Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Socyalakan1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունն արդեն աջակցություն է ցուցաբերել մոտ 25 հազար անձի
Նորություններ

Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունն արդեն աջակցություն է ցուցաբերել մոտ 25 հազար անձի

Published 8 Օգոստոսի, 2015
Կարդալու տևողություն՝ 9 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2014 թ. սկզբին ձևավորված Սոցիալական ծառայությունների կենտրոնն ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ոլորտում` աջակցություն ցուցաբերելով հասարակության խոցելի խմբերին: Իրականացվող և իրականացվելիք ծրագրերի մասին Aysor.am-ը զրուցել ենք Սոցիալական ծառայությունների կենտրոնի տնօրեն Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի հետ:

Socyalakan1

-Հայր Իսահակ, նախևառաջ մի փոքր նախապատմություն, ինչպե՞ս առաջացավ Սոցիալական ծառայությունների կենտրոն հիմնելու գաղափարը:

-Ամենատարբեր առիթներով անդրադարձ եղել է, որ սոցիալական ինստիտուտն ինքնին առնչվում է մարդկային հոգեբանությանը: Այնպիսի սոցիալական ինստիտուտներ, ինչպիսիք են՝ կրթությունն ու կրոնը, գիտությունն ու առողջապահությունը, ընտանիքը պարտադիր անհրաժեշտություն են և հոգևոր ինստիտուտի անբաժանելի մասը: Անհրաժեշտ է հստակեցնել, որ Եկեղեցին եթե մի կողմից հանրային կյանքի մաս է կազմում, ապա մյուս կողմից էլ ընդգրկում, ներառում է այդ կյանքն ու պատասխանատու է մարդկության հոգևոր-բարոյական նկարագրի համար: Եկեղեցու սեպուհ պարտքն է բարոյականության քարոզությունը:
Բնականաբար, Եկեղեցին չի կարող ստանձնել ամեն բան, այլ այն ինչ ավանդված է և բխում է Ավետարանի ոգուց: Եվ այս ամենն աստվածայինի՝ շնորհի ու հայտնության մաս է: Գալով սոցիալական կենտրոն ստեղծելու գաղափարին, նախ պետք է ասել, որ Եկեղեցին ավանդական հաստատություն լինելուն զուգընթաց, հավասարապես սոցիալական ինստիտուտ է, որի սոցիալական ծառայության վարդապետությունը պատկանում է ո՛չ թե կամ ո՛չ այնքան այս կամ այն, այլ աստվածաբանական գործառույթին:
Դրանով Եկեղեցին ոչ միայն չի շեղվում իր առաքելությունից, այլև գործնականում փաստում և հավաստում է իր հավատարմությունը ստանձնած առաքելությանը: Ուրիշ խոսքով, Եկեղեցու սոցիալական ծառայության գործառույթը՝ հավատքի գործնականացումն է, աստվածաբանական հարթության վրա: Սրանով Եկեղեցին մի կողմից օգնում է իրեն հավատացողներին՝ շարունակելով օրինակ և ուսուցիչ լինել, խրախուսելով՝ բարոյական օրենքն ու ազնիվ աշխատանքը, սրբագրել անձնական ու սոցիալական՝ ընկերային կյանքի վտանգները, իսկ մյուս կողմից՝ կատարում է իր ստանձնած պարտականությունը, այն է՝ ապահովել անձի փրկության արժանանալը, պահպանել անձանց փոխհարաբերությունները, պատրաստել մարդկությանը նոր երկնքին ու երկրին: Ահավասիկ, նկատի ունենալով այս խնդիրները, ինչպես նաև այն, որ Աստծո և մարդու միջև գոյություն ունի հայտնություն, պատմություն ու հարաբերություն, 2014թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ կյանքի կոչվեց ՍԾԿ, որի ենթակայության տակ են՝ Օգնությունների գրասենյակը, Երևանի, Էջմիածնի ու Վանաձորի թվով 5 բարեգործական ճաշարաններն ու «Նագաշյան» մանուկների խնամքի կենտրոնը:

Socyalakan2
-Այս ընթացքում մի շարք ծրագրեր եք իրականացրել: Կարո՞ղ եք առանձնացնել մի քանիսը:

-Ամենից առաջ ուզում եմ նշել, որ Մայր Աթոռի բարեգործական ճաշարաններում ամեն օր տաք սնունդ են ստանում շուրջ 1000 կարիքավորներ: Հավասարապես հիշատակելի են, ինչպես 2014թ., այնպես էլ 2015թ. ընթացքում, թե՛տեղահանվածների ու այլ կարիքավորների աջակցությանն ուղղված միանվագ օգնությունները, և թե՛ երեխաների, այդ թվում՝ կիրառական խնդիրներով, միայնակ մայրերի, թոշակառուների, հաշմանդամների, տարեցների, բազմանդամ ընտանիքների ամրակայմանը նպաստող առանձին ծրագրերը, որոնք աստիճանական ընթացքով ավելի հաճախ ու լայնամաշստաբ ծավալներ են ստանում: 2013թ. դեկտեմբեր՝ աջակցություն սիրիահայ առավել կարիքավոր շուրջ 50 ընտանիքների: 2014թ. հունվար- մարտ՝ աջակցություն Դավիթաշեն վարչական շրջանի բազմանդամ ընտանիքների, հունիս- օգոստոս՝ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում (ԱՀԹ օգնությամբ)՝ աջակցություն զոհված և հաշմանդամ զինվորների ընտանիքների (շուրջ 320 ընտանիք), հոկտեմբեր- նոյեմբեր` Վեհափառ Հայրապետի Գահակալության 15-րդ տարեդարձի առիթով «Աջակցություն կաարիքավոր ընտանիքներին» ծրագրի շրջանակներում՝ օգնություն ավելի քան 220 ընտանիքների:
2014թ. դեկտեմբեր՝ «Պարգևենք ուրախ ձմեռ» և 2015թ. հունվար՝ «Պարգևենք ուրախ ամանոր» ծրագրերի շրջանակներում՝ բազմակի այցելություններ տեղահանված, ծնողազուրկ, կիրառական խնդիրներով և սահմանամերձ շրջանների բնակիչներին ու երեխաներին: Համաժամանակ ուշադրության արժանի են, ինչպես եկեղեցական թեմերի օգնությամբ, այնպես էլ ԷԿԼՕՖ Հայաստան, ՀՕՖ, Կլոր սեղան հիմնադրամ, Վորլդ Վիժն, Զինվոր ՀԿ-ի համակարգող խորհուրդ, Հալեպ հայրենակցական միություն, Զանգակ, ԱՍ և մի շարք այլ հաստատությունների հետ իրականացված և ամենատարբեր խոցելի խմբերի աջակցությանը նպաստող բազմակի ծրագրերը:

Socyalakan 3

-Կարիքավորները կարո՞ղ են դիմել Սոցիալական ծառայությունների գրասենյակ և ինչպե՞ս:

-Նախ ասեմ, որ դեռևս 2014թ. մեր կենտրոնը շուրջ 80մլն. ՀՀ դրամի աջակցություն է ցուցաբերել ավելի քան 25 հազ. անձի: Ներկայումս այս ցուցանիշն արդեն սահմանված է, թեև մի քանի ամիս կա դեռ մինչև տարվա ավարտին: Ունենք նաև սահմանյալ ընթացակարգ դիմումներ ընդունելու համար և հեռախոսահամար (010517158): Դժբախտաբար, մեզանում կարիքավորները չափազանց շատ են:

-Շատ է խոսվում, որ սոցիալապես խոցելի խմբերը տրվում են աղանդավորական զանազան հոսանքների: Ձեր փորձառության մեջ նման դեպքերի հանդիպե՞լ եք:

-Եթե կարճ պատասխանեմ, այո, դեպքեր եղել են: Սակայն վերոհիշյալն ավելի շատ առիթ է, քան պատճառ: Հենց միայն այն պարզ պատճառով, որ ասենք, եթե մեկը բարեկեցիկ ընտանիքում չի ծնվել կամ բավական ապահովված չէ, չի ուրանում իր ծնողներին ու շրջապատը: Ընդհակառակը, հաճախ տեսանելի է, թե ինչպես ամենատարբեր պատճառներով ու պատճառաբանություններով մարդիկ են ուրանում իրենց կողքի մարդուն: Հառիթ միայն ասեմ, որ այսօր էլ, թե՛ մեզանում և թե՛ողջ աշխարհում սոցիալական թե հոգևոր դաշտում անելիքի անսահման անհրաժեշտություն կա: Թեկուզ միայն այն պատճառով, որ շատերը մինչև այսօր էլ չունեն բավական գիտակցություն, թե՛ զանազանելու հարթությունները և թե՛ մանավանդ չունեն բավական պատկերացում գայթակղության վնասների վերաբերյալ:

-Ձեր գործունեության ընթացքում վստահաբար տարբեր պատմությունների ականատեսն եք: Հետաքրքիր է՝ ինչի՞ կարիքն ունի դժվարին կացության մեջ հայտնված մարդը:

-Բոլոր ժամանակներում էլ մարդու բնությունը նույնն է: Մարդուն սովորաբար պակասում են այնպիսի հոգևոր անհրաժեշտություններ, ինչպիսիք են՝ ուշադրությունը, հասկացված, գնահատված լինելը, ազնվությունը կամ գոնե անկեղծությունը, սե՛րը մանավանդ, ըստ որում իր բոլոր տեսակի արտահայտությունների մեջ, ներդաշնակ ու համերաշխ գիտակցությունը, ինչպես որ Սուրբ Հովհաննեսն է հատկանշում՝ Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում: Չէ՞որ երջանկությունը, որին բնականորեն ձգտում է յուրաքանչյուրը, հոգևոր արժեք է:

Socyalakan4

-Ի՞նչ նոր ծրագրեր ունի կենտրոնը ներկայումս:

-Մոտ ապագայում ծրագրում ենք իրականություն դարձնել մեր հերթական աջակցությունն ուղված ՀՀ բանակի մի շարք ստորաբաժանումների ամրակայմանն ու դեռևս 2014թ. զոհված ավելի քան 30 զինվորների ընտանիքներին: Որոշ ձեռնարկներ ունենք Արմավիրի և Արագածոտնի մարզերում: Ընթացքի մեջ է շուրջ 40 հիվանդ երեխաների և 30 հիվանդ տարեցների աջակցելու ծրագիրը: Կարծում եմ, որ ծրագրեր դեռ շատ կլինեն:

-Հայր Իսահակ, ավելի քան մեկ ամիս է, ինչ Դուք ընտրվել եք Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ: Ձեր մեկնելուց հետո ՍԾԿ շարունակելու՞ է իր գործունեությունը:

-Իմ անձնական կարծիքով, կենտրոնը ոչ միայն կշարունակի, այլև կընդլայնի իր գործունեության շրջագիծը: Քանի որ մի կողմից փրկչական առաքելության տարածումը նա՛և այս բնագավառում կարող է կանխել հանրության մեջ գոյավորվող բևեռացումը, իսկ մյուս կողմից՝ այն Եկեղեցու անօտարելի իրավունքն է: Եթե ավելի բնութագրական ձևակերպենք, առհասարակ սոցիալական ինստիտուտի, ինչպես նաև ազգային դիմագծի և հայ ինքնության հիմնադիրը հենց Եկեղեցին է:

Socyalakan 5

-Եվ վերջում, Բուլղարիայի թեմի մասին: Հավանաբար արդեն որոշակի ծանոթություն ունեք. ի՞նչ առաջնահերթություններ ու առանձնահատկություններ, ինչպիսի՞ ծրագրեր կան:

-Բուլղարիայի թեմը Եվրոպայի տարածքում մեր ամենակարևոր թեմերից մեկն է. մանավանդ եթե նկատի ունենանք աշխարհագրական դիրքը, հայերի թիվը, եկեղեցիների թիվը, հատկապես եթե նկատի ունենանք, որ հայերն այստեղ բնակություն են հաստատել սկսած 4-րդ դարից, իսկ թեմական միավորը կազմավորվել է Մեծ Եղեռնից գրեթե անմիջապես հետո: Առաջնահերթություններից է լեզվի և կամ դպրոցի խնդիրն է, որ կամոքն Աստծո պետք է ավելի տարածուն ու տիրապետող դառնա: Առանձնահատկություններից կարող եմ նշել այն, որ թեև Բուլղարիայում տարբեր հաշվարկներով ներկայումս ապրում են 15-17 հազար հայեր, այդուհանդերձ Հայաստանից երեք անգամ մեծ ու բազմատարր երկրում հայերն ունեն բարի համբավ, լավ աշխատանք ու 13 եկեղեցի: Ծրագրերի հետ կապված կարող եմ վկայել՝ որոշներն արդեն իսկ ընթացքի մեջ են, ինչպես՝ կիրակնօրյա դպրոցներ, ամառային ճամբարներ, եկեղեցաշինություն, գրատպություն, չնայած սահմանափակ թվին՝ հոգևորականների մշտական ներկայություն գրեթե ամենուր, իսկ որոշներ էլ հուսանք որ բոլորի ջանքերով և աստվածային օգնությամբ կիրականանան. շարունակական աշխատանք տարբեր տարիքային խմբերի՝ մասնավորաբար երեխաների հետ, հրատարակչական գործունեություն, Աստվածաշնչի սերտողություն, հասցեների գրքի ստեղծում, Սոցիալական կենտրոնի հիմնում:
Չնայած բոլոր տեսակի դժվարություններին, կարող եմ հավաստել, որ Բուլղարիայում ևս կա նախանձախնդիր ու գործուն, պատրաստակամ համայնք, որը վաղ թե ուշ, անկասկած միավորելու, համատեղելու է առաջնահերթություններն ու առանձնահատկություններն ապագայի ծրագրերում և ապահովելու է երաշխավորված լուսավոր գալիք, բարի օրինակ, գոյավորվող ինքնություն:

Աղբյուր՝ www.aysor.am

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Օգոստոսի 5 Դշ. Պահք
Հաջորդ նյութը Astvacashunch Օգոստոսի 10 Բշ. Ա օր Աստուածածնի պահոց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?