Հիվանդասենյակում երկու հիվանդ էին պառկած։ Մեկը պատուհանի մոտ էր, մյուսը դռան։ Դռան մոտի հիվանդը միշտ հարցնում էր, թե ի՞նչ է տեսնում պատուհանի մոտ պառկածը։
-Օ՜, ես տեսնում եմ արև, երկինք, ամպեր, տեսնում եմ գետ, թե ինչպես են ձկնորսները ձուկ որսում գետում։ Եվ այսպես ամեն օր պատմում էր, թե ի՞նչ կա պատուհանից այն կողմ։ Այդ ընթացքում նրա հարևանը լուռ նախանձում էր նրան, որովհետև չէր հասկանում, թե ինչու՞ են իրեն դռան մոտ պառկացրել, իսկ հարևանին՝ պատուհանի։
Մի անգամ պատուհանի մոտի հիվանդը սկսում է ուժեղ հազալ ու խեղդվել։ Նա փորձում է կոճակը սեղմել, որպեսզի կանչի բուժքրոջը, սակայն, չի կարողանում։ Դռան մոտի պառկած հարևանը լուռ հետևում է նրան, սակայն, ոչինչ չի անում…
Որոշ ժամանակ անց պատուհանի մոտ պառկած հիվանդի անկողինը դատարկ էր։ դռան մոտի հիվանդը խնդրում է, որպեսզի իրեն տեղափոխեն պատուհանի մոտ; Բուժքույրն օգնում է նրան տեղափոխվել։ Եվ առաջին բանը, որ անում է հիվանդը, դուրս նայելն է լինում։ Սակայն, նա պատուհանից այն կողմ տեսնում է ինչ-որ շենքի պատ միայն։
-Ո՞վ է այստեղ պատ շարել, ինձանից առաջվա հիվանդ ասում էր, որ այստեղից գետ է տեսնում, մարդկանց, երկինքն ու արևը…
Բուժքույրը տխուր ժպտում է․
-Նա ընդհանրապես չէր կարող ոչինչ տեսնել։ Նա կույր էր։
– Բայց ինչու՞ է այդ ամենը ինձ պատմել։
– Երևի ցանկացել է Ձեզ մի փոքր երջանկացնել։
Գրառում՝ Արման Գալստյան