«Հայեր, հոգևոր զաւակներ Մեր, այս սրբազան միւռոնով՝ միացէ՜ք, եղբայրացէ’ք, եղէք մէ’կ կամք, եղէք մէ’կ ուրախութիւն, եղէք մէ’կ ցաւ: Եղէք մէ´կ ազգ, մէ’կ ընտանիք, մէ´կ ժայռացած երդում և հաւատացէք մեր այս մի բուռ հայրենի հողին ու նրա գալիքին, սուրբգրական Արարատի հայացքի տակ, Սուրբ էջմիածնի օրհնութեան ներքոյ:
«Քանզի ո՛վ է մեր յոյս, կամ խնդութիւն կամ պսակ պարծանաց մերոց, եթէ ոչ դուք ժողովուրդ մեր, առաջի Տեռան մերոյ Յիսուսի Քրիստոսի ի նորա գալստեանն: Զի դուք էք փառք մեր և խնդութիւն» (Ա . Թեսաղ.Բ. 19— 2 0 ):
Այժմ և միշտ, ամէն»:
ՀԱՏՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ՝ ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻՑ
(Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 29 սեպտեմբերի 2001 թ.)