Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Pahqi jamanaky
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պահքի մասին > Պահքի ժամանակը
Պահքի մասին

Պահքի ժամանակը

Published: 28 Փետրվարի, 2015
Կարդալու տևողություն՝ 9 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Այժմ տեսնենք, թե ինչ պատճառով գարնանը նշանակվեց պահքը: Նախ՝ որովհետև սա վերազարթոնքի ժամանակն է, երբ կենդանանում է երկիրը, որ մեռած էր կարծվում: Սա նշանակում է, որ մենք՝ մեղքերում մեռածներս, ապաշխարության ու պահքի միջոցով վերստին կենդանանում ենք Քրիստոսի շնորհներով, որոնք իջնում են մեզ վրա:
Երկրորդ՝ ծաղկունքի ժամանակն է, որովհետև բույսերն ու ծառերն այս ժամանակ են կանաչում: Նույնպես և մենք այս ժամանակ ենք նորից դալարում և պարկեշտ վարքի կանաչությունը հագնում:
Երրորդ՝ սա նորոգման ժամանակն է, որովհետև երկիրը նորոգվում է բույսերով ու խոտերով, ծաղիկներով, ծառի տերևներով ու նորաբողբոջ ոստերով: Նույնպես և մենք՝ մեղքերով հնացածներս ենք նորոգվում պարկեշտ վարքով ու զարդարվում առաքինության զանազան ծաղիկներով, ինչպես առաքյալն է ասում.«Ձեր մտքի նորոգությամբ նորոգվեցեք»(Հռոմ. ԺԲ 2):
Չորրորդ՝ սա հղիության ժամանակն է, և ինչպես այս ժամանակ կենդանիները ծննդաբերում են, այդպես էլ մենք ապաշխարության ու պահքի միջոցով հղանում ենք ու ծնում մեր հոգու փրկությունը՝ ըստ այս խոսքի. «Մենք, որ Քո սիրելին ենք, Տե՜ր, Քո երկյուղից հղացանք, երկունքով բռնվեցինք, ծնեցինք ու երկրի վրա ստեղծեցինք փրկության Քո ոգին» (Եսայի ԻԶ 17-18):
Հինգերորդ՝ ժամանակն է բույն շինելու, որովհետև այս ժամանակներում թռչունները բույն են շինում ու շտապում ձագուկներ ունենալ: Նույնպես և մարդկանցից սրբերը՝ բարձրաթռիչ մտքով ու հույսով չարչարվեցին՝ երկնքում բույն և բարության ձագեր ունենալու՝ ըստ Դավթի խոսքի. «Այնտեղ երկնքի թռչունները ձագ կհանեն, և արագիլի բույնը նրանց ապաստարան կլինի» (Սաղմ. ՃԳ 17):
Վեցերորդ՝ մաքրության ու սպեղանու ժամանակն է, որովհետև այս ժամանակ է մաղձը սկսում գոյանալ, հետևաբար և այս ժամանակ է հեշտ այն մաքրել ու դուրս հանել: Նույնպես և մեր մեջ այս ժամանակ է մեղքերի ախտը սկսում գոյանալ՝ մղված աշխարհի ցանկություններից, ինչի պատճառով այժմ այն պետք է լուծարել զղջումով ու խոստովանությամբ և մեզանից իսպառ դուրս վանել:
Յոթերորդ՝ սա ժամանակն է շահի ու առևտրի. ինչպես այս ժամանակ հողի մշակներն ու ծովայիններն առևտրի են գնում, նույնպես և մենք ենք վարվում: Որովհետև ապաշխարության Քառասնորդաց պահքով արդարներն իսկապես առևտուր են անում և գնում ու շահում են Երկնքի արքայությունը:
Ութերորդ՝ ժամանակն է ճամփորդությունների և ուխտագնացությունների, որովհետև այս ժամանակ մարդիկ այցելում են եկեղեցիներ ու սրբերի շիրիմներին: Նույնպես և սրբերն այժմ մտքով երկրից երկինք են ելնում ու շտապում Դրախտ հասնել, ինչպես Դավիթն է ասում. «Երանի այն մարդուն, որի օգնությունը Քեզանից է, և որը մտքում դրեց ելնել տրտմության հովտից այն վայրը, ուր ուխտ արեց» (Սաղմ. ՁԳ 6-7):
Իններորդ՝ սա ժամանակն է քաղհան անելու և ծառերն էտելու, այսինքն՝ այգիների ու ծառերի ավելորդը հատելու: Նույնպես և մենք պետք է մեր ավելորդ սովորությունները հատենք և ողորմությամբ մեր ունեցվածքն աղքատներին բաշխենք, ինչպես ասվում է. «Ծաղիկները երևացին մեր երկրում, էտելու ժամանակը հասավ» (Երգ Բ 12):
Տասներորդ՝ սա ժամանակն է լալու և արտասվելու, որովհետև այս ժամանակ էտված այգիներն արտասուք են թափում: Ժամանակն է նաև մեր արտասուքի, որովհետև ապաշխարության ժամանակ պետք է զղջման արցունքներ թափել որպես արտասվող այգի, ինչպես Դավիթն է ասում. «Ամեն գիշեր հեծեծանքով լվացի մահիճն իմ, և իմ արտասուքով անկողինս թրջեցի» (Սաղմ. Զ 7):
Ժամանակն է սերմեր ցանելու և ոստեր պատվաստելու: Իսկապես Քառասնորդաց պահքը ժամանակն է քարոզության ու Կենաց Խոսքի սերմերը ցանելու և բարի, շիտակ խորհուրդներ մարդկանց սրտում պատվաստելու, որովհետև միայն այսպես կարող ենք բարի գործերի պտուղներ բերել, ինչպես Հակոբոսն է ասում. «Դեն գցելով ամենայն աղտեղություն ու չարիքի ավելցուկ՝ հեզությամբ ընդունեցեք ձեր մեջ սերմացած խոսքը, որը կարող է փրկել ձեր հոգիները» (Հակոբ Ա 21):
Ժամանակն է ցողի և անձրևների, որովհետև այս ժամանակ ելնում են տարափաբեր աստղերը և ոռոգում երկիրն անձրևներով: Ժամանակն է պատգամների ու քարոզության ցողը սիրով ընդունելու մեր սրտի մեջ ու քաղցրապես ոռոգվելու: Ժամանակն է աստղերի անձրևներով, այսինքն՝ սրբերի օրինակով հողը, այսինքն՝ մեզ, մեր խղճմտանքով ոռոգելու՝ ըստ այն խոսքի, թե՝ «Իմ խոսքը թող ընկալվի իբրև անձրև, Իմ պատգամներն իջնեն իբրև ցող, իբրև սեզի վրա տեղացող անձրև ու խոտի վրա տեղացող տեղատարափ» (Բ Օրենք ԼԲ 2):
Դարձյալ՝ ժամանակն է գոհության ու օրհնության, որովհետև այս ժամանակ հավքերը, որ ձմռանն ասես մեռած էին, քաղցրաձայն երգում են ու դայլայլում: Եվ այժմ վայելչապես ժամանակն է հոգևոր երգերի՝ թողության հույսով, և խղճմտանքի մաքրության համար բերկրելու՝ հավքերի օրինակով երգելով ու դայլայլելով, ինչպես Եսային է ասում. «Ցնծալու են քո առաջ, ինչպես հունձի ժամանակ են ուրախանում և կամ ավար բաժանելիս» (Եսայի Թ 3): Դարձյալ՝ հավքերը, այսինքն՝ հրեշտակները, ուրախ են լինում մեղավորի դարձի համար ու հրճվում, ինչպես ասում է Ղուկասը. «Աստծու հրեշտակների առջև այսպիսի ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է» (Ղուկ. ԺԵ 10): Պահքի օգուտը

Կերակրի պահքը բազում օգուտներ ունի, եթե սա սրբությամբ է կատարվում: Նախ՝ պահքով հաղթում ենք սատանային, ինչպես սովորեցնում է Ավետարանը. «Այս տեսակն ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով» (Մարկ. Թ 28): Երբ դիվահար պատանուն առաքյալների մոտ տարան, նրանք չկարողացան բժշկել: Ապա տարան Քրիստոսի մոտ, և Նա հարցրեց պատանու հորից, թե որքան ժամանակ է անցել այն օրից, երբ այդ նրան պատահեց: Եվ հայրը պատասխանեց, որ մանկությունից շատ անգամ չար ոգին պատանուն գցում էր կրակի ու ջրի մեջ, որպեսզի կործանի:
Սրանից իմանում ենք, որ երբ դևը նոր է մտնում մարդու մեջ և գործել տալիս մահացու մեղքեր, դեռևս կարելի է բժշկել, բայց երբ դևը մանկությունից է մարդու մեջ և սովորեցրել է նրան մեղքեր գործել, մարդը դժվարությամբ է բժշկվում, դրա համար էլ առաքյալները չկարողացան հանել դևին: Միայն աստվածային զորությամբ կարելի է այս դևին հանել, որը մարդուն գցում է ջուրը, այսինքն՝ խոնավ ցանկությունների մեջ, և կրակը, որը կործանարար բարկությունն է: Իսկ պահքով ու աղոթքով դուրս են ելնում թե՜ հին և թե՜ նոր դևերը: Որովհետև երբ անառիկ բերդում սպառվում են կերակուրները, բերդը հեշտությամբ հանձնվում է: Նաև երբ մեծ է հրդեհը, սակայն վառելանյութը քիչ է, կրակը մարում է:
Արդ՝ կարծեք սատանան մարդու սրտում մեղքերից շինված բերդ է, ուր վառվում է ցանկությունների սերը, սակայն երբ պահքով պակասեցնենք կրակը, նրան շուտով կհաղթենք: Վարդապետներն ասում են, որ ինչպես օձի թույնը մարդ է սպանում, այդպես էլ անոթի մարդու թուքն օձ է սպանում: Արդ՝ եթե մարդու թուքը սպանում է զգալի օձին, ապա որչափ առավել այն կսպանի իմանալի օձին՝ սատանային:
Պահքը նաև ողջախոհության օգնականն է, իսկ որովայնամոլությունը նպաստում է բղջախոհությանը: Բժիշկներն ասում են, որ բնությունը հույժ իմաստուն է, և երբ մարդ կերակուր է ընդունում, դրանով նախ մարմինն է սնվում, ապա ավելորդն ուղղվում է դեպի ծննդական անդամները և դրանք զորացնում: Դրա համար, երբ շատ ենք ուտում, շատանում է ծննդական մասում սնուցողական զորությունը, և այդժամ զորանում է բղջախոհությունը: Իսկ երբ քիչ ենք ուտում և պահեցող ենք, կերակուրը միայն բավականացնում է մարմինը սնելուն, որից բղջախոհությունը նվազում է:
Դրա համար ձմռանը թռչունները ողջախոհ և անծնունդ են, քանի որ կերակուրը քիչ է, իսկ գարնանը, երբ եղանակը տաքանում է, և կերը՝ շատանում, սկսում են բույն շինել ու ձագ հանել և այլևս ողջախոհ չեն: Ինչպես հուրը բորբոքվում է փայտից ու յուղից, այդպես ցանկությունները բորբոքվում են կերակուրներից: Եվ ինչպես այն առարկաներով, որոնցով ավելանում են կրակի բոցերը, կրակ մարելը հիմարություն է, նույնպես և հիմարություն է ցանկությունները որկրամոլությամբ մարելը:
Քանի դեռ Եվան պահքի մեջ էր, կույս էր, իսկ երբ կերավ արգելված պտուղը, կորցրեց իր կուսությունը: Հետևաբար պահեցողությունը նպաստում է կուսությանը, իսկ ուտելը՝ ցանկություններին:
Նաև կերակրից զանազան հիվանդություններ ու ցավեր են լինում: Երբ սկզբում՝ մինչև Նոյը, մարդիկ պահեցող էին, չէին ուտում միս և խմում գինի, այլ միայն պտուղներ, հույժ երկարակյաց էին և ապրում էին մոտ ինը հարյուր տարի, բայց հետո, երբ ավելացան կերակուրները, և հաց ու միս կերան ու գինի խմեցին, կարճ կյանք ունեցան: Մարդն ուտելով ելավ Դրախտից, իսկ պահքով Երկնքի արքայություն կգնա:
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 11024906 603385603138985 2021116654 o ՀԵԵՄ Եվրոպայի տարածաշրջանային երիտասարդական կոնֆերանս (նկարներ)
Հաջորդ նյութը Jamergutyunner Ժամերգությունները Մեծ Պահքի օրերին (Տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Artaqsman kiraki
Պահքի մասին

Պատկեր և խորհուրդ. Արտաքսման կիրակի (տեսանյութ)

5 Մարտի, 2017
Galstyan kiraki
Պահքի մասին

Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)

28 Մարտի, 2020
Pahqi tesaknery
Պահքի մասին

Պահքի տեսակները

21 Օգոստոսի, 2013
Mayr ator 4
Պահքի մասին

Ցանկանում եմ պահք պահել, բայց ինչպե՞ս. օգտակար խորհուրդներ

11 Մարտի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?