«ԵՍ ԵՄ ճԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ», – ԱՍԱՑ ՄԵՐ ՏԵՐԸ:
«Ո՞վ է այն կենդանին, որը առավոտները քայլում է չորս, կեսօրները՝ երկու և երեկոները՝ երեք ոտքով»: Հարց է:
Այդ կենդանին մարդն է: Ինչպե՞ս:
ա. Առավոտյան, երբ մանուկ է, քայլում է ձեռքերի և ոտքերի վրա.
բ. Կեսօրին, այսինքն՝ պատանեկության, երիտասարդության և հասուն տարիքին՝ քայլում է երկու ոտքերի վրա.
գ. Իսկ երեկոյան, այսինքն՝ ծերության, կարիքը ունի ձեռնափայտի՝ քայլելու համար:
Բոլորս էլ իբրև մարդիկ պիտի անցնենք այս փուլերից՝ մանկություն, պատանեկություն, երիտասարդություն և ծերություն: Այս ամենից ուզենք կամ չուզենք պիտի անցնենք: Սակայն կարևորը այն է, թե ինչպե՞ս պիտի անցնենք, ի՞նչ ճանապարհով և ի՞նչ ձևով: Գլխավորը սա է: Ճանապարհները տարբեր են, ոմանք գնում են սխալ ճանապարհով՝ թմրամոլություն, հարբեցողություն, մարդասպանություն, գողություն և այլն, որը տանում է դեպի կործանում՝ բանտ, սպանություն և կամ ինքնասպանություն. ոմանք՝ արվեստի և արհեստի ճանապարհներով, որոնք օգտակար են հասարակության համար,՝ իսկ ոմանք էլ՝ Աստծու ճանապարհով, որը տանում է ԴԵՊԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ: «ԵՍ ԵՄ ճԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ», – ասաց մեր Տերը: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՆ Է, ԹԵ Ո՞Ր ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՊԻՏԻ ԳՆԱՆՔ՝ ՄԱՆԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈ՞ՒՆ ԿԱՄ ԾԵՐՈՒԹՅՈ՞ՒՆ: ՄԻԱՅՆ ՊԻՏԻ ՀԻՇԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՊԻՏԻ ՏԱՆՔ ԱՄԵՆԱԶՈՐ ԱՍՏԾՈՒՆ ՄԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ԽՏՐՈՒԹՅԱՆ:
Երբ Հիսուսի Երկրորդ Գալուստը տեղի ունենա, գերեզմանները պիտի բացվեն և բոլոր մեռելները հարություն պիտի առնեն; «…Եվ նրան իշխանությունը տվեց դատաստան անելու, քանի որ մարդու Որդի է. և դրա վրա ինչո՞ւ եք զարմանում, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը և դուրս կգան, ովքեր բարի գործեր են արել՝ ԿՅԱՆՔԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԻՍԿ ՈՎՔԵՐ ՉԱՐ ԳՈՐԾԵՐ ԵՆ ԱՐԵԼ՝ ԴԱՏԱՍՏԱՆԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» (Հովհ• 5:27-29):
Չարերն էլ հարություն պիտի առնեն, բայց ի տարբերություն բարիների, նրանք դատաստանի պիտի ենթարկվեն: