Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Andznasirutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Մտածո՞ւմ ես արդյոք ուրիշների մասին, այն ժամանակ Աստված քեզ համար կստեղծի լավագույն պայմանները
Քրիստոնեական

Մտածո՞ւմ ես արդյոք ուրիշների մասին, այն ժամանակ Աստված քեզ համար կստեղծի լավագույն պայմանները

Published 17 Հունվարի, 2015
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Այն ամենը,  ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո’ւք արեք նրանց, որովհետև այդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթ.7:12):
Ավետարանից մեջբերված այս ոսկե օրենքն իր մեջ մեծ իմաստ ունի, որովհետև, երբ մարդ միայն իր անձի մասին է մտածում և սպասում, որ բոլորն իրեն գովաբանեն ու փառաբանեն, այդպիսին հիվանդ է:
Դժբախտաբար այսօր աշխարհում աճող երևույթներից մեկը ինքն իր մասին մտածելու հոգեվիճակն է:
Միշտ ես, ուրիշն ինձ համար կարևոր չէ: Ահա մի մտածելակերպ, որը պարզ բառով կոչվում է անձնասիրություն:
Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ,… ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար» (Հովհ. 12:24-25): Շատերն այն կարծիքին են, որ բարձր դիրքի վրա գտնվող մարդիկ բոլորն էլ կրթված են լինում: Սխալ մտածում է: Ռուս ակադեմիկոս Դիմիտրի Լիխաչովը, որը բացառիկ գիտելիքներով օժտված գիտնական էր, ռուսական հեռուստատեսությամբ իր ելույթներից մեկում ասում է. «Ժլատը կարող է ձևանալ առատաձեռն, տգեղը` գեղեցիկ և այլն: Բայց ներքին կուլտուրայից զուրկ մարդը երբեք չի կարեղ ձևանալ կուլտուրական: Դա Աստվածատուր է»:
Ձեզանից մեծ մասը, չասեմ բոլորդ, կարդացել եք բազմաթիվ հեքիաթներ անմիտ թագավորների մասին, որոնք, ժառանգական հաջորդականությամբ գահը գրաված լինելով, տիրացել են թագավորական իշխանության: Այդպիսի թագավորներից մեկի կատարած անհեթեթ մի կարգադրության մասին հյուսված հեքիաթը` իբրև բարոյական դաստիարակության նյութ, ուզում եմ ձեզ պատմել: «Ժամանակներ առաջ լինում է չի լինում, ինչպես սովորաբար սկսվում են հեքիաթները մի թագավոր, որը, ձանձրացած լինելով իր պալատի շուրջ գտնվող պարտեզներից, անտառներից ու լճերից, ուզում է ծով գնալ` լողալու: Թագավորական պահակագնդի հսկողության տակ նրա ծառաները խովսփին ընտրում են մի այնպիսի տեղ, որտեղ բնակչություն չկա և ուր ընդհանրապես ժողովուրդ չի գնում զբոսնելու: Այդ առանձնացված վայրի հարմարություններն ունեցող ծովափը, սակայն, ուներ մեկ անհարմարություն` քարքարոտ էր: Ծովեզրը ավազի փոխարեն ծածկված էր ծովային քարերով, որոնց վրայից թագավորը քայլելու դժվարություն է ունենում: Ծով մտնելու և այնտեղից դուրս գալու պահին այս դժվարությունը հարթելու նպատակով իր հետ լողացող երկու իշխաններին հրամայում է, որ իր երկրում գտնվող ամբողջ կովերը մորթեն ու նրանց մորթին փռեն ծովեզրի քարերի վրա: Թագավորական հրաման էր. պետք էր գործադրել:
Սա բարոյալից պատմվածքի ճանապարհով փոխանցվող մի օրինակ է անմիտ թագավորների տված հրամաններից, որոնք դարեր շարունակ ստրկացրել են պարզ ժողովուրդներին ու իրենց քմահաճույքին ենթարկել նրանց;
Թագավորի օգնական իշխանները, պալատ վերադառնալով, կանչում են պալատական խորհրդականներին ու հաղորդում նրանց արքայական հրամանը: Իմաստուն մարդիկ, իմանալով թագավորի սահմանափակ մտածելակերպը, անմիջապես գնում են նրա մոտ, որպեսզի նրան հետ կանգնեցնեն իր վտանգավոր որոշումից, մի որոշում, որը, հակառակ իր համար բարիք բերելուն, պիտի վնասեր ամբողջ երկրի տնտեսությանը: Պալատի արքայական խորհրդականներից մեկը թագավորին առաջարկում է մորթել մի փոքրիկ ուլ և նրա մորթուց պատրաստել մուճակներ հողաթափեր, որպեսզի քարերի վրա քայլած ժամանակ թագավորը նեղություն չկրի: Նա, զարմանալով այսքան պարզ լուծումի վրա, խելքին մոտ է գտնում եղած առաջարկը, և լսելով իր խորհրդականի խրատը` հրաժարվում է իր ծրագրից:
Ահա ձեզ եսասիրության հրաշալի մի օրինակ:
Կյանքում շատ մարդիկ կան, որոնք սպասում են, որ ամեն ինչ իրենց ուզած ժամանակ ու իրենց մտածածի պես լինի: Այդպիսիներն իրապես անմիտ թագավորին խրատող մի անձնավորության կարիք ունեն, որը պարզապես իրենց հիշեցնի, որ պետք է մի քիչ էլ երբեմն ուրիշների մասին մտածել:
Մտածո՞ւմ ես արդյոք ուրիշների մասին, այն ժամանակ Աստված քեզ համար կստեղծի լավագույն պայմանները: Միշտ պետք է հիշել և գործադրել կյանքում Ավետարանի այս ոսկե օրենքը. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո’ւք արեք նրանց»: Ամեն:
Հեղինակ`Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան 

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Charti patijy Պատժվու՞մ է արդյոք չարը
Հաջորդ նյութը Siro masin Իրական սերը տալն է և ոչ պահանջելը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?