում են եկեղեցասեր երիտասարդաց միությունների աշխատանքը:

 Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված զորացնի հայոց երիտասարդությանը՝ իր առաքելությունը փառքով կատարելու և արժանի լինելու քաջ ու մեծագործ մեր հայրերի սրբազան գործին:

 Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքից հետո երիտասարդներն երգեցին «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը:

 Մայր Աթոռում երիտասարդները հոգևոր հովիվների և ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին Մայր Տաճար, ծանոթացան թանգարաններում պահվող սրբություններին և պատմական եկեղեցական-ազգային արժեքներին:

3 2 1 1 3 2 2 1 3 2 3 1 3 2 4 1 3 2 5 1 3 2 6 1 3 2 7 1 3 2 8 1 3 2 9 1

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 3 2 5 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց համահայկական երիտասարդական հավաքի կազմակերպիչ խմբի հետ (նկարներ)
Հաջորդ նյութը 5 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց համահայկական երիտասարդական հավաքի բացմանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?