Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hreshtak
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Հրեշտակներն ու սրբերը գիտե՞ն մեր կացությունը երկրի վրա
Քրիստոնեական

Հրեշտակներն ու սրբերը գիտե՞ն մեր կացությունը երկրի վրա

Published 16 Դեկտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սրբերի հոգիները գիտե՞ն մեր կացությունը։ Մեր աղոթքները հասնո՞ւմ են նրանց։ Դրական պատասխան ենք տալիս և բերում հետևյալ ապացույցները։
1) Կասկած չկա, որ երկնքում գիտությունն ավելի է, քան երկրի վրա։
Ուստի զարմանալի է, երբ մեկը հարցնում է, թե սրբերը երկնքում գիտե՞ն երկրի վրա տեղի ունեցող մեր իրադարձություններն ու լսո՞ւմ են մեր աղոթքները։ Պատասխանը տալիս է Պողոս առաքյալը. «Որովհետև այժմ տեսնում ենք աղոտ, ասես հայելիով, իսկ այն ժամանակ՝ դեմ-հանդիման։ Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կգիտենամ, ինպես Նա ճանաչեց ինձ» (Ա Կոր. ԺԳ 12)։
Մյուս աշխարհում մեր գիտությունն աճելու է և շատ գաղտնիքներ են բացահայտվելու, երբ մեզանից թոթափենք հոգին կապանքի մեջ պահող այս մարմինը։ Այդժամ հոգին պիտի իմանա ավելին և սահմանափակ գիտության ոլորտից պիտի անցնի առավել ընդարձակ ոլորտ։ Այդ ընդարձակ գիտությանը պիտի ավելանա նաև Աստծուց հոգիներին հայտնվող գիտությունը, որ պարփակված է Աստվածային Հայտնության ոլորտում։
2) Որ հրեշտակները գիտեն երկրի վրայի անցուդարձը, պարզորոշ երևում է Տիրոջ հետևյալ խոսքում. «Ավելի մեծ ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որ ապաշխարում է….» (Ղուկ. ԺԵ 7)։ Սա նշանակում է, որ երկրի վրա կատարվող իրադարձությունները հասնում են երկնքի բնակիչներին, վերջիններս լինեն հրեշտակներ թե սրբերի հոգիներ։ Նրանք գիտեն՝ ով է ապաշխարում և ով կարիքն ունի ապաշխարության, և ուրախանում են մեկ մեղավորի ապաշխարության համար։ Այլապես ինչպե՞ս կուրախանային, եթե չիմանային։
3) Հրեշտակները գիտեն մեր աղոթքները, քանի որ դրանք տանում են Աստծո աթոռի առաջ։ Սրա համար կան բազմաթիվ վկայություններ «Հայտնության» գրքում։ (Հայտ. Ը 3-4)։ Այստեղ տեսնում ենք, որ «Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց խորանի մոտ. նա ուներ ոսկե բուրվառ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի բոլոր սրբերի աղոթքները մատուցի ոսկե խորանի վրա՝ աթոռի առաջ: Եվ սրբերի աղոթքը՝ խնկի ծուխը, հրեշտակների ձեռքերից բարձրացավ Աստծո առաջ» սրբերի աղոթքները բարձրանում են Աստծո առաջ հրեշտակների ձեռքից և բուրվառից։ Ուրեմն ինչպե՞ս կարող էին հրեշտակները չիմանալ դրանք։
Նմանապես և քսանչորս երեցները գիտեն մեր աղոթքներն ու բարձրացնում են Աստծո առաջ։ «Հայտնության» գրքում գրված է նրանց մասին. «….քսանչորս երեցներն ընկան Գառի առաջ, և յուրաքանչյուրն ուներ քնար ու ոսկե բուրվառ՝ խնկով լի, որը սրբերի աղոթքն է» (Հայտ. Ե 8)։ Սա ապացույց է, որ նրանք գիտեն երկրի վրա մատուցվող աղոթքները, որոնք և բարձրացնում են Աստծո առաջ։
Կարելի է հիշել նաև մանուկների հրեշտակներին, որոնց մասին Տեր Հիսուս Քրիստոսն ասաց. «Զգո՛ւյշ եղեք, չլինի թե արհամարհեք այս փոքրիկներից մեկին. քանզի ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում շարունակ տեսնում են Իմ երկնավոր Հոր երեսը» (Մատթ. ԺԸ 10)։
4) Աբրահամի, հարուստի և Ղազարոսի պատմությունը (Ղուկ. գլուխ ԺԶ)  Այստեղ մեր հայր Աբրահամն ասում է հարուստին. «Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այն կյանքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները» (Ղուկ. ԺԶ 25)։ Ինչպե՞ս իմացավ մեր հայր Աբրահամն աղքատ Ղազարոսի չարչարանքների մասին։ Ինչպե՞ս իմացավ հարուստի վայելած բարիքների մասին։ Ինչպե՞ս կարող էր ասել, որ հարուստի ընտանիքն «ունի Մովսեսին և մարգարեներին», երբ ինքը երկրից հեռացել էր Մովսեսից և մնացած մարգարեներից հարյուրավոր տարիներ առաջ։ Սակայն նա գիտե՛ր այս ամենը։ Ինչպե՞ս կարող էր չիմանալ Աբրահամը, ում մասին Տերն ասաց. «Ձեր հայր Աբրահամը ցանկացավ Իմ օրը տեսնել, տեսավ և ուրախացավ» (Հովհ. Ը 56)։
5) Վկայություն նահատակների հոգիներից «Հայտնության» գրքում ս. Հովհաննեսն ասում է. «Երբ նա բացեց հինգերորդ կնիքը, սեղանի տակ տեսա այն բոլոր մարդկանց հոգիները, ովքեր զոհվել էին Աստծո խոսքի և Նրա վկայության համար, որը պահում էին։ Նրանք բարձր ձայնով ասում էին. «Մինչև ե՞րբ, Տեր, սո՛ւրբ և ճշմարիտ, չպիտի դատես և երկրի բնակիչներից չպիտի առնես մեր արյան վրեժը»։ Եվ նրանց սպիտակ թիկնոցներ տրվեցին և ասվեց, որ մի կարճ ժամանակ հանգստանան, մինչև լրանա թիվը նրանց ծառայակիցների ու եղբայրների, ովքեր նրանց պես պիտի սպանվեն» (Հայտ. Զ 9-11)։ Նշանակում է՝ նահատակներն իրենց մահվանից հետո գիտեին, որ դեռ Տերը նրանց արյան վրեժը չի առել, և բարձր ձայնով գոչում էին առ Աստված՝ ասելով. «Մինչև ե՞րբ ես թույլ տալու, որ չարը հաղթի երկրի վրա։ Մինչև ե՞րբ ես թույլ տալու, որ զորեղները ոչնչացնեն Քո զավակներին։ Մինչև ե՞րբ նրանք պիտի շարունակեն այս արյունը հեղել»։
Ինչպե՞ս գիտեին նրանք այս ամենը։ Նրանք գիտե՛ն, և երբ նրանց ծառայակիցների թիվը լրանա, դեռ է՛լ ավելին կիմանան։
Եղիա մարգարեի մասին զարմանալի պատմություն (Բ Մն. գլուխ ԻԱ) Այս պատմության մեջ ասվում է, որ Հովրամ արքան սպանում է իր բոլոր եղբայրներին, քայլում Աքաաբ արքայի ճանապարհներով, Հուդայի բլուրների վրա բարձրություններ կանգնեցնում կուռքերին երկրպագելու համար և չարիք գործում Տիրոջ առաջ։ Ապա նամակ է ստանում Եղիա մարգարեից, ով շատ տարիներ առաջ արդեն հեռացել էր երկրից, բարձրացել երկինք։ Այս նամակում ասվում է. «Այսպես է ասում քո Դավիթ հոր Տեր Աստվածը. քանի որ չգնացիր դու քո հայր Հովսափատի ճանապարհներով, ոչ էլ Հուդայի արքա Ասայի, այլ գնացիր Իսրայելի թագավորի ճանապարհներով…. Տերը մեծ հարվածներ կհասցնի քո ժողովրդին, քո որդիներին, կանանց և քո ողջ ունեցվածքին» (Բ Մն. ԻԱ 12-14)։
Ինչպե՞ս սա պատահեց։ Ինչպե՞ս երկրից հեռանալուց հետո Եղիան իմացավ, թե ինչ է տեղի ունենում, և ինչպե՞ս իր նամակն ուղարկեց Հովրամին՝ զգուշացնելով նրան, որ Տերը սաստիկ հարվածներ պիտի հասցնի նրան, նրա ընտանիքին և ժողովրդին նրա մեղքերի պատճառով։ Այլևս կարո՞ղ է կասկած լինել, թե սրբերը գիտեն մեր մասին, մինչ երկրի վրա ենք։

Շենուդա Պատրիարք. Համեմատական աստվածաբանություն

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Դեկտեմբերի 17 Դշ. Պահք
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Դեկտեմբերի 22 Եշ. ԱԿ. Սրբոց կուսանացն Ինդոսի, Դոմնայի եւ Գղերիկոսի քահանային եւ երկուց բիւրոցն, որք այրեցան յԵկեղեցին Նիկոմիդացւոց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?