Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
S. Markos episkopos
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Ս. Մարկոս եպիսկոպոս, Ս. Պիոն քահանա, Ս. Կյուրեղ և Բենիամին սարկավագներ, Ս. վկաներ Աբդլմսեհ, Որմզդան և Սայեն
Վարք սրբոց

Ս. Մարկոս եպիսկոպոս, Ս. Պիոն քահանա, Ս. Կյուրեղ և Բենիամին սարկավագներ, Ս. վկաներ Աբդլմսեհ, Որմզդան և Սայեն

Published: 25 Հոկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սիրիայի Արեթուս քաղաքի Եպիսկոպոս Ս. Մարկոսը (Դ դ.) Կոստանդիանոս Մեծի իշխանության տարիներին ավերել է մի քանի հեթանոսական մեհյաններ: Հուլիանոս Ուրացողը պահանջել է նրանից վերականգնել մեհյանները, բայց նա ոչ միայն չի համաձայնվել, այլև այլ քրիստոնյաների չի թույլատրել դրա համար գումար տրամադրել: Հրաժարվելու համար ենթարկվել է բազում տանջանքների, աքսորվել է և այնտեղ էլ վախճանվել:
Ս. Պիոն Քահանան († 250) Քրիստոսին դավանելու համար բանտարկվել է: Նրա հոտի անդամներից շատերը այցելում էին
նրան: Նա հուսադրում էր նրանց, որ չանհանգստանան իրենց փրկության համար: Զանազան տանջանքների ենթարկվելով
նահատակվել է:
Ս. Կյուրեղ Սարկավագը († 362) Լիբանանի Հելիոպոլիս քաղաքից էր: Հուլիանոս Ուրացող կայսեր առաջ ամբաստանվելով, թե Կոստանդիանոս կայսեր օրոք մի քանի կռատներ է կործանել, 362 թ. բազում տանջանքների ենթարկվելով նահատակվել է:
Ս. Բենիամին Սարկավագը († 418) նահատակվել է Պարսկաստանում Հազկերտ Ա-ի ժամանակ: Ավետարանի քարոզության համար երկու տարի բանտարկվում է: Բյուզանդիայի Թեոդոս Բ կայսրը բարեխոսում է նրա ազատության համար:
Հազկերտը համաձայնվում է` պայմանով, որ սարկավագը դադարեցնի իր քարոզչական գործունեությունը: Բենիամինը հրաժարվում է` ասելով, որ չի կարելի Աստծո շնորհը թաքցնել մարդկանցից:
Ս. Աբդլմսեհը (Դ դ.) նահատակվել է Պարսկաստանի Շիդար քաղաքում: Ազգությամբ հրեա էր` Ասեր անունով: Մկրտվել է հովիվների կողմից, որոնց հետ արածեցնում էր հոտը` ստանալով Աբդլմսեհ անունը, որ նշանակում է Մեսիայի ծառա: Համոզվելով, որ որդին անդրդվելի է իր նոր հավատքի մեջ, հայրը` Ղևին, սպանում նրան:
Ս. Որմզդանը (Ե դ.) նահատակվել է Պարսկաստանում, Հազկերտ Ա թագավորի օրոք: Եղել է պալատական ազնվական: Մերժելով ուրանալ քրիստոնեությունը` զրկվել է ժառանգությունից և նշանակվել պալատական ուղտապան: Որոշ ժամանակ անց Հազկերտը Որմզդանին ուղարկում է շքեղաշուք զգեստներ և խոստանում վերականգնել նախկին դիրքը` Քրիստոսին մերժելու պայմանով: Սակայն Որմզդանը հաստատուն է մնում իր հավատքի մեջ` ասելով. ՙԱնհամեմատ ավելի թանկ ժառանգություն է սպասում ինձ երկնքում՚:
Ս. Սայենը († 418) Հազկերտ Ա-ի օրոք քրիստոնյա դարձած պարսիկ բարձրաստիճան պաշտոնյա էր: Նրան ստիպել են վերադառնալ զրադաշտական կրոնին, սակայն նա կտրականապես մերժել է: Հազկերտ Ա-ը հրամայում է պատվազուրկ անել նրան` ունեցվածքը և կնոջը հանձնել նրա ամենանվաստ ծառային, իսկ Սայինին, որպես առավել նվաստացում, նույն ծառայի մոտ նշանակել սպասավոր: Սայինն անտրտունջ կրում է այդ բոլոր նվաստացումները` հիշելով իր Տիրոջը, որ իր ծառայից ապտակ էր ստացել:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Sahak Partev Ս. Սահակ Պարթև Հայրապետ
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Հոկտեմբերի 26 Շբ. Սրբոց երկոտասանից վարդապետացն՝ Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Merkioros
Վարք սրբոց

Քրիստոսի սուրբ և ճգնազգյաց վկա Մեռկուրիոսի մասին

15 Հոկտեմբերի, 2013
Marianos
Վարք սրբոց

Մարիանոս եպարքոսի մասին, թե ինչպես Դեմետրիոս վկայի սքանչելիքով բուժվեց անդամալուծությունից

15 Սեպտեմբերի, 2013
teodoros
Վարք սրբոց

Սուրբ Թեոդորոս զորավարի մասին

28 Սեպտեմբերի, 2013
Bardisho
Վարք սրբոց

Երանելի Բարդիշո եպիսկոպոսի մասին

26 Օգոստոսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?