Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Draght djoghq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Եթե Աստված սեր է, ողորմած ու բարի է, ապա ինչո՞ւ է ստեղծել դժոխքը
Քրիստոնեական

Եթե Աստված սեր է, ողորմած ու բարի է, ապա ինչո՞ւ է ստեղծել դժոխքը

Published 22 Հունիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Եթե Աստված սեր է, ողորմած ու բարի է, ապա ինչո՞ւ է ստեղծել դժոխքը։

 Ճիշտ չէ՛ խոսել Աստծո սիրո մասին և անտեսել Նրա սրբությունը։ Ճիշտ չէ՛ շեշտը դնել Աստծո բարի ու ողորմած լինելու վրա եւ մոռանալ Նրա արդար դատավոր լինելը։

 Աստված սեր է այո՛, բայց միաժամանակ սրբություն է, բացարձակ սրբություն։ Յուրաքանչյուր գործված մեղք, իր սրբության դեմ գործված մեղք է համարվում։

 Շատ կարևորությամբ պետք է նկատի առնել հետեւյալը։ Աստված` իբրեւ «սեր», սիրում է մեղավորին, բայց իբրեւ սրբութուն՝ ատում է մեղքը։ Աստված իբրեւ «ողորմած»՝ ողորմում է իր ողորմությանն ապավինողներին, բայց իբրեւ արդար դատավոր, Նա անողորմ պիտի լինի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր` իր ողորմությանն ապավինած, ամեն տեսակ մեղք են գործում եւ անզեղջ ու անապաշխար են մնում։

 Մի գրող ասել է. «Աստծո սերը ավելի՛ շատ մարդ է կործանել, քան Նրա արդարությունը»։ Հեղինակը ցանկացել է նշել, որ շատերը` ապավինած Աստծո սիրուն, ամեն տեսակ զազիր մեղք են գործում Նրա սուրբ աչքերի դիմաց եւ հավիտենապես կորչում են, իսկ ուրիշներ, որոնք վախենում են Աստծո արդարությունից՝ դարձի են գալիս եւ հանձնվում Աստծուն։

 Երբ ասում ենք. «Աստված սեր է», չենք ասում, որպեսզի մենք մեզ քաջալերենք մեղք գործել, այլ որպեսզի մեղք գործելուց հետո, երբ ուզենք ապաշխարել, ներում ստանալու հույսը ունենանք։ Այլ խոսքով, Աստծո` սեր լինելը մեզ մեղքի չէ, որ պետք է մղի, այլ մեղքից՝ հեռանալու։

 Աստծո` սեր լինելը քաջություն պետք է ներշնչի մեզ` հրաժարվելու մեղքից եւ ո՛չ թե փարվելու մեղքի կյանքին։ Նա, ով Աստծո սիրուն վստահելով, հոժարակամ մեղք է գործում եւ Աստծո սիրտը խոցոտում, այդ անձին ներում չկա, որովհետեւ նա Հիսուսի վերքի վրա վերք և ցավի վրա ցավ է ավելացնում։

 Հիմա խոսենք ուղղակի առարկության մասին. «Եթե Աստված սեր է, ինչո՞ւ է ստեղծել դժոխքը»։ Հստակ պետք է լինի մեզ համար, որ Աստուածաշնչի մեջ որեւէ տեղ չի գրված, որ Աստված ստեղծել է դժոխքը։ Դժոխքի համար բնա՛վ գործածված չէ «ստեղծել» բառը, այլ՝ «պատրաստել» բառը։ Հիսուս վկայում է, որ հավիտենական կրակը «Սատանայի եւ նրա հրեշտակների համար է պատրաստված » (Մատթ. 25: 41), իսկ արքայությունը՝ մարդու համար (Մատթ. 25; 34)։

 Երկրորդ պարագան, որ պետք է նկատի առնել, և որ շատ կարեւոր է, այն է, որ Աստծո սկզբնական ծրագիրը բարին էր և միայն բարին. ահա թե ինչու, արքայության մասին խոսելիս Հիսուս այն ներկայացնում է «աշխարհի «սկիզբից» պատրաստված» (Մատթ. 25: 34), իսկ դժոխքի կամ հավիտենական կրակի մասին խոսելիս չի ասում «սկիզբից պատրաստված», այլ պարզապես՝ «պատրաստված»։ Երբ հավիտենական կրակի մասին խոսելիս Հիսուս չի գործածում «սկիզբից» բառը, սա արդեն ցույց է տալիս, որ դժոխքն ու նրա կրակը Աստծո սկզբնական ծրագրի մաս երբեք չեն կազմել։

 Դժոխքի գոյությունը չի հակասում Աստծո սիրուն, ընդհակառակը, առավել եւս հաստատում է այն։ Եթե իսկապես Աստած սեր է, և եթե իր Որդու թագավորությունը սիրո թագավորություն պիտի լինի, չի կարող իր Որդու թագավորության մեջ ընդունել այնպիսի մարդկանց, որոնք բնավ չսիրեցին իր Որդուն։

 Աստված արդար, արդարասեր եւ արդարացնող է։ Աստծո արդարությունը պահանջում է այն, որ դժոխք նետվեն բոլոր նրանք, որոնք չեկան դեպի իր Որդին նրանով արդարանալու համար։ Քրիստոսով չարդարացած անձը՝ չի կարող մուտք գործել արդարության տունը՝ Երկնքի արքայությունը։ Եթե Աստված արդար եւ արդարությունը սիրող է, արդա՞ր պիտի լիներ, որ Աստված իր թագավորության մեջ առներ ստախոս, հայհոյիչ, բամբասող ու զրպարտող մարդիկ։

 Արդա՞ր պիտի լիներ, որ հավատացյալն ու անհավատը նույն վարձտարությունը ստանային։ Արդա՞ր պիտի կլիներ, որ ուրիշների համար զոհվողն ու ուրիշներին զոհողը նու՛յն և մե՛կ արքայության ժառանգորդները դառնային։ Ո՛չ։ Ահա ճիշտ սրա համար է, որ դատաստանի գոյությունը եւ դժոխքի գոյությունը խիստ անհրաժեշտ են։ Եթե աշխարհի մեջ անարդարություն եւ անարդարներ կան, արդար դատաստան չպե՞տք է լինի ժամանակների ավարտին։ Իսկ եթե դատաստան կա, նշանակում է , որ Դատավոր էլ կա, եւ Դատավորը Աստած ինքն է։ Դատավոր, որ արդարություն պիտի անի ամբողջ աշխարհում (Ծննդ. 18:26)։

 Զարեհ Արք. Ազնավուրյանը ասում է. «Դատաստանը ոմանց համար անհամատեղելի է թվում Աստծո գերազանց բարության ու արդարության, սիրո եւ քաղցրության հետ։ Բայց նման պատկերացումն արդար չէ։ Չկա արդարության հասկացողություն, որ մերժի որեւէ արարքի արժանի հատուցումը։ Ինչո՞ւ չենք կարող ընդունել որեւէ անարդարություն, լինի մեր դեմ գործված, լինի մարդկանց կամ աշխարհի։ Մեր մեջ դրված աստվածային զգայարանն է, որ մերժում է չարը, անօրենը, անիրավը, վայրագը, անպատկառը, անբարոյականը, անընդունելին։ Աստված, որ կատարյալ բարին, արդարությունը եւ իրավունքն է, չի կարող ընդունել, ինչ որ անիրավ է ու անարդար։ Աստված մեղավորին առիթ է տալիս իր չար ճամփից դառնալու, բայց հիշեցնում է, որ կա նաեւ դատաստանը, երբ աստվածային ազդարարություններն ու հայրական սիրո կոչերը չլսող անհնազանդ մարդիկ պիտի կանգնեն Աստծո ատյանի դիմաց` հաշիվ տալու իրենց ընթացքի ու գործերի համար։ Եւ Աստված ինքը չէ՛, որ պիտի դատապարտի իրենց, այլ՝ իրենց սեփական խիղճը եւ իրենց սեփական գործերը պիտի լինեն իրենց դատապարտողը, որով ի հայտ պիտի գա Աստծո կատարյալ արդարությունը»։ Ուստի զգու՛յշ լինենք եւ մեր ձայները չբարձրացնենք Աստծո դեմ։ Մենք չէ,՛ որ պիտի որոշենք, թե Աստված միշտ սեր է, թե ոչ։ Մենք չէ,՛ որ պիտի ճշտենք, թե դժոխքը պետք է լիներ, թե ոչ։ Դժոխքի դեմ խոսողները հավատացյալ մարդիկ չեն, այլ՝ անհավատ մարդիկ։ Դժոխային կյանք ապրողները իրե՛նք են, որ դժոխքին դեմ են արտահայտվում։

 Հավատացյալ մարդը խորապես գիտակցում է, որ դժոխքի գոյությունը ո՛չ միայն իրական է, այլեւ՝ օրինական, եւ ո՛չ միայն օրինական է, այլեւ՝ անհրաժեշտ։ Ինչպես ո՛չ ոք չի մեղադրում կառավարությանը չարագործներին պատժելու նպատակով բանտեր պատրաստելու համար, այնպես էլ մենք, իրավունք չունենք մեղադրելու Աստծուն դժոխքի գոյության համար։ Եւ ինչպես երբ կառավարությունը բռնում է ոճրագործ մարդուն եւ բանտ նետում, մենք ո՛չ միայն նրան անարդար չենք նկատում, այլեւ իրավունք ենք տալիս նրան, այնպես էլ, երբ Աստված թույլ տա, որ ոճրագործ (Հիսուսասպան) մարդիկ դժոխք նետվեն, նշանակում է, որ Նա իրավունք ունի այդ անելու:

Աղբյուր «Սյունյաց կանթեղ» ամսաթերթ, N 88
Արեւմտահայերենից
փոխադրեց
Տ. Ահարոն քհն. Մելքումյանը

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Kayen abel Աբել և Կայեն
Հաջորդ նյութը Komitas vardapet Կ. Պոլսի Պատրիարքության խնդիրները գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր իրավասության շրջանակներում.Տ. Կոմիտաս Վրդ. Հովնանյան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?