Սիրամարգը իր գեղեցկությունն ամենքին ցուցադրելով՝ գովեստ էր ստանում. և նա մտածեց թագավոր դառնալ: Իմաստուններից ոմանք խրատեցին՝ չխաբվել, ասելով, թե ազգով պետք է թագավոր լինել: Բայց սիրամարգը չէր ուզում լսել նրանց և ցանկանում էր անպատճառ հասնել իր նպատակին:
Թռչունների թագավորը լսելով այդ մասին, եկավ ու կոտորեց նրա ձագերին ու ազգատոհմը: Շատերն էլ թևերն ու փետուրները դուրս քաշելով՝ մերկացրին նրան: Այսպիսով, սիրամարգը ոչ միայն թագավոր չդարձավ, այլև զրկվեց իր գեղեցկությունից:
Այսպես ահա, նրանք, ովքեր հրապուրվելով ցանկանում են հասնել անկարելիին, ոչ միայն ձեռք չեն բերում այն, այլև կորցնում են իրենց ունեցածը: