Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Spang Bob
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Սպունգ Բոբ «Губка Боб или Спанч Боб» մուլտսերիալը քարոզում է հոմոսեքսուալություն
Քրիստոնեական

Սպունգ Բոբ «Губка Боб или Спанч Боб» մուլտսերիալը քարոզում է հոմոսեքսուալություն

Published: 11 Դեկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հարցրե՛ք Ձեր երեխային, թե ով է իր ամենասիրելի հերոսը: Զարմանալի չի հնչի, եթե նա պատասխանի, որ դա Բոբ անունով սպունգն է (Սպանչ Բոբը): Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահայտնի մուլտսերիալներից մեկը ողողել է ողջ աշխարհը. չէ՞ որ ինչպես մուլտսերիալի երաժշտության մեջ է հնչում Սպանչ Բոբը «մշտապես և ամենուրեք հաղթնակող է»: Այս չափազանց գունեղ սերիալը պատմում է ծովափնյա Բիկինի Բոտտոմ քաղաքում ապրող ծովային Բոբ «Քառակուսի Շալվար» անունով սպունգի և իր ընկերների արկածների մասին: Բոբ սպունգի լավագույն ընկերը վարդագույն ծովային աստղն է՝ Պատրիկ անունով, որի մտավոր ունակությունները շատ սահմանափակ են: Պատրիկ աստղի ամենահայտնի մեջբերումը սարսափելի ու տարակուսելի պատմությունն է աքցանի մասին, որը հնչում է հետևյալ կերպ. «Ես կպատմեմ քեզ մի պատմություն: Այն կոչվում է «Տգեղ աքցանը»: Ժուկով- ժամանակով ապրում էր մի տգեղ աքցան: Նա այնքան տգեղ էր, որ իր արտաքինով սպանում էր բոլորին: Վերջ»:

Պարզամտությունը

Սերիալը զարմացնում է իր այնպիսի պարզամիտ կատակներով, որոնցից է, օրինակ, թակեցին իրար գլուխ գլխի, պաղպաղակը նետեցին ապակու վրա, կամ՝ Սպունգն ու իր ընկերը տաս անգամ չկարողացան խցկվել ավտոբուսի մեջ, որովհետև մեկ հերթի մեջ Սպունգը քնեց, մեկ կոնֆետն էր մտցրել իր ականջի մեջ, մեկ էլ լապտերն էր կուլ տվել: Այդ իսկ պատճառով էլ, մի՛ զարմացեք, եթե մուլտսերիալը դիտելուց հետո Ձեր փոքրիկի մտքով կանցնի կոնֆետը մտցնել ականջի մեջ: Իսկ դա, համաձայնեք, որ շատ վտանգավոր է:

Հոգեբան-խորհրդատու Օլգա Ստաշուկը կարծում է, որ այս մուլտֆիլմը շատ պարզամիտ է, և մատնանշում, որ աուտիզմով տառապողների աշխարհը շատ ավելի հարուստ ու տրամաբանական է, քան Սպունգ Բոբի աշխարհը: Իսկ եթե ծնողների գլխավոր նպատակը հանդիսանում է երեխային հիմարեցնելը, ապա «Սպունգ Բոբը» դրա լավագույն օգնականն է:

Ի դեպ, ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգում մի այսպիսի գիտափորձ են կատարել՝ նախադպրոցականների խմբում ցուցադրել են այս մուլտֆիլմի մի քանի սերիա, իսկ հետո ստուգել նրանց կենտրոնացումը, ագրեսիվությունը, գերակտիվությունը: Պարզվել է, որ վերոնշյալ մուլտֆիլմից հետո երեխաների ցուցանիշները բավականին ընկել են:

Սպունգ Բոբը համասեռամոլ է

Ամերիկայի քրիստոնյաները (Ընտանեկան հարցերով խորհուրդը) մեղադրել են Բոբ «Քառակուսի Շալվար» Սպունգին համասեռամոլություն քարոզելու մեջ: Փորձենք պարզենք՝ արդյոք դա համապատասխանում է իրականությանը: Նախ հարկավոր է նշել, որ Բոբ Սպունգն ապրում է «տղամարդկանց աշխարհում», որտեղ կանայք տեղ չունեն,

Spang spob

կամ կանայք ներկայացված են հնարավորինս տգեղ ու բացասական կերպարների տեսքով: Նա գրեթե ողջ ժամանակն անցկացնում է ընկերոջ՝ վարդագույն ծովային աստղ Պատրիկի հետ,

Spang bob (2)

միշտ ներքնազգեստով է: The Wall Street Journal-ի պնդմամբ Սպանչ Բոբը կարող է իրականում հոմոսեքսուալ լինել, քանզի սպունգն ու իր ծովային ընկերը գրեթե միշտ ձեռք ձեռքի բռնած են ու ակնհայտորեն համակրում են միմյանց: Բացի այդ, ամերիկյան հրատարակչությունները ներկայացնում են այնպիսի տվյալներ, համաձայն որի՝ բոլոր խաղալիքները կամ այլ ատրիբուտներ, որոնք ստեղծված են Սպանչ Բոբի ու Պատրիկի կերպարանքով, մեծ պահանջարկ են վայելում բազմամշակութային արժեքները կրողների շրջանակում:

-Այո՛, դա իսկապես այդպես է, Սպունգ Բոբը մեծ հետաքրքրություն է ներկայացնում համասեռամոլների մոտ: Նույնիսկ այն մարդիկ, որոնք 30 անց են, դրանք շատ զվարճալի են համարում ու մեծ հաճույքով գնում մուլտֆիլմի կերպարներով բազմաթիվ իրեր,- պատմում է Սան Ֆրանսիսկոյի հուշանվերների խանութի մենեջեր Ռեյմոնդ Ռիդերինգը: Բացի այդ, մուլտֆիլմը դիտած մարդկանց մի խումբ այն կարծիքին է, որ մուլտֆիլմում առկա են որոշ դրվագներ, որոնք ակնարկում են հերոսների համասեռամոլ լինելը: Օրինակ, երբ Պատրիկն ու Սպունգ Բոբը որդեգրում են մի փոքրիկ ոստրե և միասին խնամում փոքրիկին: Ընդ որում, Սպունգ Բոբը հանդես է գալիս որպես «մայր», իսկ Պատրիկը՝ «հայր»:
Մեկ այլ կերպար՝ Սկվիդվարդը, Սպունգ Բոբի հարևանը, աշխատում է վերջինիս հետ միասին մի ճաշարանում: Հոմոսեքսուալին բնորոշ առանձնահատկություններով նա նույնիսկ գերազանցում է գլխավոր հերոսին: Օրինակ, լոգանք է ընդունում մի ծիծաղելի գլխարկ գլխին, հետաքրքրված է կոսմետիկայով (հաճախ դեմքի մաշկի համար առաջարկվող դիմակներ է դնում), շրջապատում է իրեն կենցաղում կանացի իրերով…

Ընդհանրացնելով վերը նշվածը՝ եզրահանգում ենք, որ Սպունգ Բոբը խաբուսիկ մի հրապուրիչ կերպար է համասեռամոլ ենթամշակույթի:

Խորհուրդ ծնողներին

Այսօր աշխարհում Սպունգ Բոբը հակված է ամենասիրելի հերոսներից մեկը դառնալուն: Նրա պատկերը կարելի է տեսնել կոնֆետների, բլոկնոտների, մատիտների, գնդակների, մայկաների վրա՝ լրացնելով ոչ միայն պատվավոր տեղ սուպերմարկետների դարակներում, այլ մուլտը դիտողների սրտերում: Այդ պատճառով էլ առանց որևիցե կասկածի դիմեք խանութների տերերին կամ նկատողություն արեք բոլոր այն մարդկանց, ովքեր կվաճառեն այդպիսի իրեր և տարածեք այս ճշմարիտ ինֆորմացիան՝ նման տիպի արտադրանքը կասեցնելու համար, որը պիտի արգելվի վաճառվել. չէ՞ որ այս ամենի ետևում թաքնված է բարոյալքումն ու երեխաների հոգեկան խանգարումը:

Աղբյուր` ter-hambardzum.net , թարգմանեց՝ Սաթենիկ Ղազարյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Դեկտեմբերի 11 Դշ. Պահք
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Դեկտեմբերի 12 Եշ. Պահք: Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Astco sery
Քրիստոնեական

ԱՍՏԾՈ ՍԵՌԸ

22 Հունվարի, 2016
Mayr Ator 1
Քրիստոնեական

Թեստ. որքա՞ն լավ գիտեք Աստվածաշունչը (մաս 3)

23 Նոյեմբերի, 2018
mexqeri
Քրիստոնեական

Մեղքերի խոստովանության մասին

9 Դեկտեմբերի, 2016
Hogegalust 253
Քրիստոնեական

Մի քանի վկայություններ Սուրբ Հոգու մասին

31 Մայիսի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?