Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Payqar gnostikutyan dem
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Քրիստոնեական եկեղեցու պայքարը Գնոստիկների դեմ
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեական եկեղեցու պայքարը Գնոստիկների դեմ

Published: 22 Օգոստոսի, 2013
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Քրիստոնէական եկեղեցին չէր կարող համաձայնել գնոստիկականութեան հետ, ուստի պէտք է աշխատէր վերացնել եկեղեցու միջից այդ հերձուածը: Առաջին անգամ պայքարն սկսուեց Հռովմում, ուր գնոստիկեանների ամենանշանաւոր գլուխները՝ Վալենտինն ու Մարկիոնը իբրև եկամուտներ դուրս քշուեցին: Սակայն այն ինչ որ Հռովմում շուտով կատարուեց, չեղաւ նաև բոլոր քրիստոնէական աշխարհում: Ընդհակառակը Գնոստիկեան եկեղեցիները իրենց գոյութիւնը երկար ժամանակ, առաւելապէս արևելքում, պահպանել կարողացան. մանաւանդ Մարկիոնական եկեղեցիները, որոնք քրիստոնէական եկեղեցու նման կազմակերպութիւն ունէին և կառավարւում էին եպիսկոպոսներով, երէցներով և սարկաւագներով: Գնոստիկեանների վերջին մնացորդները սերտ յարաբերութեան մէջ են մտնում Մանիքեցիների հետ և հիմք են դառնում Է. դարու Պաւղիկեան շարժման:
Գնոստիկեանները սակայն մեծ մասամբ որոշ չափով սկսում են հետզհետէ մօտենալ եկեղեցու աշխարհայեացքին: Շատ նպաստում են գնոստիկականութեան այս ձևով եկեղեցականանալուն մի քանի անձնաւորութիւններ և ուղղութիւններ. ուղղութիւններից ամենից նշանաւորներն են՝ Դոկետները կամ Երևութականներն ու Էնկրատիտները կամ Ողջախոհները: Վերջին ուղղութեան հիմնադիր կարելի է համարել Ասորեստանում ծնուած Տատիանոսին, որը սկզբունքով մերժում էր ամուսնութիւն, մսակերութիւն և գինի խմելը: 172-ին բաժանուեց նա եկեղեցուց Հռովմում, և վերադարձաւ Ասորիք և այստեղ շնորհիւ իւր Դիատեսսարոնի (euaggelion dia tessarwn=Աւետարան ըստ չորից) մեծ դիրք ու հեղինակութիւն ձեռք բերեց, որ երկար դարեր տևեց: Նրա յիշեալ աւետարանը կազմուած էր մեր այժմեան 4 աւետարաններից հետևեալ ձևով. սկսւում էր Յովհաննու նախաբանով, բայց բաց էր թողուած Մատթէոսի և Ղուկասի ծննդաբանութիւնները և այն բոլոր կտորները, որոնց մէջ աշխատած է ապացուցանել, թէ Յիսուս Դաւթի սերնդից էր: Այս աւետարանը մինչև Դ. դար ասորական եկեղեցու մէջ գործածական և սիրուած էր. Եփրեմը գրեց նրա մեկնութիւնը և այդ մեկնութեան Հայերէն մնացած թարգմանութիւնից կարելի է գաղափար կազմել այդ գործի մասին: Բ. նշանաւոր անձնաւորութիւնը 154թ. Եդեսսիայում ծնուած Բարդայծանն է կամ Բարդէզանէսը, Աբգար IX. Բար Մանուի բարեկամը և նրան քրիստոնեայ դարձնողը: Եդեսսիայի կործանումից յետոյ (216) քարոզել է նա Հայաստանում, բայց առանց յաջողութեան, և ապա քաշուել Անի ամրոցը Կարսի մօտ: Յայտնի չէ թէ ինչ հիմունքներով Հիպպոլիտը այս իւր ժամանակակից անձնաւորութեան հայ է համարում. իբրև Հայաստանում քարոզող աւետարանչի՞, թէ որովհետև յիրաւի նա ծագմամբ հայ էր: Վերջինը հաւանական է, մանաւանդ որ Միքայէլ Ասորու տուած տեղեկութեան համաձայն (Ասորերէն բնագիր ed. Chabot. էջ 110) Բարդէզանէսի ծնողները փախուստ են տուել, անշուշտ Պարթևների ձեռքից, և եկել Եդեսսա: Բար-Դայծան է կոչուել նա, որովհետև Դայծան գետն անցնելու ժամանակ է ծնուել, այդ տեղեկութեան համաձայն: Ինչ որ է, 68 տարեկան հասակում մեռաւ Բարդայծանը, թողնելով մի մեծ դպրոց: Շնորհիւ իւր երգերի (150 սաղմոսներ) նա դարձաւ ասորական եկեղեցական երգեցողութեան հայրը: Սրան հետևողները իրենք ամենևին չէին կասկածում իրենց ուղղափառութեան վրայ և միայն հետզհետէ նրա դպրոցը հերձուածողական դարձաւ: Եփրեմի ժամանակ նոքա դեռ մեծ բազմութիւն էին Եդեսսիայում, բայց առանց իրենց հերձուածող լինելու մասին ամենևին գաղափար ունենալու: Եփրեմը փորձեց նրանց դէմ կռուել իւր սեպհական ուղղափառ երգերով, որովհետև նրա ասելով Բարդէզանէսը իւր երգերի քաղցրութեամբ էր քաղաքի բոլոր նշանաւոր դասը իւր կողմն անցկացրել: Սակայն Բարդէզանի հետևողները դեռ Րաբուլասի ժամանակ, Ե. դարում, կային և ըստ աւանդութեան տարածուել էին յետագայում Արևելքում՝ մինչև Չինաստանի սահմանները:
Կամաց կամաց հայեցողութիւնը թուլանում է գնոստիկականութեան մէջ և գործնական բարոյական խրատները սկսւում են մեծ տեղ բռնել, որովհետև հայեցողութիւնը միայն ընտրեալներին էր մատչելի. գնոստիկականութիւնը հետզհետէ մի ժողովրդական տրամադրութիւն է դառնում, որը իւր յատուկ գրականութիւնն է ստեղծում: Այդ գրականութեան մնացորդները միայն հասել են մեզ. բոլորովին անճանաչելի են այժմ մեզ համար Անդրէասի, Բառնաբասի, Բարդուղիմէոսի, Մաթիասի, Փիլիպպոսի անուամբ եղած աւետարանները, որոշ պատկեր չի տալիս նաև Եգիպտացւոց աւետարանը, որից մնացորդներ կան: Ամենից որոշն է համեմատաբար Պետրոսի աւետարանը, որ երևութականներն էին գործ ածում: Սա այնքան մօտ է եղել մեր աւետարաններին, որ Անտիոքի եպիսկոպոս Սերապիոնը սկզբում միամիտ կերպով թոյլ է տուել կարդալու այն, և միայն մանրազննին հետազօտութիւնից յետոյ է նկատել նրա հերձուածողական լինելը: Առաքեալների մասին ևս սկսուել է մի լայնածաւալ րոմանաձև գրականութիւն, որից նոյնպէս շատ չնչին բան է հասել մեզ: Այս գնոստիկեան գրականութիւնը կարելի էր անվնաս դարձնել միայն նրանով, որ եկեղեցին ընդունէր այն, բայց ձևափոխէր ըստ իւր հասկացողութեան: Եկեղեցին կատարեց այդ գործը. գնոստիկեան «Գործք Պետրոսի», «Գործք Պօղոսի» գրուածքները ունին իրենց կաթոլիկական ձևափոխութիւնները:
Այսպէս տեսնում ենք այս մի կէտում, որ եկեղեցին չկարողացաւ ընկճել գնոստիկականութիւնը, առանց նրա սահմանների մէջ մտնելու: Ճգնաժամը վերջացաւ ո՛չ թէ արտաքսումով, այլ հաշտութեամբ. և գնոստիկականութիւնը պատճառ դարձաւ հաստատուն եկեղեցական կազմակերպութեան յառաջ գալուն:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Sb. Bassosi Սուրբ Բասսոսի և նրա որդիներ Թեոգնեսի, Ագապի և Պիստիսի մասին
Հաջորդ նյութը Haxordutyun Ս. ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԿՈՒՄ-ՍՐԲԱԳՈՐԾՈՒՄ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Qristoneutyan jatagovutyun1
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեության ջատագովական ըմբռնումը իբրև փիլիսոփայություն

6 Սեպտեմբերի, 2013
Astvacpashtutyuny araqelakan shrjanum
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Առաքելական շրջանի Աստուածպաշտությունը եւ քրիստոնէական սովորոյթները

9 Օգոստոսի, 2013
Qristoneutyuny hromum
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեությունը Հռոմում. առաքելական շրջան

10 Հուլիսի, 2013
Simyon mog
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Սիմեոն մոգ. բոլոր հերետիկոսությունների սկզբնապատճառ

15 Հուլիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?