Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
07 1 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Շարունակվում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը
Նորություններ

Շարունակվում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը

Published 7 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 6-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսված «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը հոկտեմբերի 7-ին շարունակեց իր աշխատանքը:

Հոկտեմբերի 6-ի լիագումար նիստը վարեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Զեկույցներով հանդես եկան Մ. Մաշտոցի Մատենադարանի ձեռագրատան գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը (‹‹Հայերեն Աստվածաշնչի ձեռագրացուցակների կազմության փորձերը և ներկայիս անելիքները››), Քլոդ Քոքսը (‹‹Ոսկան Երևանցու՝ Աստվածաշնչի հրատարակության դերը Ս. Գրքի հայերեն թարգմանության գործում››), Արմեն Մալխասյանը (‹‹Աստվածաշնչի քննական բնագրի պատրաստման անհրաժեշտության և բնագրական սկզբունքների շուրջ››):

Առանձին նիստում, համանախագահությամբ Էռնա Մանյա Շիրինյանի և Քլոդ Քոկսի, զեկուցեցին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը (‹‹Մաքսիմիլիան Բոննեի՝ Գործք Հովհաննուի վերծանում››), Անի Շահինյանը (‹‹Աստվածաշնչի հայերեն թարգմանության վկայաբանական պատմությունների ազդեցությունը հայ միջնադարյան և ժամանակակից վկայաբանությունների կազմության վրա››), Շուշան Խաչատրյանը (‹‹Աստվածաշունչը հայերի և Հայաստանի մասին››), Հայկ Ավետիսյանը, Արսեն Բոբոխյանը, Արտակ Գնունին (‹‹Ալկոհոլային խմիչքների հիշատակումը Ս. Գրքի հայերեն թարգմանությունում և դրա պատմա-հնագիտական համատեքստը››), Խաչիկ Գրիգորյանը (‹‹Ավետարանում Քրիստոսի մարմնի մասին խոսքի մեկնությունները Խոսրովիկ Թարգմանչի դավանական հինգ նամակներում››) և Գառնիկ Հարությունյանը (‹‹Մելքիսեդեկի կերպարը հայ մեկնողական ավանդության մեջ››):

Զուգահեռ նիստում, համանախագահությամբ Արժանապատիվ Տ. Ներսես ավագ քահանա Ներսեսյանի և Փիթեր Քաուիի, զեկուցեցին Նատիա Միրոտաձեն (‹‹Եսթերի գիրքը հին թարգմանություններում. հունարեն բնագրից ժառանգած ընդհանրություններ հայերեն, վրացերեն և լատիներերն թարգմանություններում››), Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը (‹‹Իմաստություն, Աստծո հանդեպ երկյուղ, երջանկություն. Սիրաքի գրքի աստվածաբանական ընթերցում››), Սամուիլ Մնացականովը (‹‹Սլավոնական Աստվածաշնչի առաջին հրատարակությունները››), Տ. Ներսես ավագ քահանա Ներսեսյանը (‹‹1246 թվագրվող Պողոսի թղթերի հայերեն մի ձեռագիր, որ Եփրեմ Ձորագեղցին նվիրել է գնդ. Ջոզեֆ Դ Արսիին 1829թ. ապրիլի 4-ին››) և Նելլի Ժամկոչյանը (‹‹Ավետարանական առակների աստվածաբանական վերլուծություն››):

Հոկտեմբերի 7-ին գիտաժողովի նիստերն անցկացվեցին ‹‹Վաչե և Թամար Մանուկյան›› Մատենադարանում: Համանախագահությամբ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Գևորգ Տեր-Վարդանյանի տեղի ունեցած համատեղ նիստում զեկույցով ելույթ ունեցան Ազատ Բոզոյանը (‹‹Ս. Գիրքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչական ծրագրերում››), Փիթր Քաուին (‹‹Աստվածաշնչի հայերեն թարգմանության խմբագրության աստվածաբանական և հռետորական խնդիրներ››), Արամ Մարտիրոսյանը (‹‹Աստվածաշնչի մեջբերումներ ‹‹Կանոնագիրք հայոց››-ի մեջ››), Էռնա Մանյա Շիրինյանը (‹‹Ս. Գրքի իմաստի ‹‹եռամասն›› ընկալման Որոգինեսի տեսությունը և դրա արձագանքը հայկական աղբյուրներում››):

Առանձին նիստում զեկուցեցին Գոհար Հարությունյանը (‹‹Ելք ԻԴ:1-11, Հին Ուխտի ծիսական կնքման հնագույն դրվագը››), Գուգարաց թեմի սպասավոր Արժանապատիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը (‹‹Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը և ասորական ազդեցությունը››), Աննա Խառանաուլին, Նատիա Չանթլաձեն (‹‹Սիրաքի գրքի վրացերեն և հայերեն թարգմանական զուգահեռներ. հունարեն մի կորած բնագրի մնացորդներ››), Ալվարդ Բարխուդարյանը (‹‹Նոր Կտակարանի անձնանունների հունարեն-գրաբար համարեք ձևերը››), Նորայր Պողոսյանը (‹‹Լատինաբանության հետքեր Ս. Գրքի որոշ հատվածների Ոսկանյան թարգմանության մեջ››), Անահիտ Ավագյանը (‹‹Ս. Աթանաս Ալեքսանդրացի և Ստեփանոս Սյունեցի. սուրբգրային վկայակոչումների թարգմանության վերլուծություն››), Հերիքնազ Որսկանյանը (‹‹Աստվածաշնչի Ոսկանյան հրատարակության՝ Հեթում Բ թագավորի չափածո հիշատակարանը››):

Մյուս զուգահեռ նիստին, համանախագահությամբ Տ. Արարատ քահանա Պողոսյանի և Արամ Մարտիրոսյանի, զեկուցեցին Անի Ենոքյանը (‹‹Ոսկան Երևանցու Աստվածաշնչի պատկերազարդման համակարգը››), Հայարփի Աղախանյանը (‹‹Աստվածաշնչի հայերեն տպագրության նյութական հովանավորները››), Լուսինե Վարդանյանը (‹‹Աստվածաշնչի՝ Ոսկան Երևանցու և Մխիթար Սեբաստացու հրատարակությունների հիշատակարանների համեմատական քննություն››),  Տաթևիկ Վարդանյանը (‹‹Մատթեոսի ավետարանի բառապաշարի պարզ բառերի ծագումնաբանությունը››), Օքսաննա Կարապետյանը (‹‹Պատմալեզվաբանական քննություն՝ հայատառ ղփչաղերեն աստվածաբնական բնագրերի (ըստ Մ. Մ. Մատենադարանի թիվ 2267 ձեռագրի) և Նազենի Ղարիբյանը (‹‹Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ առկա ճարտարապետական բառեզրերի իմաստային և ձևային նշանակության խնդիրը››):

Գիտաժողովի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ Սրբոց Թարգմանչաց տոնին, Օշականի «Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատուն» գիտամշակութային կենտրոնում: Գիտաժողովը կամփոփվի Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի` «Ս. Գրքի դերը հայերի կյանքում. պատմական ակնարկ» զեկույցով:

07-1-1 07-1-2 07-1-3 07-1-4 07-1-5 07-1-6 07-1-7

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Khonarutyun Ի՞նչ է խոնարհությունը
Հաջորդ նյութը Sur hogu tachar ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՏԱՃԱՐ ԴԱՐՁԻՐ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?