Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
1 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ս. Հարության ճրագալույցի Պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Ս. Հարության ճրագալույցի Պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Published 1 Ապրիլի, 2018
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մարտի 31-ին՝ Ավագ շաբաթ օրը՝ երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչն էր Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը:
Մինչ Ս․ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ կարդացին Դանիել մարգարեի թուղթը:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ: Անդրադառնալով մեր կյանքերում Ս. Հարության նպատակին՝ Փառեն Սրբազանը հավելեց.«Ս.Հարությունը ներկայացվում է՝ որպես մահվան դեմ հաղթանակի տոնակատարություն: Այն մեր Տիրոջ հաղթանակն է ընդդեմ մահվան, քրիստոնեական կյանքի առանցքն ու էությունն է, ինչպես նաև մեր անձերի հարության կարելիությունն է հանդիսանում: Երբ Աստված մարդուն ստեղծեց, նրան օժտեց հավիտենական կյանքի կարելիությամբ, մարդուն տվեց ընտրելու կարողություն՝ դառնալու Աստծո կամքի գործածողը կամ էլ Աստծո կամքին ընդդիմացողը: Մարդը, հակառակվելով Աստծո կամքին, ընտրեց իր կարգավիճակը, նա մահվան դատապարտվեց, ինչպես Հին Կտակարանում ենք տեսնում: Սակայն, Ս. Հարությունը հնարավորություն է տալիս ապաշխարելու և վերադառնալու իր նախկին կարգավիճակին:…Մարդիկ իրենց կամքով հակադրվել էին Աստծո կամքին, ուստի, ի լրումն ժամանակի, Աստված ուղարկեց Իր վերջին պատագամաբերին՝ Իր Միածին Որդուն, որպեսզի աշխարհը փրկվի Նրանով: Նրա աշխարհգալուստը մարդու փրկության համար Աստծո՝ մարդու հանդեպ ունեցած սիրո ամենավերջին արտահայտությունն էր, բայց Քրիստոսի քարոզներն ու հրաշքները ծավալվելով հանդերձ, չհասան իրենց նպատակին:…Նույնիսկ եթե հրեա ժողովուրդն ամբողջությամբ դարձի գար և հետևեր Քրիստոսին, խաչելությունն անխուսփելիորեն անհրաժեշտ էր, խաչելության դրդապատճառը մարդկության մեղավորությունն ու սեփական կամքի ընտրությունն էր. մեղքը պատճառ դարձավ անկման և մարդկության մահանալուն, Աստված կարող էր միայն քավել մարդկության մեղքն Իր իսկ մահով, Իր իսկ հանձառությամբ, քանի որ մարդկության փրկության համար այլ միջոց չկար:…Մեր փրկությունն իրականանում է՝ հավատալով Քրիստոսի և Աստծո կամքի գործադրությամբ մեր կյանքերի ընթացքին: Նա, ով իր անձը սիրում է, ազատ է արձակում այն՝գործելով այնպես, ինչպես ինքն է կամենում, իսկ նա, ով իր անձն ատում է, իր նախասիրություններն է ստորադասում այս աշխարհում, հավիտենական կյանքի համար է պահում այն: Մարդը մեղանչական է ոչ մեկս ապահովագրված չենք օրվա մեջ նույնիսկ հարյուր անգամ մեղանչելուց, անձնասիրությունը մարդու նկարագիրն է և մարդը մշտապես սայթաքում է, իր նախասիրություններն է ուզում գործածել: Այս իմաստով Քրիստոսի Ս. Հարությունը մեզ ավետում է, որ մարդուն ընձեռված է կարելիությունը փրկության Քրիստոսի խաչելությամբ և մահվամբ: Նա պետք է մահանար, որպեսզի Իր մահվամբ քավեր մարդկության մեղքը՝ վերականգնելով այն իր եդեմական վիճակով հանդերձ: Մենք վերականգնված ենք Աստծո շնորհքի մեջ, որովհետև Աստված այդպես կամեցավ մեզանից յուրաքանչյուրի համար, հաղթանակը, որ տարավ Քրիստոս մահվան դեմ նաև մեր հաղթանակն է, որովհետև Աստծո կամքին հնազանդ ապրելով, մենք նույնպես պետք է հաղթական կանգնենք մահվան դեմ: Քրիստոսի հաղթական Հարությունը մահվան դեմ նաև անհատ քրիստոնյայի հաղթանակի տոնն է, մեզանից յուրաքանչյուրը դրա կարիքն ունի Քրիստոսի ինքնազոհողության միջոցով: Կյանքն առանց հարության հեռանկարի անիմաստ մի ճանապարհորդություն է տիեզերքում, մենք մեր կյանքերի ընթացքները պետք է այնպես դասավորենք, որ արժանի դառնանք այդ հաղթանակին»:
Հավարտ Ս. Պատարագի, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձրանալով Ավագ Ս. Խորան, Ս․ Սեղանի կանթեղից վառեց Աստվածորդուն խորհրդանշող կենսատու մոմը, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան իրենց հարկերից ներս տանելու Հարուցյալ Փրկչի կենդանարար լույսը:
Պատարագից հետո հոգևորականների թափորը Մայր Տաճարից առաջնորդվեց դեպի Հին Վեհարան, ուր կատարվեց նաև Ս. Հարության առաջին տնօրհնեքի արարողությունը:

1 1 1 2 1 3 1 4 1 5 1 6 1 7 1 8 1 9 1 10 1 11 1

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 30 1 7 Խավարման կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Հաջորդ նյութը 1 7 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?