Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Pandemia
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Պանդեմիա
Քրիստոնեական

Պանդեմիա

Published: 30 Հունվարի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ամբարիշտների բազմածին զավակները պիտանի չեն լինի, փտած շիվերը խոր արմատներ չեն տա, եւ հաստատուն չի լինի խախուտ հիմքը: (Իմ.Սող.4:3)
Ոմանք իրենց սուրբ պարտականությունը համարեցին դարերի ընթացքում միջակ մարդկանց բուծումը եւ նրանցով աշխարհի մակաբուծումը, այն հասցնելով գաղջ ու գոլ մի վիճակի, որը միայն ինքնաբուխ զզվանք է հարուցում: Քանզի իր աստվածազարմ էությանը ինքնաժխտման հետ դավաճանած մարդու ապօրինի զավակները` «ազատամիտ գաղափարները», երկար ժամանակ որբ չմնացին, այլ որդեգրվեցին շատերի կողմից, աճեցին, ուռճացան ու բազմացան: Սակայն իմաստունն ասում է.«Ապօրինի անկողնուց ծնված որդիները դատաքննության ժամանակ իրենց ծնողների անբարոյականության վկաներն են լինելու» (Իմ.Սող.4:6):
Որպեսզի միջակ մարդկանց ներկայացնեն որպես հեղինակություն, նախ պետք է տխմարությունը ներկայացնեն որպես իմաստություն, ինչն էլ հենց այսօր անում են եւ անում են հաջողությամբ: Այսօր աշխարհը` այդ հսկայական աղբակույտը, ունի բավականին ներկայանալի ու գայթակղիչ փաթեթավորում : Նրան տեսքի բերելու համար դարեր ի վեր շատերն են չարչարվել, քանզի նախկին նողկալի գարշահոտությունը արդեն քչերին էր հրապուրում: Չարը հասկացավ, որ իր տխեղծ դեմքը ամենքին չէ, որ հաճելի է ու ցանկալի: Նա Աստծուն շատ ավելի վաղուց ու շատ ավելի լավ է ճանաչում, քան ցանկացած մարդ. հենց այդ փաստը նրան մեծ ծառայություն է մատուցում իր սուտը մարդկանց համար ավելի ընդունելի դարձնելու եւ ավելի հաճելի ներկայացնելու հարցում, որովհետեւ նա Աստծուն կարող է ներկայացնել իր խելքին փչած ձեւով ու եղանակով, եւ ոչ ոք ոչինչ չի էլ կասկածի:
Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ, ներքաշված են իրենց սեփական կամքով եւ բռնված հենց իրենց ցանկությունների ուռկանով, սակայն իրենց կամքով ու իրենց ցանկությամբ նրանց դժվար թե հաջողվի այնտեղից անկորուստ դուրս պրծնել. «Նրա՝ Անօրենի գալուստը Սատանայի ներգործութ- յամբ է, ամենայն զորությամբ, նշաններով, խաբեբայական զորավոր գործերով եւ անիրավության բոլոր պատրանքներով կորստյան մատնվածների վրա. եւ այդ ամենը այն բանի փոխարեն, որ չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն: Դրա համար էլ Աստված նրանց պիտի ուղարկի զորավոր մի մոլորություն, որ նրանք հավատան ստին եւ դատապարտվեն բոլոր նրանք, որ չհավատացին ճշմարտությանը եւ հաճույք գտան անօրենության մեջ (Բ Թես.2: 9-11):
Մարդիկ անսահման հեռացել են ոչ միայն աստվածային ճըշմարտություններից, այլեւ անգամ իրենց շրջապատող իրականությունից, ավելի ճիշտ. մարդիկ, անընդհատ ստանալով կեղծ իմֆորմացիա կեղծ իրականության մասին` սկսում են իրենց շրջապատը վերափոխել այդ կեղծիքին համապատասխան, փոխել անճանաչելիության աստիճան. նրանք իրենք իրենց արդեն չեն ճանաչում: Սինթետիկ են ոչ միայն մերօրյա մարդու հագուստն ու սնունդը, այլեւ նրա զգացմունքները, զգացողությունները, խոհերը եւ նպատակները: Այսօր մարդը պատրանք է, մզձավանջ. այդ մղձավանջը յուրաքանչյուր ոք կարող է բացահայտել, եթե քաջություն ունենա նայել ճշմարտության պարզ հայելու մեջ. պարզապես բացել Սուրբ Գիրքը եւ կարդալ…չէ, բոլորովին էլ ո՛չ Հովհաննու Հայտնությունը, այլ մեզ փրկագնած Տիրոջ պատգամները, Նրա սուրբ առաքյալների մորմոքն ու մտահոգությունը, բայցեւ անխախտ հույսը, անսասան հավատն ու անսահման սերը, որ այսօր մերժված են աշխարհի կողմից: Այդ մղձավանջը նկարագրված չէ «սիրելի աշակերտի» վախճանաբանական տեսիլքներում, այլ նրա մի պարզ վկայության մեջ.«Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին»Հովհ.3;19, եւ կամ երբեմնի մաքսապետի` կեղծ բարեպաշտների մասին Տիրոջ խոսքի վկայության մեջ.«Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռու կացեք ինձանից, դուք անմենքդ, որ անօրինություն եք գործում» (Մատթ. 7:23):
Աշխարհը շատ շուտով համատարած խելացնորության ճիրաններում կհայտնվի որովհետեւ մերժում է իմաստության ու ողջախոհության Հոգին:

Լիլիթ Հովհաննիսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Հունվարի 30 Եշ. Սրբոցն Անդրիանոսի եւ կնոջ նորա Անատօլայ, Թէոդորոսի եւ Ելեւթիւրոսի վկայիցն
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Հունվարի 31 Ուր. Պահք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Miacin Vordi e1470639015727
Քրիստոնեական

ի՞նչ է Աստծո համար նշանակում` տալ Իր Միածին Որդուն

8 Օգոստոսի, 2016
Ateist
Քրիստոնեական

Ինչու՞ է մարդը, ում ստեղծել է Աստված, չի հավատում Նրան

1 Հուլիսի, 2016
Avandutyun 2
Քրիստոնեական

ՍՐԲԱԶԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

2 Մայիսի, 2017
Imastutyan voronum
Քրիստոնեական

ԻՄԱՍՏՈՒՆ ՄԱՐԴՈՒ ՊԱՏԿԵՐԸ

3 Սեպտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?