7 օր կյանքի ու մահվան համար պայքարած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը իր երկրային կյանքի վերջին օրերին, դեպքից անմիջապես հետո մկրտվել է:
«Գոնե լավ է՝ մկրտեցինք երախային, և հիմա ուզում ենք մխթարված լինել, որ երկնքում մի հրեշտակ ավելացավ»,- Tert.am –ին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազան Աջապահյանը:
Հիշեցնենք, որ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել այդպես էլ չհաջողվեց:
Ի պատասխան հարցի, թե ինչպես կընդունվի այս մահը Գյումրիում, սրբազանն ասաց.« Ի՞նչ տրամադրությամբ պետք է ընդունի Գյումրին վեց ամսական երեխայի մահը: Ի՞նչ եք ենթադրում…»:
Աղբյուր՝ tert.am