ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Ընդունվել կարողեն մինչև 45 տարեկան, ամուսնացած կամ ամուրի, բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, որոնք զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Ընդունելության համար դիմորդները կմասնակցեն հարցազրույցի հետևյալ նյութերի շուրջ.
. Սուրբ Գրքի իմացություն,
. Հայ Եկեղեցու պատմություն,
. Հայ ժողովրդի պատմություն,
. Հայ գրականություն,
. Եկեղեցական փորձառություն,
. Ինքնաարտահայտվելու կարողություն:
Ուսման ընթացքում սաները կստանան կրթաթոշակ: Փաստաթղթերն անձամբ ներկայացնել Մայր Աթոռի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսչության գրասենյակ:
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
— դիմում Մայր Աթոռի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսչի անունով (լրացվում է տեղում),
— զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),
— կնոջ համաձայնությունը (ամուսնացյալի դեպքում),
— տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հովվից,
— բարձրագույն կրթության վկայական (բնօրինակը),
— բժշկական վավերացման տեղեկանք,
— տեղեկանք բնակավայրից,
— մկրտության վկայական,
— ինքնակենսագրություն,
— անձնագրի պատճեն,
— 2 լուսանկար (3×4):
Մանրամասների համար կարող եք դիմել Մայր Աթոռի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսչության գրասենյակ:
հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին,
հեռախոս՝ (+374 10) 517-224 կամ (+374 10) 517-295
կամ գրել նշված հասցեով՝
էլ. հասցե՝ qahanayiclsaran@gmail.com
Մայր Աթոռի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսչություն


