Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mayr ator 111
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Թաղման ծեսի մասին
Քրիստոնեական

Թաղման ծեսի մասին

Published 13 Սեպտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Յուղարկաւորութեան ծէսը հայոց մէջ վաղուց է կարգաւորուել եւ սահմանուել։ Այսօր, մոռանալով դարերով մշակուած ծէսը, հնարում ենք անիմաստ, անսկզբունք ու անկապ բաներ, որոնցում արտայայտելով մեր «գիտելիքները» հանդերձեալ աշխարհի նկատմամբ, ուղղակի անարգում ենք հանգուցեալի յիշատակը։ Դեռեւս Աշտիշատի ժողովը (365 թ.) դատապարտել է ննջեցեալի վրայ «լաց ու կոծ անելը, անկարգ շարժումներով եւ ոճրագործութիւններով սուգ կատարելը»։ Այսօր, թաղումների ժամանակ մենք ականատես ենք լինում «անկարգ շարժումների եւ ոճրագործութիւնների»։Անդրանկաց եկեղեցու ցնծութիւնը մեզ արգելում է հանգուցեալին սգալ հեթանոսական անյուսութեամբ, լաց ու կոծ բարձրացնելով, «զոր անմիտ կանայք բարբառեն ի ցոյց կեղծաւորութեան եւ զկռապաշտիցն զգործն գործենի վերայ քրիստոնէից» (Մանդակունի), քանի որ դա անարգանք ու թշնամանք է հանգուցեալի թէ՛ մարմնի, թէ՛ յիշատակի դէմ։ Հնում այդպէս անողներին մերժում էր եկեղեցին եւ կարգ կատարող քահանային էլ պատժում։ «Յուղարկաւորութիւն» բառը կազմուած է գրաբար «յ+ուղի +արկանել» բառերից, որ նշանակում է ճանապարհ գցել, ճանապարհել։ Այսինքն՝ քրիստոնէական ըմբռնումով ննջեցեալին ճանապարհ ենք դնում դէպի մի նոր կեանք ու ոչ թէ չգոյութիւն։ Թաղման ծէսի ժամանակ քահանան ամէն պարագայում յարութեան յոյսով մխիթարում է սգաւորներին։ Հողն օրհնելով՝գցում է գերեզման, քանի որ անիծուած հողում չի կարելի ննջեցեալին իջեցնել։ Ահա մի հատուած ծէսի ժամանակ քահանայի աղօթքից. «Տէ՛ր, տուր նրանց զգաստութեան հոգի, մխիթարութեան հոգի եւ մխիթարիր վշտակիր սրտերը եւ բժշկիր տրտմութեան վէրքերը։ Որպէսզի քո փառաց հաստատուն յոյսով տրտմութեան սգից առողջացածները փառաւորեն քեզ»։Հետաքրքիր է, որ թաղման կարգում բաւական տեղ են գրաւում ապրող մեր ձաւորներին ուղղուած մխիթարական խօսքերը, ամէն անգամ ցոյց տալով Աստծոյ Թագաւորութեան յաւիտենական ճանապարհը եւ ներկայ կեանքում մեր անձնական ճանապարհների ուղղելը, փոխելը։ «Այլ մահ արդարոյն ամենեւին իսկ ցնծութիւն է եւ ուրախութիւն՝ լուսեղէն հաստատութեան մէջ», ուստի եւ ննջեցեալին յուղարկաւորում ենք այն ճանապարհով, որով բոլորս ենք գնալու։ Եւ քանի որ հանգուցեալին ճանապարհ ենք դնում դէպի կեանք, ուստի յուղարկաւորութիւնն էլ պէտք է կատարուի սաղմոսներով, հոգեւոր երգերով եւ օրհնութիւններով։ Հիմնականում այս սկզբունքներն են արտայայտուած թաղման կարգում, որ կատարում է Հայ եկեղեցին համաձայն Մաշտոցի (Հայ եկեղեցու արարողութիւնների ծիսագիրքը)։ Ըստ Մաշտոցի հայոց մէջ կայ երեք տեսակ թաղման ծէս՝ հոգեւորականների, մեծահասակ աշխարհականների եւ երեխաների։ Հայոց մէջ ընդունուած է յուղարկաւորութեան հետեւեալ կարգը։

Ա. Մարմինը լուանում են, որն արտայայտում է մտերիմների սէրը եւ յարգանքը ննջեցեալի նկատմամբ։

Բ. Մարմինը փաթաթում են սպիտակ պատանով, որը խորհրդանշում է անապականութեան զգեստը, այսինքն՝ սկզբնական անմեղութիւնը, որ ունէր մարդը նախքան մեղք գործելը։ աշխարհի ունայնութիւնը, որ թողնում ենք ամէն ինչ՝ հարստութիւն, գանձ, ունեցուածք եւ միայն պատանն ենք տանում մեզ հետ։ Ննջեցեալը թողնում է այս աշխարհը եւ հագնում իր բարի, լուսաւոր գործերը։ «Մերկ եկաւ եւ մերկ պիտի դառնայ», – ասում է Յոբը (Ա 21) Յիսուսի արեամբ լուացուած, մեղքերից ազատուած եւ արդարացուած գնում ենք մեր Տիրոջ մօտ՝ համաձայն Իր խոստումի, որ մեզ երբեք որբ չի թողնի (Յովհ. ԺԴ, 18)։ Յիսուսի այդ խոստումն իրական է թէ՛ ներկայում, թէ՛ ապագայում։ Այսինքն՝ նա մեզ հետ է այս աշխարհում եւ մեզ հետ կլինի նաեւ հանդերձեալում։ Մենակ լինելը մարդու համար կատարեալ դժոխք է թէ՛ այստեղ եւ թէ՛ հանդերձեալում։
Գ. Երկու մոմ են վառում՝ մէկը գլխի մօտ, միւսը՝ ոտքերի։ Այս յիշեցնում է մեզ այն երկու հրեշտակներին, որ նստած էին Յիսուսի գերեզմանում՝ մէկը գլխի կողմը, միւսը՝ ոտքերի (Յովհ. Ի, 12), եւ աւետեցին կանանց Յիսուսի յարութեան լուրը։ Այսինքն՝ ննջեցեալին յուղարկաւորում ենք յարութեան երանելի յոյսով։
Դ. Խունկ են ծխում հանգուցեալի վրայ, այսինքն՝ հանգուցեալը կենդանի եւ ընդունելի է Աստծու մօտ, ինչպէս անուշահոտ խունկ։ Նրա անուշահոտ վարքն ու պայծառ հաւատն է ներկայացնում իրեն Աստծու առաջ։
Ե. Երեսն ուղղում են դէպի արեւելք։ Առաքելական կանոնների համաձայն, աղօթք անելիս երեսը պէտք է ուղղել դէպի արեւելք։ Ննջեցեալին էլ թաղում են նոյն դիրքով՝ դէպի արեւելք, քանի որ այսուհետեւ նրան մնում է միայն սրբերի բարեխօսական աղօթքին միանալ։
Զ. Աւետարան եւ սաղմոսներ են կարդում։ Այս անելը երկու նշանակութիւն ունի. նախ ննջեցեալի հանդէպ մեր յարգանքն ու երախտիքն է արտայայտում, որ նա տեղափոխուել է մի նոր, աւելի լաւ բնակարան եւ երկրորդ՝ ապրող վշտակիր մերձաւորներին էլ ցոյց է տալիս, որ մխիթարուեն միայն Աստծու խօսքով, քանի որ մարդկային ոչ մի խօսք եւ իմաստութիւն չի կարող որեւէ կերպ մխիթարել սգաւորներին։
Է. Ամբիծք են ասում։ Ամբիծքը կամ անբիծքը, որ նշանակում է անարատութիւն, սկսում են թաղման նախորդող օրուայ երեկոյեան, երբ մայր է մտնում արեւը՝ ընթերցանութիւններով եւ հոգեւոր երգերով, ննջեցեալի հոգու հանգստեան համար։ «Մարմինը եւ արիւնը երկինք չեն ժառանգելու եւ ապականութիւնը՝ անապականութիւն» (Ա Կորնթ. ԺԵ, 50)։ Ամբիծք ասելով
հաստատում ենք, որ ննջեցեալը, հագնելով «անբիծ» զգեստ, ժառանգելու է Աստծու Թագաւորութիւնը։
Ը. Թաղման յաջորդ օրը, առաւօտեան կատարում են այգուց կամ այգելաց, այգեհող (էգնահող) գնում են գերեզման եւ կարգ կատարում, ցոյց տալով անմոռանալի սէրը հանգուցեալի նկատմամբ։ Այդ այցելութեամբ խոստանում են, որ նրա յիշատակը անմոռանալի է, եւ սերունդները անմոռաց պիտի պահեն այդ կապը։ Յիսուսի մահուանից յետոյ էլ իւղաբեր կանայք գնացին գերեզման՝ խունկ ծխելու։ «Երեկոյեան լաց է գալիս, իսկ առաւօտեան՝ ուրախութիւն» (Սաղմոս ԻԹ, 6), քանի որ «եղաւ երեկոյ» (լացը, տխրութիւնըեւ «եղաւ առաւօտ» (ուրախութիւն, ցնծութիւն, – «օր առաջին»։ Ննջեցեալը այս խաւար աշխարհից (երեկոյ) տեղափոխուեց լոյսի աշխարհ (առաւօտ)։ Այս կեանքը երկդռնանի քաղաք է, մէկով մտնում ենք, միւսով
դուրս գալիս։
Թ. Եօթնօրէից են կատարում։ (Ավելին՝ այստեղ)
Ժ. Քառասնից են կատարում։ (Ավելին՝ այստեղ)
ԺԱ. Տարելից են կատարում։ Տարին մէկ անգամ յիշում ենք՝ հոգեհանգիստ կատարելով, նշելով, որ քրիստոնեաների համար դա երկրորդ ծնունդն է։ Տարելիցին ննջեցեալի մերձաւորները հոգեհանգստի մատաղ են կազմակերպում աղքատների համար կամ որեւէ բարեգործութեամբ յիշում հանգուցեալին։
ԺԲ. Գերեզմանն են օրհնել տալիս՝ այն հաւատով, որ ընդհանրական յարութեան յոյսը ամօթով չի թողնի։
ԺԳ. Մեռելոց յիշատակի օրերին գնում են գերեզման. որպէս կանոն, հնում այդ օրերին յիշատակի համար բարեգործութիւն էին անում, կերակրելով աղքատներին, օգնելով կարիքաւորներին եւ այլն։ Վերջապէս, ապրողների տրտմութիւնն ու սուգը միայն մարմնապէս բաժանուելու կսկիծն է, այն էլ ժամանակաւոր, քանի որ մենք բոլորս էլ գնալու ենք այդ ճանապարհով եւ Յարութեան օրը միասին մտնելու ենք Աստծու Թագաւորութիւն։ Մնացած սովորութիւնները, որ տեսնում ենք շատ յաճախ, անմիտ եւ անիմաստ բաներ են, ուղղակի անգիտութեան դրսեւորում։ Այդպիսի սովորութիւններից է, օրինակ, հանգուցեալի ետեւից ծաղիկներ շաղ տալը։ Չի կարելի այդպէս զարդարել հանգուցեալի գնալու «ճանապարհը», դրանով աւելի անարգում ենք ննջեցեալին։

Աղբյուր՝ ՈՍԿԵՓՈՐԻԿ կամ ԿՐՕՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ (ՄԱՍՆ Բ)
Հեղինակ՝ Սերժ Մայիլյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Virahaoc temi pashtonakan kayq Վիրահայոց թեմի պաշտոնական կայքէջ
Հաջորդ նյութը 14 1 Տեղի ունեցավ Աշտարակի Հայորդյաց տան բացումը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Hogehangist 3
Նորություններ

Կատարվեց հոգեհանգիստ բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար (նկարներ)

27 Մայիսի, 2024
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?