Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
8 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը (նկարներ)

Published: 8 Մայիսի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայիսի 8-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը: Այս առիթով Մայր Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ:

Սրբազան արարողությանը ներկա էին Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության անդամներ, մարզային խորհուրդների և տարածքային բաժանմունքների ներկայացուցիչներ, երիտասարդ և պատանի երկրապահներ:

Պատարագին Սրբազան Հայրը քարոզեց օրվա խորհրդի շուրջ: Իբրև բնաբան ընտրված Հովհաննու Ավետարանի «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (ԺԵ 13) խոսքին համահունչ Հովակիմ Սրբազանը նշեց, որ չկա ավելի մեծ զոհաբերություն, քան այն, որ անձը իր կյանքն ընծայաբերում է Հայրենիքի զոհասեղանին, հայրենի եզերքը պաշտպանելիս` վասն հավատո և վասն հայրենյաց:

Պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ այս գաղափարը դարեր ի վեր առաջնորդող է եղել Եկեղեցու համար, և Եկեղեցին իր ողջ պատմության ընթացքում օրհնել և մեծապես գնահատել է, երբեմն էլ դասել սրբերի շարքը Եկեղեցու այն զավակներին, ովքեր կանգնել են իրենց սրբությունների, հայրենի սահմանների և արդարության պաշտպանության համար:

«Այս եկեղեցու խորանից պատմության բերմամբ վերջին հարյուրամյակների ընթացքում օրհնվել են շատ հայորդիներ, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մեր հայրենի սահմանները: Այսպես գործեցին Ներսես Աշտարակեցի, Խրիմյան Հայրիկը` Արծիվը Վասպուրականի, Գևորգ Ե Սուրենյանց և Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսները: Հայ զորքին օրհնեց նաև Վազգեն Ա երջանկահիշատակ հայրապետը,  և այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ օրհնության են արժանանում հայ երկրապահները, ովքեր մեր երիտասարդ հայորդիներին հոգի և շունչ են հաղորդում` պաշտպանելու մեր հայրենի եզրերը», — հավելեց Սրբազան Հայրը` մաղթելով, որ Աստված միշտ օրհնի հայ ժողովրդին և հայի բազուկն իր պայքարի մեջ, խաղաղություն պարգևի Հայրենիքին և ողջ աշխարհին:

Պատարագի ավարտին, նախագահությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված հայ քաջարի մարտիկների հոգիների հանգստության և խաղաղության համար:

8-1

8-2

8-3

8-4

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը WNC 1 Էկումենիկ աղոթք Վաշինգտոնում (նկարներ)
Հաջորդ նյութը garegin b ef321 Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

24 Polis pilgrims 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ պոլսահայ ուխտավորների հետ

24 Սեպտեմբերի, 2015
6 1
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքը (նկարներ)

6 Մարտի, 2020
5 2 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սիդնեյի կաթոլիկ Մայր Տաճար (նկարներ)

5 Փետրվարի, 2019
05.10 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավորներին (նկարներ)

1 Նոյեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?