Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Simyon mog
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Սիմեոն մոգ. բոլոր հերետիկոսությունների սկզբնապատճառ
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Սիմեոն մոգ. բոլոր հերետիկոսությունների սկզբնապատճառ

Published: 15 Հուլիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սիմէօն մոգը Սամարիայից, հնագոյն աղբիւրների համաձայն բոլոր հերետիկոսութիւնների սկզբնապատճառն է: Արդէն Գործք Առաքելոց Ը. գլխի մէջ յայտնի է նա իբրև մի մարդ, որ շնորհիւ իւր կախարդութիւնների մեծ թուով հետևորդներ է ունեցել հայրենակիցների մէջ, և անուանուել է նոցանից Աստուծոյ մեծ զօրութիւն: Ամենայն հաւանականութեամբ նա մեծ դեր է կատարել: Այդ երևում է հէնց Սամարիացի Յուստինոս փիլիսոփայի վկայութիւնից, որի համաձայն Սամարացիների մեծ մասը Սիմէօն մոգին պաշտել են իբրև բարձրագոյն Աստուծոյ, իսկ նորա ուղեկից Հեղինէին, իբրև Աստուծոյ առաջին (տիեզերաստեղծ) միտք: Ուրիշ խօսքով Սիմէօնը և Հեղինէն մարմնացումն են մի արական և մի իգական աստուածային սկզբունքի, համաձայն ասորական և փիւնիկական առասպելաբանութեանը:
Բ. դարու ընթացքում Սիմէօնեանների վարդապետութիւնը խառնուեց քրիստոնէական գաղափարների հետ և ստացաւ ուրիշ բնաւորութիւն: Այդ մասին տեղեկացնում է մեզ Իրենիոսը: Սիմէօնը բարձրագոյն զօրութիւնն է, այսինքն ամեն բանից վեր` Հայրը, որ իրեն կոչել է տալիս մարդկանցից ամեն տեսակ անուններով: Իսկ Հեղինէն ամեն բանի մայրն է և նրա միջոցով է ստեղծել Սիմէօնը հրեշտակներին ու հրեշտակապետներին. իսկ վերջիններիս միջոցով ամբողջ աշխարհը: Աւելի երկրորդական նշանակութիւն ունին Կերինթոսը, որ աւանդաբար Յովհաննէս առաքեալի հետ մի հանդիպումն պիտի ունեցած լինի Եփեսոսի բաղնիքներից մէկում, և Նիկողայոսը:
Բայց այս հերետիկոսները դեռ ևս միայն գնոստիկականութեան սկիզբն են կազմում և այնքան էլ վտանգաւոր չէին. որովհետև նոցա ուսմունքը միայն տեղական բնաւորութիւն ունէր: Նոքա հանդէս էին եկել դեռ ևս միայն հրէայ քրիստոնեաների մէջ և ապա Ասորիքի և Բաբելոնի Սեմական ազգաբնակութիւնների մէջ: Նշանաւոր և իսկապէս վտանգաւոր դարձաւ գնոստիկականութիւնը այն ժամանակուանից, երբ պրօպագանդայի շնորհիւ շարժումն սկսուեց տարածուել նաև հռովմէական պետութեան քրիստոնէական ամենամեծ համայնքների մէջ: Մանաւանդ որ շատ հեշտ էր գնոստիկեանների համար համոզել քրիստոնեայ տգէտ ամբոխին, որ նոքա միայն այն պատճառով են դիմադրութիւն ցոյց տալիս գնոստիքականութեան, որովհետև դեռ կատարեալ «հոգեւորներ» չեն: Այս շրջանից է սկսուում նաև եկեղեցու կռիւը գնոստիքականութեան դէմ, և հարկ է համարւում արտաքսել գնոստիկեաններին եկեղեցական հաղորդակցութիւնից և նոցա առաջ պատնէշ կառուցանել:
Գնոստիկականութիւնն այն ժամանակ սկսեց շատ վտանգաւոր դառնալ քրիստոնէութեան համար, երբ հելլենական գաղափարները մուտք գործեցին նորա մէջ: Այս հելլէնական գնոստիքականութեան ներկայացուցիչներն են` Կարպոկրատէսը, Սատուրնինոսը և նոցանից ամենանշանաւորները` Բազիլիդէսն ու Վալենտինը:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Apros Սուրբ Ափրասի մասին
Հաջորդ նյութը Astvacashunch Հուլիսի 16 Գշ. Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Qristoneakan halacanqner
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեական առաջին մեծ հալածանքներ

15 Սեպտեմբերի, 2013
Qristoneakan hamaynqner
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեական համայնքների ներքին դրությունը առաքելական շրջանում

6 Օգոստոսի, 2013
Nikiayi
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Նիկիայի 325թ.Ա Տիեզերական ժողով

5 Սեպտեմբերի, 2014
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ապողինարիզմ

24 Մայիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?