Ճանապահով մի ճամփորդ էր գնում: Նա շալակած բեռ էր կրում: Այնքան երկար էր գնում, որ արդեն մոռացել էր, թե որտեղից է սկսել իր ուղին և դեպի ուր է գնում: Նա մոռացել էր, թե որտեղից է բերել այդ բեռը: Նաև չգիտեր, թե այն իր ինչին է պետք: Պարզապես ճանապարհի ընթացքում սովորել էր իր բեռանը և այն հարազատ էր համարում:
Բեռը ծանր էր, և ճամփորդը շարունակ մտածում էր. «Ժամանակը կգա, և ես ցած կնետեմ այն: Այդ ժամանակ կուղղեմ հոգնած մեջքս և կկարողանամ շարունակել գնալ որպես ազատ մարդ»: Բայց ժամանակը անցնում էր, իսկ ճամփորդը կրում ու կրում էր այդ ծանրությունը:
Հիմա նա միայն այն մասին էր մտածում, որ հանկարծ չսայթաքի, ցեխի մեջ չխրվի, ոտքը քարին չառնի. չէ որ բեռան հետ ընկնելը վտանգավոր էր: Ամեն անգամ, երբ նրա վիճակն անտանելի էր դառնում, և չէր կարողանում առաջ գնալ, պատրաստ էր լինում ցած գցել բեռը, բայց ամեն անգամ կասկածները բզկտում էին նրան. բեռան հետ նա պաշտպանված էր զգում իրեն:
Մի անգամ ուժերը գրեթե լիովին լքեցին, և նա որոշեց իրականացնել իր երազանքը: Նա բեռը ցած նետեց, և թեթևանալու փոխարեն սարսափի ճիչ դուրս եկավ նրա կրծքից. քանի դեռ նա համբերում էր, այդ ընթացքում վերածվել էր սապատավորի:
Գրառումը Սմբատ սարկավագ Խանվելյանի