Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24 Jemaran 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ մեծարման ցերեկույթ (նկարներ)
Նորություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ մեծարման ցերեկույթ (նկարներ)

Published 24 Մայիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայիսի 24-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ մեծարման ցերեկույթ` նվիրված Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսներ Արժանապատիվ Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանին, Պարգև Շահբազյանին ու բ.գ.դ., պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանին:

  Հանդիսությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

«Մեծապես ուրախ ենք Սրբոց Գայանյանց տոնի այս բերկրալի օրն ամենքիդ ողջունելու Գևորգյան հոգևոր ճեմարանի հարկից ներս: 140 և ավելի տարիների պատմություն ունեցող հոգևոր այս դարբնոցն իր գոյության ողջ ընթացքին ունեցել է մեծաթիվ դասախոսներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայոց հոգևոր դասի, ինչպես նաև հայրենի մեր կյանքում արժանահիշատակ հաջողությունների հասած մտավորականների կերտման գործում: Այդուհանդերձ, պետք է նշել, որ անցյալ տասնամյակների ընթացքին եղել են անհատներ, ովքեր ոչ միայն իրենց դասախոսական հմտություններով ու գիտելիքներով են առանձնացել, այլ նաև իրենց բացառիկ կարողությամբ` ներշնչելու, ոգևորելու,  ճեմարանցիների սրտում այրելու սերն իրենց հոգու ծննդավայր Հայոց Եկեղեցու հանդեպ: Այս դասախոսների համար նաև Եկեղեցու ծառայությունը նույնականանում էր հայրենի ժողովրդին Քրիստոսավանդ պատգամին ընդառաջ ծառայելու առաքելության հետ», – նշեց Հայր Գարեգինը:

Այնուհետև ցուցադրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից մեծարյալներին նվիրված ֆիլմը:

Հայ Եկեղեցու հոգևոր կրթական հաստատություններից ներս մեծ ավանդ ունեցող մանկավարժների վաստակի մասին խոսք ասացին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը և Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը:

Ցերեկույթի ընթացքում կոմիտասյան երգերով հանդես եկավ «Լույս» հնգյակը` ղեկավար և մեներգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի գլխավորությամբ:

 Օրվան համահունչ ասմունքեց ճեմարանական սաներից մեկը, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի, կատարեց կոմիտասյան երգեր:

Ապա իրենց սրտի խոսքն ասացին Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը, տիարք Պարգև Շահբազյանը և Պետրոս Բեդիրյանը:

Շնորհակալություն հայտնելով մեծարման հանդիսության համար` նրանք անդրադարձ կատարեցին իրենց կյանքի պատմությանը, հայագիտության հանդեպ ունեցած սիրուն, ինչպես նաև կրթական ոլորտում սպասավորությանը: Բազմավաստակ մանկավարժների խոսքը վերածվեց ուսանելի ու յուրօրինակ դասախոսության, որի ընթացքում առաքինազարդ մտավորականները ներկայացրեցին իրենց մտորումները հավատքի, հոգևոր արժեքների ու հայեցի դաստիարակության մասին, ինչպես նաև Հայրենիքին և Եկեղեցուն ծառայելու, աշխատանքի մեջ նվիրումի, պատասխանատվության և նախանձախնդրության վերաբերյալ:

Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հայրապետական պատգամով:

Իր գնահատանքը բերելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանը կազմակերպված հանդիսության համար` Նորին Սրբությունն ընդգծեց, որ հիշողություններով հարուստ և ուսանելի օր է բոլոր ներկաների համար` գնահատելու և մեծարելու նրանց, որոնք տասնյակ տարիներ նպաստել են Հայ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, որոնց շնորհիվ հոգևորականների մի քանի սերունդներ են ձևավորվել, դաստիարակվել ու կրթվել:

Հայոց Հայրապետն աղոթքով հիշեց հոգևոր հաստատությունում իր ուսումնառության տարիների բոլոր դասախոսներին և մասնավորապես տիար Պ. Շահբազյանին, որոնք իրենց անձնական օրինակով խանդավառել ու ոգեշնչել են իրեն և կարևոր ներդրում ունեցել իր կյանքում:

Վեհափառ Հայրապետը նաև խոսեց հետագա տարիներին և իր հայրապետության շրջանում մեծարյալների հետ Մայր Աթոռում, Գևորգյան ճեմարանում և Սևանի Վազգենյան դպրանոցում ունեցած իր գործակցության մասին:

«Մենք` որպես ճեմարանի սան, մեր շնորհակալությունն ենք հայտնում պրն. Պ. Շահբազյանին, նաև Տ. Եղիշեին ու պրն. Պ. Բեդիրյանին, որ գործակից են եղել և իրենց բարի օրինակով, որպես ավագ սերունդի ներկայացուցիչներ, ոգեշնչել են մեզ և ուղենշել մեր կյանքի ընթացքը:

Որպես Հայրապետ` նաև շնորհակալ ենք այն հունդերի համար, որոնք իրենք ցանել են. հունդեր, որոնք ավետարանական խոսքի համաձայն` այսօր առատ բերք են տվել…: Այդ բարիքներն ենք այսօր քաղում, նրանց վրա հաստատում և կառուցում մեր տեսիլքների կառույցը, պայծառությունը Մայր Աթոռի», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը նշեց, որ Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, իրենց կոչման և հոգևոր-կրթական հաստատությունների նկատմամբ մեծարյալների նվիրումն ու սերը բարի պտուղներ են տվել:

Նա հաստատեց, որ նրանք ապրում են իրենց կրթած-դաստիարակած յուրաքանչյուր սանի մեջ, որ այսօր հաջողությամբ իր ծառայությունն է բերում Հայ Եկեղեցում, իրականացնում իր հոգում դասախոսների ջանքերով ամբարված` ազգային-հոգևոր կյանքի տեսիլքն ու իղձը:

Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր աղոթքն ու բարեմաղթանքները բերեց մեծարյալներին` պատգամելով շարունակել իրենց ներկայությամբ ու գործունեությամբ, բարի օրինակով ու նվիրյալ կյանքով ներշնչել կրթական հաստատության սաներին, դասախոսներին և հոգևոր դասին:

24-Jemaran 1 24-Jemaran 2 24-Jemaran 3 24-Jemaran 4 24-Jemaran 5 24-Jemaran 6 24-Jemaran 7 24-Jemaran 8 24-Jemaran 9 24-Jemaran 10 24-Jemaran 11 24-Jemaran 12

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 24 Ambassador of Australia 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին
Հաջորդ նյութը Ekexecakan lrahos 23.05 Եկեղեցական կյանք 23.05.2016

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?