Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 18 Եշ. ԴԿ. Տօն է Ս. Եկեղեցւոյ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 17 Դշ. ԴՁ. Տօն է Ս. Եկեղեցւոյ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 16 Գշ. ԳԿ. Տօն է Ս. Եկեղեցւոյ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 15 † Բշ. ԳՁ. Տօն է Ս. Խաչի։ Յիշատակ Մեռելոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 13 Շբ. ԲՁ. Տօն Սրբոյ Եկեղեցւոյ ի նաւակատիս Սրբոյ Խաչին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vahram qahan 214
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում որևէ մտավախություն չկա հանրահավաքին հնչեցված կոռուպցիոն մեղադրանքների առնչությամբ. Տեր Վահրամ քահանա Մելիքյան
Նորություններ

Մայր Աթոռում որևէ մտավախություն չկա հանրահավաքին հնչեցված կոռուպցիոն մեղադրանքների առնչությամբ. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Published 2 Հուլիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայր Աթոռում որևէ մտավախություն չունեն Սուրբ Գայանե Վանքի նախկին վանահայր Կորյուն աբեղա Առաքելյանի ՝ Գանձապետարանի թալանի մասին հայտարարությունների առնչությամբ:

 «Այդ ամենը կեղծ է, մենք որևէ մտավախություն չունենք»,- Tert.am-ին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հարցին, թե այդ դեպքում զրպարտության համար չեն պատրաստվում դիմել դատարան, Տեր Վահրամը պատասխանեց.

 «Մեզ անընդհատ զրպարտում են: Եթե այդպես վարվենք, դա նշանակում է, որ մենք դատարաններից պետք է դուրս չգանք»,-ասաց Տեր Վահրամը, ապա նշեց. «Նորին Սրբության հետևողականության շնորհիվ կատարվեց լիարժեք ցանկագրում-գույքագրում Սուրբ Էջմիածնում պահվող բոլոր սրբությունների և թանգրանային արժեքների»:

 Հիշեցնենեք, որ հունիսի 30–ին՝ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով Էջմիածնում տեղի ունենացած հանրահավաքին այդ պահանջները բարձրաձայնողներից Կորյուն աբեղա Առաքելյանը հայտարարեց, թե Մայր աթոռի գանձատունը թալանված է:

 Ըստ այդմ՝ եկեղեցականների հագուստի վրայի թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերը փոխարինված են այլ քարերով, նաև՝ ապակիներով:

 Իսկ սրբերի մասունքներն անփոփող մասնատուփերն էլ փոխարինվել են նորերով: Ավելին՝ Կորյուն աբեղան պահանջեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը գնա իր հայտարարության հետքերով: Նշենք, որ երեկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրինությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, թե Կորյուն աբեղան մոլորեցնում է:

 Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

 «Նորահայտ աղանդավորական շարժման խթանիչներից Կորյուն աբեղան երեկ` Վաղարշապատ քաղաքում կատարեց իբր թե բացահայտում, ըստ որի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբություններն ու մասունքները վաճառվում ու կեղծվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նրա լծակներից ու համախոհների կողմից:

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ սուտը երևաց նաև տեղեկատվական դաշտում` հարկ համարեցինք հանդորրամտություն Սբ Էջմիածնի Թանգարանների բազմաթիվ այցելուների և մեր Սուրբ Եկեղեցու հավատացյալների հանդես գալ սույն հայտարարությամբ: Խստորեն դատապարտելով կարգազանց այդ սքեմավորին` հայտնում ենք, որ վերոնշյալ անձը և այդ շարժման ղեկավարներն առհասարակ հերթական սուտ ու անհիմն տեղեկությունն են տարածում իրենց հետևորդների շրջանակներում` մոլորեցնելով նաև բարեմիտ հավատացյալներին:

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բոլոր սրբություններն ու մասունքները, ինչպես նաև թանգարանային առարկաները, ոչ միայն անձեռնմխելիորեն և ապահով պահվում ու ցուցադրվում են Մայր Աթոռի թանգարաններում, այլև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տարիներին հարյուրավոր պատմամշակութային ու գեղարվեստական առարկաներով (մասունքներ, հինավուրց խաչքարեր, ձեռագրեր, հնատիպ գրքեր, սրբանկարներ, աստվածպաշտական ու նվիրական առարկաներ, եկեղեցական զգեստներ, գործվածքներ, գեղանկարներ, հին մետաղադրամներ ու թղթադրամներ, հուշադրամներ) համալրվել են:

 Հատկապես հիշատակարժան են երանաշնորհ Հովհաննես-Պողոս Բ. Հռոմի Պապի կողմից հանձնված Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները, ինչպես նաև` Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի կողմից հռչակավոր Սկևռայի մասունքարանի վերադարձը Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն: Շնորհիվ Հայոց Հայրապետի բարեխնամ տնօրինության վերստին կյանքի կոչվեց սրբոց տոների և եկեղեցիների ու վանքերի ուխտագնացությունների առիթներով` Մայր Աթոռի մասանց պահարանից սրբոց մասունքների դուրս բերումը և Հայոց երկրի զանազան սրբավայրեր հանդիսավորապես տեղափոխումն ի մխիթարություն և ի զորացումն մեր հավատացյալների: Ինչպես պատմական անցյալում, այսօր ևս և միշտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գոհացում է տալիս իր աշխարհասփյուռ թեմերի ու ծխական համայնքների հոգևոր կարիքներին:

 Ընդառաջ այդ ամենին, Հայոց Հայրապետի օրհնությամբ և մեկենասությամբ բարեպաշտ հայորդիների, պատրաստվել են նաև նոր մասունքարաններ, որոնց մեջ զետեղվել են Սուրբ Էջմիածնում պահվող տարբեր սուրբ մասունքներից մասեր ու նվիրաբերվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի որոշ եկեղեցիների (զոր օրինակ` Աշոտ Բ. Երկաթ արքայի Կենաց փայտի մասունքով խաչի կրկնօրինակի ընծայումը Հայոց բանակին, Սբ Վարդան Զորավարի քարի մասունքով ճաճանչախաչի ընծայումն ԱՄՆ Հայոց Արևելյան թեմին, Կենաց Փայտի մասունքով խաչի ընծայումը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին, Սբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչի ընծայումը Կոտայքի թեմին և այլն):

 Հայոց հոգևոր կյանքի նորոգությանն ու զորեղացմանն ուղղված բոլոր ընծայաբերությունները և Մայր Աթոռի Թանգարանների գանձերի համալրումներն իրենց ժամանակին հատուկ կերպով ներկայացվել են Թանգարանների հաղորդագրություններով և լուսաբանվել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի հրապարակումներով ու «Շողակաթ» հեռուստաընկերության տեսանյութերով: Հորդորում ենք, որ հետ այսու ազգային-եկեղեցական դարավոր սրբություններն ու արժեքները չդարձվեն ստապատիր ու նվաստ խոսքավաճառության նյութ, քանզի դրանց Սուրբ Զորությունը կսատակի նման հանդգնություն ունեցող խաչագողերին»:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 2 2 Կատարվեց հոգեհանգիստ Գարեգին Ա Հայրապետի հոգու խաղաղության համար (տեսանյութ)
Հաջորդ նյութը Mayr Ator 25 Նոր նշանակում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Hogehangist
Կարևոր է արդյոք հոգեհանգիստը կամ ննջեցյալների համար աղոթքը
Քրիստոնեական
Mayr Ator 01082025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը
Նորություններ
Screenshot 3
Վարդան Այգեկցին՝ հպարտների և ոխակալների մասին
Քրիստոնեական
Screenshot 2
Աղոթք նեղության ժամին
Աղոթքներ
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?