Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24 Ambassador of Australia 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

Published: 24 Մայիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Պիտեր Մարտին Թեշին (նստավայրը` Մոսկվա):

Ողջունելով դեսպանին և բարի առաքելություն մաղթելով նրան՝ Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ դեսպանի ջանքերով ավելի կզորանան երկու ժողովուրդների կապերը և կընդլայնվեն երկրների միջև համագործակցությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց, որ երկկողմ հարաբերությունների սերտացման համար կարևոր կամուրջ է հանդիսանում Ավստրալիայի հյուրընկալ հողում հաստատված հայ համայնքը: Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց հայ համայնքի հանդեպ Ավստրալիայի իշխանությունների կողմից դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:

Հայոց Հայրապետը, ի դեմս դեսպան Թեշի, իր երախտագիտությունը հայտնեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր և գործադիր մարմիններին՝ ԼՂՀ անկախության, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին բերած աջակցության համար:

Իր հերթին Ավստրալիայի դեսպանը խորին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար՝ հավաստիացնելով, որ, հակառակ աշխարհագրական հեռավորության, իր ջանքերն ուղղված են լինելու երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում առկա կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը: Նա գնահատանքով անդրադարձավ նաև Ավստրալիայի հայ համայնքի կարևոր ներգրավվածությանը երկրի կյանքի տարբեր ոլորտներում:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման համար հոգևոր առաջնորդների կողմից գործադրվող ջանքերի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների, ինչպես նաև հասարակության կյանքում Հայոց Եկեղեցու դերակատարության և ժամանակակից մարտահրավերների մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 24 Gayanyanc 7 Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)
Հաջորդ նյութը 24 Jemaran 2 Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ մեծարման ցերեկույթ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Sepuh eps.
Հարցազրույցներ

Հայոց բանակի 25-րդ տարեդարձին նվիրված հարցազրույց Գուգարաց թեմի առաջնորդի հետ

1 Փետրվարի, 2017
Xachqar Astarak
Նորություններ

Խաչքարի օծում Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում (տեսանյութ)

18 Մայիսի, 2020
PicsArt 03 08 12.33.34
Նորություններ

Եկեղեցականների նոր նշանակումներ

8 Մարտի, 2017
5 3 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլստըն ճեմարան (նկարներ)

5 Փետրվարի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?